ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2023 թվականի N 1909-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3․1-ին կետով.
«3․1. Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման նպատակով դիտարկվում են այն համայնքների հայտերը, որոնց նախորդ տարվա հարկերի, տուրքերի և այլ վճարների հավաքագրման մակարդակը 90 տոկոս և ավելի է։ Իսկ 90 տոկոսից ցածրի դեպքում՝ սուբվենցիայի հայտի դիտարկումը ենթակա է քննարկման սույն կարգի 12-րդ կետի 7․2-րդ ենթակետով սահմանված տեղեկանք-հիմնավորման հիման վրա։».
2) որոշման N 2 հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5․3-րդ և 7․2-րդ ենթակետերով.
«5.3) նախադպրոցական հաստատությունների, հասարակական շենքերի և քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքների կառուցման ու վերակառուցման դեպքում՝ դրանց շահագործման ու պահպանման ծախսերը համայնքային բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառելու վերաբերյալ տեղեկանքը․»,
«7․2) նախորդ տարվա հարկերի, տուրքերի և այլ վճարների հավաքագրման մակարդակը 90 տոկոսից ցածր լինելու դեպքում՝ տեղեկանք-հիմնավորումներ նշված հարկատեսակների թերհավաքագրման պատճառների և դրանց վերացմանն ուղղված ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ․».
3) որոշման N 2 հավելվածի 24-րդ կետի աղյուսակում՝
ա. «Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում», «Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում», «Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում սալարկմամբ, խճապատմամբ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
բ․ «Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում սալարկմամբ, խճապատմամբ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
« |
|
», |
գ․ «Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/նորոգում» և «Հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում/վերանորոգում» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
դ․ «Մեքենասարքավորումների, տեխնիկայի և գույքի ձեռքբերում» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
« |
|
», |
ե․ «Մեքենասարքավորումների, տեխնիկայի և գույքի ձեռքբերում» պարբերությունը լրացնել «, բացառությամբ աղբահանության ծառայության մատուցման համար անհրաժեշտ մեքենասարքավորումների, տեխնիկայի և գույքի» բառերով.
4) որոշման N 2 հավելվածի 24.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«24․2. Ազգային փոքրամասնություններով բնակեցված մինչև 100,0 մլն դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում յուրաքանչյուր ծրագրի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինն ավելանում է 15 տոկոսով:».
5) որոշման N 3 հավելվածի աղյուսակը «Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2023 թվական: