ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2023 թվականի |
թիվ 157 |
քաղ. Մոսկվա |
ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ II ԳԼԽԻ 12-ՐԴ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 20-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 12-րդ բաժնում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Վ. Նազարենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 157 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 12-րդ բաժնում կատարվող
1. Անվանումից հետո և 1-ին ենթաբաժնի չորրորդ պարբերության մեջ ՄՄ ԱՏԳ ԱԱ «4803 00» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «3924, 4014 և 4803 00» ծածկագրերով։
2. 4-րդ ենթաբաժնի 7-րդ կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«նշանակությունը, կիրառման եղանակը, մանրէազերծման անհրաժեշտությունը օգտագործելուց առաջ (դաշտանային բաժակների համար) (թույլատրվում է չներկայացնել կիրառման հրահանգը (բացի դաշտանային բաժակներից), եթե տվյալ արտադրանքի կիրառումը ակնհայտ է և հայտնի)․»։
3. 5-րդ ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7. Թորած ջրի մեջ դաշտանային բաժակներից վնասակար նյութերի միգրացիայի ցուցանիշները չպետք է գերազանցեն թույլատրելի մակարդակները՝ II գլխի 12-րդ բաժնի 12․6 հավելվածի համաձայն։»։
4. 1-ին աղյուսակը 48-րդ խմբից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ 39-րդ և 40-րդ խմբերով.
« |
|
»: |
5. Նշված բաժնի 12.1 հավելվածում արտադրանքի խմբին (տեսակին) վերաբերող 2-րդ դիրքը երկրորդ վանդակում «միջադիրներ» բառից հետո լրացնել «, դաշտանային բաժակներ» բառերով։
6. Նշված բաժնի 12.2 հավելվածում 2-րդ դիրքը առաջին վանդակում «միջադիրներ» բառից հետո լրացնել «, դաշտանային բաժակներ» բառերով։
7. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.6 հավելված.
«Հավելված 12.6 Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 12-րդ բաժնի |
Թորած ջրի մեջ դաշտանային բաժակներից վնասակար նյութերի միգրացիայի ցուցանիշները
Նյութի անվանումը |
Որոշվող ցուցանիշը |
Թույլատրելի արժեքը |
1. Պոլիօրգանոսիլաքսաններ (սիլիկոններ) |
Ֆորմալդեհիդ մեթիլային սպիրտ |
0,1 մգ/լ-ից ոչ ավելի 0,2 մգ/լ-ից ոչ ավելի |
2. Ռետինների և լատեքսների բոլոր տեսակները |
թիուրամ ցիմատ էթիլցիմատ դիֆենիլգուանիդին կապտաքս ալտաքս դիբութիլֆտալատ, ցինկի իոններ |
0,5 մգ/լ-ից ոչ ավելի 0,03 մգ/լ-ից ոչ ավելի 0,01 մգ/լ-ից ոչ ավելի 1,0 մգ/լ-ից ոչ ավելի 0,15 մգ/լ-ից ոչ ավելի 0,15 մգ/լ-ից ոչ ավելի 0,25 մգ/լ-ից ոչ ավելի 1,0 մգ/լ-ից ոչ ավելի |
3. Ստիրոլային |
ստիրոլ |
0,01 մգ/լ-ից ոչ ավելի |
4. Մեթիլենստիրոլային |
մեթիլստիրոլ |
0,1 մգ/լ-ից ոչ ավելի |
5. Իզոպրենային |
իզոպրեն |
0,01 մգ/լ-ից ոչ ավելի |
6. Քլորոպրենային (նաիրիտ) |
քլորոպրեն |
0,1 մգ/լ-ից ոչ ավելի»։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: