ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2020 թվականի N 94-Ն
ՔԿԱԳ ՆԱԽԱՀԱՇՎՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ է՝
1. Տալ համաձայնություն բաժին 1 խումբ 3 դաս 1 ընդհանուր բնույթի ծառայություններ ոլորտի ներքին գործուղումներ հոդվածից /հոդված 4221/ 30,0 հազ. ՀՀ դրամ պակասեցնել, ավելացնելով նույն ոլորտի մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում հոդվածին /հոդված 4252/ համակարգչային տեխնիկայի նորոգման ծախսերի ֆինանսավորման համար և գրասենյակային նյութեր և հագուստ հոդվածից /հոդված 4261/ 20,0 հազար ՀՀ դրամ պակասեցնել, ավելացնելով կենցաղային և հանրային սննդի նյութեր հոդվածին /հոդված 4267/ ծախսերի ֆինանսավորման համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԱԼՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԱՔԱՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՄԲԱՏՅԱՆ ՍՄԲԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ |
Կողմ - 7 |
Դեմ - 0 |
Ձեռնպահ - 0 |
Համայնքի ղեկավար՝ |
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական: