ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» 2019 թվականի հունիսի 28-ի ՀՕ-113-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. |
Լիազոր մարմինը |
1. ՊՄԳ ոլորտում լիազոր մարմինը՝
1) իրականացնում է ՊՄԳ քաղաքականության մշակման աշխատանքներ.
2) իրականացնում է ՊՄԳ ծրագրերի խթանման և տարածման գործառույթներ.
3) ապահովում է ՊՄԳ ընթացակարգի հետ կապված նորմատիվ իրավական ակտերի մշակումը.
4) իրականացնում է ՊՄԳ պայմանագրով սահմանված ֆինանսական պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն.
5) ՊՄԳ ծրագրերը ենթարկում է ընթացիկ մշտադիտարկման՝ պայմանական և ուղղակի պարտավորությունների տեսանկյունից.
6) կատարում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված վերլուծությունը.
7) տրամադրում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված եզրակացությունը.
8) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2.1-ին կետի «քաղաքականություն մշակող մարմին» բառերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով.
2) 2.4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մարտի 26 Երևան ՀՕ-47-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2025 թվական:
