ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 թվականի N 02-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 65-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Ակունք համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 65-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված «Հավելվածը» շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Համայնքի ավագանու անդամներ
Կողմ -7 |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ԱՎԱԳՅԱՆ ԱՎԱԳ |
||
ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ |
||
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՂՎԱՆ |
||
ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ |
||
ՄԿՐՏՉՅԱՆ ԳՈՌ |
||
ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ |
||
ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՍԵՆ |
Համայնքի ղեկավար |
Հ. ՌՈՒԲԵՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2021 թվական: