ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«12» դեկտեմբերի 2023թ. N 149-Ն
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 107-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «Սպիտակ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 107-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն 1-2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ (19) |
ԴԵՄ (0) |
ՁԵՌՆՊԱՀ (0) |
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ ՀԱՅԿ ՍԻՍԱԿՅԱՆ ԱԼՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՆՈՒՆԵ ԷՀՏԻԲԱՐՅԱՆ ԶԱԼԻԿՈ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԴԻԼԱՔՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՓԻԼՈՅԱՆ ՎԱՉԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆՆԱ ԱԼԹՈՒՆՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԱՍՈՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՆՈՒՇ ԱԹՅԱՆ ՍԱՍՈՒՆ ԱՍԱՏՐՅԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Ք․ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ |
2023 թ. դեկտեմբերի 12 |
Սպիտակ համայնքի ավագանու |
Սպիտակ համայնքի ավագանու |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական: