ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 4-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքի 12-րդ հոդվածով խմբագրված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 8-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) |
Կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներից ստացվող եկամուտներ |
1»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. դեկտեմբերի 17 Երևան ՀՕ-500-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2024 թվական: