ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
| 
 03 ապրիլի 2020 թ.  | 
Հ. 1322-Ա | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.84 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 30.03.2020թ. հ.12-21391 զեկուցագիրը.
1. Հաստատել «Երևանի Խ.Աբովյանի անվան հ.84 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.03.2010թ. N113-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների համաձայն՝ 7-օրյա ժամկետում կազմակերպել խորհուրդի նախագահի ընտրությունները։
3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհրդի կազմը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 144-րդ կետը:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:
| 
 Երևանի քաղաքապետ  | 
Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ | 
| 
 Հավելված Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 3-ի Հ. 1322-Ա որոշման  | 
«ԵՐԵՎԱՆԻ Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.84 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ն կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը
| 
 Դպրոցի մանկավարժա-կան խորհրդի ներկայացուցիչ  | 
 Դպրոցի ծնողական խորհրդի ներկայա-ցուցիչ  | 
 Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ  | 
 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի ներկայացուցիչ  | ||
| 
 Ազգանուն, անուն հայրանուն  | 
 Պաշտոն  | 
 Ազգանուն, անուն հայրանուն  | 
 Պաշտոն  | ||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
| 
 Մարտիրոսյան Մարինա Սարգսի Հակոբյան Ռուզաննա Ստյոպայի  | 
 Պողոսյան Արմինե Ռուդոլֆի 
 Մաթևոսյան Մելինե Վոլոդյայի  | 
 Իսրայելյան Սոնա Ասպուրիկի 
 
 Մկրտչյան Նշան Խաչիկի 
 
 Սարգսյան Ռուզան Զոհրաբի  | 
 Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ 
 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 1-ին կարգի մասնագետ 
 «Ա.Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի դաշնամուրի ուսուցչուհի  | 
 Մարտիրոսյան Անուշ Կոլյայի  | 
 Երևանի Մ.Քաջունու անվան հ. 54 ավագ դպրոցի, անգլերենի ուսուցչուհի  | 
| 
 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար`  | 
Վ. Խաչատրյան |