ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄՐԳԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«28» Դեկտեմբերի 2020 թ. ԹԻՎ 36-Ն
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի «2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին » ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 06/27.1/28262-2020 դրությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Արմավիրի մարգի Մրգաշատ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «2020 թվականի Համայնքի բյուջեն հաստատելու մասին» N 39-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
Ծախսային մաս
ա/ /09 բաժնի 05 խմբի 1 դասի 5113 հոդվածի «3399.9» թիվը փոխարինել «3867.9» հազ դրամ թվով
գումարը նպատակաուղղել երաժշտական դպրոցի սուբվենցիոն ծրագրի իրականացմանը:
բ/ 09 բաժնի 01 խմբի 1 դասի 5113 հոդվածի «158263» հազ դրամ թիվը փոխարինել «32069.8» հազ դրամ թվով
գումարը նպատակաուղղել մանկապարտեզի սուբվենցիոն ծրագրի իրականացմանը:
գ/ / 04 բաժնի 05 խմբի 1 դասի 5113 հոդվածի «132650» թիվը փոխարինել «24353.9» հազ դրամ թվով.
գումարը նպատակաուղղել ճանապարհների սուբվենցիոն ծրագրի իրականացմանը:
դ/ 01 բաժնի 06 խմբի 1 դասի 5122 հոդվածի «5184.0» հազ դրամ թիվը փոխարինել «8384.0» հագ դրամ թվով,
գումարը նպատակաուղղել կարկտակայանների սուբվենցիոն ծրագրի իրականացմանը:
ե/ 04 բաժնի 02 խմբի 4 դասի 5134 հոդվածի «0» թիվը փոխարինել «600.0» հազ դրամ թվով, գումարը նպատակաուղղել ոռոգման համակարգի նախագծման աշխատանքներին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ
Կողմ-7 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
Ռ. Մովսիսյան _______________ / ստ./ Թ. Սողոմոնյան _______________ / ստ./ Ի. Հակոբյան _______________ / ստ./ Ն. Կյուրեղյան _______________ / ստ./ Ս. Սարգսյան _______________ / ստ./ Լ. Հակոբյան _______________ / ստ./ Գ. Համբարձումյան _______________ / ստ./ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|