Օրենքն ունի անցումային դրույթ: Տես 5-րդ հոդված:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 28-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Դրոշմանիշային վճարների պարտավորության գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը չվճարված պարտավորությունների կատարման ապահովումը, ինչպես նաև հարկադիր կատարմանն ուղղված միջոցներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:
Դրոշմանիշային վճարները սահմանված ժամկետից ուշ վճարելու դեպքում հարկային օրենսդրությամբ սահմանված տույժեր չեն հաշվարկվում:»:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.
«3. Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարները հաշվարկում են՝ հիմք ընդունելով տվյալ ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական պարզեցված հաշվարկում ներառված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց եկամուտները:
4. Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող՝ սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարները հաշվարկում և արտացոլում են համապատասխանաբար եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում), անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի հաշվարկում և (կամ) միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվությունում:»:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Դրոշմանիշային վճարի պարտավորությունների հաշվառման նպատակով հարկային մարմնում վարվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:»։
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 1-ին հոդվածի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պարտավորությունների վրա: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած պարտավորությունների նկատմամբ սույն օրենքի 1-ին հոդվածը կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած և չկատարված կամ չգանձված պարտավորությունների ապահովման՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` գանձման և (կամ) արգելանքի որոշման կայացման ժամկետը հաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 10-րդ օրվանից, և չկատարված պարտավորությունների ապահովման և հարկադիր կատարման նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված կարգավորումները:
3. (մասն ուժը կորցրել է 04.12.24 ՀՕ-493-Ն)
4. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանվող դրույթի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է այդ դրույթն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
(հոդվածը խմբ., փոփ. 04.12.24 ՀՕ-493-Ն)
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մարտի 25 Երևան ՀՕ-106-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական: