ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2024 թվականի N 217-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 2087-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Օտարերկրացի աշխատողի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը, հասանելիություն ունեցող պետական մարմինները, հարթակի տեխնիկական նկարագիրը, հայտերի լրացման և ներկայացման կարգը, աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման կարգը, Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիներին տրամադրվող բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի ձևը, այն ստանալու համար պահանջվող փաստաթղթերը, տրամադրման կարգը և ժամկետները հաստատելու մասին» N 2087-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման և որոշման NN 2, 3 հավելվածների վերնագրերը «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ» բառերից հետո լրացնել «ԿԱՄ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ» բառերով, ինչպես նաև որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը «աշխատանքային գործունեության» բառերից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանքի» բառերով․
2) որոշման N 1 հավելվածում՝
ա․ 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5) «Օտարերկրացիների մասին» օրենքով և սույն որոշմամբ նախատեսված կարգով օտարերկրացուն աշխատանքային գործունեության կամ կամավոր աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու, մերժելու կամ կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դիմումը բավարարելու, մերժելու կամ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կարճելու, կասեցնելու կամ հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, ինչպես նաև բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք տրամադրելու կամ երկարաձգելու վերաբերյալ դիմումը բավարարելու, մերժելու կամ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կարճելու, կասեցնելու կամ հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում կայացվում է հարթակի միջոցով դիմումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում.»,
բ․ 2-րդ կետի 10-րդ ենթակետը «գործունեություն» բառից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանք» բառերով,
գ․ 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը (այսուհետ՝ ոստիկանություն) Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը տրամադրում է հասանելիություն ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի էլեկտրոնային քարտադարանին.»,
դ․ 3-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունում ««ժզ» կետին» բառերը փոխարինել ««ժզ» և «Օտարերկրացիների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «զ․1» կետերին» բառերով,
ե․ 3-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ «9-րդ ենթակետի» բառերը փոխարինել «8-րդ ենթակետի» բառերով․
3) որոշման N 2 հավելվածում՝
ա․ 1-ին կետը «Օտարերկրացի աշխատողի» բառերից հետո լրացնել «կամ կամավորի», իսկ 1-ին կետի 1-ին ենթակետը «աշխատանքային գործունեության» բառերից հետո՝ «կամ կամավոր աշխատանքի» բառերով,
բ․ 2-րդ կետը «թույլտվություն» բառից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված կարգով կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրով կամավոր աշխատանք կատարելու հիմքով» բառերով,
գ․ 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա․ գրանցվելու համար գործատուն կամ կամավոր աշխատանքի դեպքում՝ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարն անցնում են խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի, շարժական քարտի (mobile ID), իսկ գործատուի կամ կամավոր աշխատանքի դեպքում՝ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում՝ սույն ենթակետի «բ» պարբերությամբ նշված տվյալները Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանն անձամբ ներկայացնելու միջոցով,»,
դ․ 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունից հանել «գործատու» բառը, իսկ «դ», «ե», «զ», «ը», «թ» և «ժ» պարբերություններում «գործատու» բառը և դրա բոլոր հոլովաձևերը փոխարինել «օգտատեր» բառով և համապատասխան հոլովաձևերով,
ե․ 2-րդ կետի 2-րդ ենթակետում «գործատուն» բառը փոխարինել «օգտատերը», իսկ «երկու» բառը փոխարինել «երեք» բառով,
զ․ 2-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» պարբերությամբ՝
«գ․ «Կամավոր աշխատանք».»,
է․ 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) «Հաստատել» կոճակը սեղմելուց հետո նկարագիրը և օտարերկրացու տվյալները պահպանվում են հարթակում: Հարթակում նկարագրի և օտարերկրացու տվյալների պահպանումը համարվում է գործատուի, իսկ կամավոր աշխատանքի դեպքում «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված Կազմակերպության կողմից ներկայացված դիմում՝ առկա թափուր աշխատատեղը օտարերկրյա քաղաքացու կողմից զբաղեցնելու և համապատասխան օտարերկրացուն աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու կամ կամավոր ներգարվվելու դեպքում՝ աշխատանք կատարելու հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ վարչական վարույթ սկսելու համար.»,
ը․ 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6․1-ին և 6․2-րդ ենթակետերով՝
«6․1)ուղղ. եթե ընտրվել է սույն կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նշված տարբերակը, ապա համապատասխան դաշտում լրացվում է կամավորական ծրագրի/կամավորի գործառույթների և կամավոր աշխատանքի նկարագիրը.
6․2)ուղղ. նկարագիրը հարթակում պահպանելու պահին հարթակն ինքնաշխատ եղանակով ուղարկում է ԱՍՀՆ օպերատորին, որը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում հարթակում նկարագրի վերաբերյալ կատարում է հետևյալ նշումները՝
ա․ «կամավոր աշխատանքը կարող է իրականացվել նշված օտարերկրացու կողմից»,
բ․ «առկա սխալների և վրիպակների կամ լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ»,»,
թ․ 2-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«7) եթե սույն կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված կարգով և ժամկետում ԱՍՀՆ որևէ գործողություն չի կատարում՝ հարթակն ինքնաշխատ եղանակով գեներացնում է սույն կետի 5-րդ ենթակետի «բ» և 6․2-րդ ենթակետի «ա» պարբերություններով սահմանված նշումները.».
ժ․ 2-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«11) օգտատիրոջ կողմից աշխատանքի նկարագիրը կամ կամավոր աշխատանքի նկարագիրը և օտարերկրացու տվյալները մուտքագրելուց հետո ԱԱԾ-ի օպերատորն ինքնաշխատ եղանակով ստանում է ծանուցում՝ հարթակ մուտքագրված նոր դիմումի վերաբերյալ.»,
ժա․ 2-րդ կետի 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«12) ԱՍՀՆ օպերատորի կողմից սույն կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ կամ 6․2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված նշումները վերբեռնելու կամ սույն կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով հարթակի կողմից ինքնաշխատ եղանակով ԱՍՀՆ օպերատորի դրական նշումը գեներացված լինելուց հետո ԱԱԾ-ի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնվում է եզրակացություն՝ օտարերկրացուն հայցվող կարգավիճակի տրամադրման վերաբերյալ.»,
ժբ․ 5-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերը «աշխատանքային գործունեության» բառերից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանքի» բառերով, նույն կետի 2-րդ ենթակետը «ՊԵԿ-ի շտեմարանի» բառերից առաջ լրացնել «աշխատանքային գործունեության մասով» բառերով.
4) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի՝
ա․ 1-ին նախադասությունը «Աշխատանքային գործունեության» բառերից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանք կատարելու» բառերով,
բ․ 7-րդ ենթակետը «WORK ACTIVITY» բառերից հետո լրացնել «կամ VOLUNTARY» բառերով,
գ․ 18-րդ ենթակետը «AC» տառերից հետո լրացնել «կամ AV» բառով և տառերով,
դ․ 19-րդ ենթակետը «աշխատանքային գործունեության» բառերից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանք կատարելու» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի մարտի 1-ին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2024 թվական: