ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2024 թվականի N 44-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1446-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրն ու այն կրելու ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 886-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1446-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. VIII գլխի 102-րդ կետից հանել «՝ կիսաբամբակյա» բառը,
բ. VIII գլխի 107-րդ կետից հանել «հատուկ ստորաբաժանումների համար» բառերը,
գ. IX գլխի 130-րդ կետից հանել «՝ կիսաբամբակյա» բառը,
դ. IX գլխի 135-րդ կետից հանել «հատուկ ստորաբաժանումների համար» բառերը.
2) որոշման N 2 հավելվածում՝
ա. նորմա 6-ի 9-րդ կետի 2-րդ սյունակից հանել «՝ կիսաբամբակյա» բառը, նույն կետի 3-րդ սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով,
բ. նորմա 6-ի 18-րդ կետի 5-րդ սյունակից հանել «հատուկ ստորաբաժանումների համար» բառերը,
գ. նորմա 6-ի 19-րդ կետի 3-րդ սյունակի «1» թիվը փոխարինել «3» թվով,
դ. նորմա 7-ի 6-րդ կետի 2-րդ սյունակից հանել «՝ կիսաբամբակյա» բառը, նույն կետի 3-րդ սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով,
ե. նորմա 7-ի 9-րդ կետի 5-րդ սյունակից հանել «հատուկ ստորաբաժանումների համար» բառերը,
զ. նորմա 7-ի 10-րդ կետի 3-րդ սյունակի «1» թիվը փոխարինել «3» թվով,
է. նորմա 8-ի 9-րդ կետի 2-րդ սյունակից հանել «՝ կիսաբամբակյա» բառը, նույն կետի 3-րդ սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով,
ը. նորմա 8-ի 17-րդ կետի 3-րդ սյունակի «1» թիվը փոխարինել «3» թվով,
թ. նորմա 8-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-րդ կետով՝
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2024 թվական: