ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2020 թ. N 9-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ Հոդվածի 3-րդ մասով, «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 36-Ն որոշմամբ հաստատված 2020 թվականի բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1 բյուջեի 01 բաժնի 01 խմբի 01 դասի 5129 հոդվածը պակասեցնել 200,0 հազ. դրամով,
բյուջեի 08 բաժնի 02 խմբի 03 դասի 4251 հոդվածը ավելացնել 500,0 հազ. դրամով,
4267 հոդվածը ավելացնել 300,0 հազ. դրամով,
4269 հոդվածը ավելացնել 260,0 հազ, դրամով,
5113 հոդվածը ավելացնել 200,0 հազ. դրամով։
Բյուջեի 11 բաժնի 02 խմբի 01 դասի 4891 հոդվածը պակասեցնել 1060, 0 հազ. դրամով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Գ. ՄԿՐՏՉՅԱՆ |