ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հավաքների ազատության մասին» 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-72-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում «հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30 օր» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան հավաքի սկզբից 72 ժամ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «30 օրից» բառերը և երրորդ նախադասությունը հանել, «7 օր» բառերը փոխարինել «հավաքի սկզբից 72 ժամ» բառերով, իսկ «48 ժամվա ընթացքում» բառերը՝ «2 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հավաքի սկզբից 48 ժամ առաջ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, եթե չկա դրանց մասնակիցների բախման անմիջական վտանգ» բառերը և երկրորդ նախադասությունը:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ մասի «3-րդ և 4-րդ կետերով» բառերը փոխարինել «4-րդ կետով» բառերով.
3) 4-րդ մասի «3-րդ կամ 4-րդ կետերով» բառերը փոխարինել «4-րդ կետով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում «հավաքն անցկացնելու օրվանից 7 օր» բառերը փոխարինել «հավաքի սկզբից 72 ժամ» բառերով:
Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում «այլ կերպ հնարավոր չէ» բառերը փոխարինել «առավել մեղմ միջոցներով հնարավոր չի եղել» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-432-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական: