ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԿԱԹՆԱՋՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ԱՊՐԻԼԻ 2021 թվականի N 11-Ն
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՋՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով և 33-րդ հոդվածի 4-րդ մասով
Կաթնաջուր համայնքի ավագանին որոշում է.
1. Կաթնաջուր համայնքի 2021թ.-ի բյուջեի 11/01/02/51 դասակարգման 4891 հոդվածից 4700,0 (չորս միլիոն յոթ հարյուր հազար) դրամ տեղափոխել 06/03/01/01 դասակարգման 5112 հոդվածին:
2. Կաթնաջուր համայնքի 2021թ.-ի բյուջեի 01/06/01/02 դասակարգման 5113 հոդվածից 500,0 (հինգ հարյուր հազար) դրամ տեղափոխել 06/03/01/01 դասակարգման 5112 հոդվածին:
3. Կաթնաջուր համայնքի 2021թ.-ի բյուջեի 06/03/01/01 դասակարգման 5134 հոդվածից 1500,0 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ տեղափոխել 06/03/01/01 դասակարգման 5112 հոդվածին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Կողմ -6 |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ԱՂԱԶԱՐՅԱՆ ՋԻՎԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԱԶԱՏ ՈՍԿԱՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՊԱՊՈՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ ԳԱԳԻԿ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԱՐՄԵՆ ՊԱՊՈՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2021 թվական: