ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1985-Ա |
«03» հունիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՎԹԱՇԵՆԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.40/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Արարէ» ՍՊԸ-ի լ/ա Հարություն Հարությունյանի դիմումը` Դավթաշենի 6-րդ փողոցի հ.40/1, սեփականության իրավունքով «Արարէ» ՍՊԸ-ին պատկանող վարչական շենքի զբաղեցրած 0.2հա մակերեսով հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.24102022-01-0035 վկայական) նպատակային և գործառնական նշանակությունները սահմանելու մասին:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ բարձրահարկ բնակելի կառուցապատման գոտում և ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն և 2011 թվականի նոյեմբերիի 29-ի հ.1920-Ն որոշումները, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի կողմից 2022 թվականի մարտի 24-ին տրված հ. 01/18-07/2-23500-196 նախագծման թույլտվությունը /ճարտարապետահատակագծային առաջադրանք/, Երևանի քաղաքապետի 22.03.2024թ. «Երևանի քաղաքապետի կողմից 2022 թվականի մարտի 24-ին տրված թիվ 01/18-07/2-23500-196 նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանք/ մեջ փոփոխություն կատարելու մասին» հ.1128-Ա որոշումը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 11.10.2023թ. հ.01/11.1/13124-2023 գրությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ. Դ-40310-23 եզրակացությունը.
1. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Դավթաշեն վարչական շրջանի, Դավթաշենի 6-րդ փողոցի հ.40/1 հասցեում գտնվող վարչական շենքի զբաղեցրած 0.2հա հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |