ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-26-Ն-11 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 10-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Գասպարյան Նարեկ Խաչատուրի» բառերով,
2) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 17-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մելքումյան Միքայել Գագիկի» բառերը հանել,
3) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 27-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Աջափնյակ-2» բառը փոխարինել «Արաբկիր» բառով,
4) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 38-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Էրեբունի» բառը փոխարինել «Արաբկիր» բառով,
5) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
(Քրեական մասնագիտացում) | ||||
1. |
քաղաք Գավառ |
Ճամբարակի, Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի վարչական տարածքներ |
Կարապետյան Արտավազդ Նորայրի |
Քրեական |
2. |
քաղաք Վարդենիս |
Ճամբարակի, Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի վարչական տարածքներ |
Հարությունյան Վարդան Գուրգենի |
Քրեական |
3. |
քաղաք Սևան |
Ճամբարակի, Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի վարչական տարածքներ |
Մարտիրոսյան Արամ Ավետիքի |
Քրեական |
4 |
քաղաք Սևան |
Ճամբարակի, Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի վարչական տարածքներ |
Սարգսյան Դավիթ Վալերիի |
Քրեական |
5. |
քաղաք Վարդենիս |
Ճամբարակի, Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի վարչական տարածքներ |
Նազարյան Ժենյա |
Քրեական |
6) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 6-րդ կետի «Աթաբեկյան Արթուր Լյուդվիգի» բառերը փոխարինել «Թադևոսյան Սամվել Եփրեմի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Կ. Անդրեասյան |
2024 թ. մարտի 18 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2024 թվական: