ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2023 թվականի N 1072-Ա
ԱՐԱՐԱՏՅԱՆ, ՀՐԱԶԴԱՆԻ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՐԱՏԱՊ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 18-ի «Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրության և երաշտի մասին» N 1111-Ն որոշման դրույթներով՝ 2023 թվականի սակավաջրության ազդեցությունը մեղմելու համար հրատապ աշխատանքներ սահմանելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքներում 2023 թվականի սակավաջրության ազդեցությունը մեղմելու համար հրատապ աշխատանքները՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզպետների հետ համատեղ՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2121-Ն որոշմամբ հաստատված կանոնների 24-րդ կետի համաձայն՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված տարածքներում կիրառել ջրախնայողության ռեժիմներ, նորմեր և առաջնահերթ ջրօգտագործման կարգ՝ վերանայելով ոռոգման ռեժիմներն ու նորմերը, անհրաժեշտության դեպքում, նախատեսելով ոռոգելի հողատարածքներում մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերի ընտրության, երկրորդ և երրորդ վեգետացիայի մշակաբույսերի մշակման սահմանափակումներ: Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում վերանայել այդ տարածքներում ոռոգման ջրապահանջարկի ծավալները՝ վերջիններս համապատասխանեցնելով ոռոգման համակարգերի եղած ջրային պաշարներին.
2) սույն որոշման 1-ին կետով նախատեսված տարածքներում՝ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքներում, իրականացվելիք երկրագործության և ոռոգման միջոցառումները կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի N 654-Ն որոշմամբ հաստատված ծրագրի առաջարկություններին համապատասխան։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության և «Արմավիր» ջրօգտագործողների ընկերության հետ համատեղ Արաքս գետում, ներկայացված ոռոգման հայտերը գերազանցող ջրաքանակի առկայության պարագայում, Սև ջրի ստորերկրյա ավազանին լրացուցիչ սնում ապահովելու և հաշվեկշիռն ավելացնելու նպատակով իրականացնել ջրալրում:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում սակավաջրության կանխարգելման ու հետևանքների մեղմացման երկարաժամկետ միջոցառումների ծրագիր։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիհունիսի 29-ի N 1072-Ա որոշման |
ԱՐԱՐԱՏՅԱՆ, ՀՐԱԶԴԱՆԻ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՐԱՏԱՊ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN ը/կ |
Ընկերության անվանումը |
Խորքային հորերի քանակը |
Ծախսվող էլ. էներգիան |
Էլ. էներգիայի արժեքը |
Արտադրվող ջրաքանակը |
Պահեստային պոմպերի ձեռքբերումը |
Ընդամենը՝ ծախսեր |
հատ |
մլն կՎտ. ժ |
մլն դրամ |
մլն մա |
մլն դրամ |
մլն դրամ | ||
1. Սևան-Հրազդան համակարգ | |||||||
1. |
«Ջրառ» ՓԲԸ |
0 |
9.60 |
480.00 |
20.00 |
0 |
480.0 |
2. |
«Արտաշատ» ՋՕԸ |
25 |
2.40 |
120.00 |
14.50 |
9 |
129.0 |
3. |
«Էջմիածին» ՋՕԸ |
80 |
3.10 |
155.00 |
15.00 |
15 |
170.0 |
4. |
«Երևան» ՋՕԸ |
3 |
0.11 |
5.50 |
1.50 |
0 |
5.5 |
Ընդամենը՝ Սևան-Հրազդան համակարգ |
108 |
15.21 |
760.50 |
51.00 |
24.00 |
784.5 | |
2. Ախուրյան-Արաքս համակարգ | |||||||
1. |
«Արմավիր» ՋՕԸ |
115 |
5.27 |
263.40 |
18.80 |
21.00 |
284.40 |
2. |
«Շենիկ» ՋՕԸ |
15 |
1.10 |
55.00 |
2.00 |
3.00 |
58.00 |
Ընդամենը՝ Ախուրյան-Արաքս համակարգ |
130 |
6.41 |
320.68 |
20.80 |
24.00 |
344.68 | |
Ամբողջը |
238 |
21.62 |
1081.18 |
71.80 |
48.00 |
1129.18 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
29.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |