Գլխավոր տեղեկություն
Համար
N 368
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/6, հունիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 1995 թ. N 368

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի և Հայաստանի Հանրապետության դատախազության կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակը, համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել պատգամավորների քաղաքային և շրջանային (ներառյալ գյուղական և ավանային) խորհուրդների գործադիր կոմիտեների աշխատողների թվաքանակը, համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` հանրապետության առանձին նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, դատական և իրավապահ մարմինների աշխատողների թվաքանակի ճշգրտման կապակցությամբ 1995 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ավելացնել նրանց պահպանման ծախսերը, համաձայն N 3 հավելվածի:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի և Հայաստանի Հանրապետության դատախազության կենտրոնական ապարատների, ինչպես նաև պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների աշխատողների թվաքանակի մասին» N 425 որոշման 1-ին և 2-րդ կետերը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

      

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1995 թ.

հունիսի 26-ի N 368 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ  ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ

 

Անվանումը

Հաստիքային միավորը

1

2

ՀՀ կառավարության գործերի կառավարչություն

269

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողով

8

ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն

125

ՀՀ առողջապահության նախարարություն

76,5

ՀՀ առևտրի նախարարություն

73

ՀՀ արդարադատության նախարարություն

88

ՀՀ արդյունաբերության նախարարություն

140

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

257

ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարություն

79,5

ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարություն

65

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

155

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

216

ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարություն

89

ՀՀ թեթև արդյունաբերության նախարարություն

90

ՀՀ լուսավորության նախարարություն

84,5

ՀՀ կապի նախարարություն

70

ՀՀ մշակույթի նախարարություն

67

ՀՀ նյութական ռեսուրսների նախարարություն

150

ՀՀ պաշտպանության նախարարություն

գաղտնի

ՀՀ ներքին գործերի նախարարություն

գաղտնի

ՀՀ ազգային անվտանգության պետական վարչություն

գաղտնի

ՀՀ շինարարության նախարարություն

122

ՀՀ պարենի և մթերումների նախարարություն

135

ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն

72

ՀՀ ֆինանսների նախարարություն

270

ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչություն

65

ՀՀ ընդերքի պետական վարչություն

70

ՀՀ հատուկ ծրագրերի պետական վարչություն

86

ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչություն

31

ՀՀ ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչություն

76

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն

165

ՀՀ փախստականների հարցերի պետական վարչություն

57

ՀՀ հարկային պետական տեսչություն

208

ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն

41

ՀՀ կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ

կատարման և լեռնային հսկողության վարչություն

21

ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն

130

ՀՀ կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչություն

37

ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն

19

ՀՀ կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչություն

19

ՀՀ կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանական վարչություն

23

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

118

ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն

29

ՀՀ մաքսային վարչություն

71

ՀՀ կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչություն

20

ՀՀ կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչություն

16

ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորում

70

ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն

24

ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհուրդ

8

ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչություն

26

ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողով

47

ՀՀ կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողով

28

ՀՀ կառավարությանն առընթեր հեղինակային իրավունքների ազգային գործակալություն

14

ՀՀ կառավարությանն առընթեր օգտակար հանածոների պաշարների հանձնաժողով

10

ՀՀ գերագույն դատարան

133

ՀՀ պետական արբիտրաժ

36

ՀՀ դատախազություն

193

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

      

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1995 թ.

հունիսի 26-ի N 368 որոշման

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՅԻՆ (ՆԵՐԱՌՅԱԼ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՆԱՅԻՆ) ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ

Գործադիր կոմիտեների անվանումը

Հաստիքային միավորը

1

2

Քաղաքային խորհուրդների

գործկոմներ

 

Երևանի

843

Աբովյանի

34

Ալավերդու

28

Արարատի

33

Արտաշատի

25

Արթիկի

31

Աշտարակի

27

Գյումրիի

225

Գորիսի

26

Դիլիջանի

66

Էջմիածնի

44

Կամոյի

37

Կապանի

46,5

Վանաձորի

112

Հոկտեմբերյանի

37

Հրազդանի

42

Չարենցավանի

38,5

Ջերմուկի

26

Սևանի

26

Սպիտակի

31

Ստեփանավանի

38

Շրջանային խորհուրդների

գործկոմներ

 

Ախուրյանի

204

Ամասիայի

119

Անիի

129,5

Աշտարակի

194,5

Աշոցքի

146

Ապարանի

131,5

Արագածի

130

Արարատի

238

Արթիկի 162,5
Արմավիրի 286,5
Արտաշատի 271

Բաղրամյանի

119

Գուգարքի

150,5

Գորիսի

149

Եղեգնաձորի

196

Էջմիածնի

312

Թալինի

212

Թումանյանի

188

Իջևանի

164

Կապանի

181

Կամոյի

108

Կոտայքի

211

Կրասնոսելսկի

133

Հրազդանի

130

Մասիսի

227

Մարտունու

199

Մեղրու

107

Նաիրիի

171

Նոյեմբերյանի

157,5

Սևանի

102

Սիսիանի

181

Սպիտակի

153

Ստեփանավանի

129,5

Վայքի

100

Վարդենիսի

225,5

Տաշիրի

140

Տաուշի

153,5

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

      

Հավելված N 3

ՀՀ կառավարության 1995 թ.

հունիսի 26-ի N 368 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՆՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՉԱՓԸ

Անվանումը

Գումարի չափը

(հազ. դրամ)

1

2

ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն

420,2

ՀՀ ֆինանսների նախարարություն

3176,3

ՀՀ հարկային պետական տեսչություն

6950,7

ՀՀ մաքսային վարչություն

2089,4

ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն

107,0

ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն

971,3

ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն

1049,0

ՀՀ գերագույն դատարան

575,8

ՀՀ պետական արբիտրաժ

183,0

ՀՀ ժողովրդական դատարաններ

1989,4

ՀՀ նոտարական գրասենյակներ

283,2

ՀՀ դատախազություն

2857,6

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան