ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
| 
 30 նոյեմբերի 2022 թ.  | 
 N 71-Ն  | 
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ «ՀԱՆՐԱՀԱՇԻՎ» ԵՎ «ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում 10-րդ դասարանում հենքային ուսուցման համար «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
| 
 
  | 
 Վ. Դումանյան  | 
| 
 Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 30-ի N 71-Ն հրամանի  | 
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ «ՀԱՆՐԱՀԱՇԻՎ» ԵՎ «ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ
Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր
10-րդ դասարան (հենքային)
| 
 Թեմա 1  | |
| 
 Իրական թվեր  | |
| 
 Նպատակը  | |
| 
 1. Ռացիոնալ և իռացիոնալ թվերի վերաբերյալ նախորդ դասարաններում ձեռք բերած գիտելիքների ամրապնդումն ու ամբողջացումը: 2. Իրական թվերի բազմության և թվային ուղղի մասին պատկերացումների ամբողջացումը: 3. Թվի աստիճանի գաղափարի ամրապնդումը։ 4. Մոտավոր հաշվարկներ անելու հմտությունների զարգացումը: 5. Տոկոսի վերաբերյալ խնդիրների լուծման հմտությունների ամրապնդումը:  | |
| 
 Վերջնարդյունքները  | |
| 
 ՄՀ10Հ.ԹԹՀ․ԹՀԱԳ․1  | 
 Կատարի թվաբանական գործողություններ իրական թվերի հետ:  | 
| 
 ՄՀ10Հ.ԹԹՀ․ԹՀ․1  | 
 Համեմատի իրական թվերը:  | 
| 
 ՄՀ10Հ.Ե․ԿՎ․1  | 
 Ներկայացնի իրական թվերը կոորդինատային ուղղի վրա:  | 
| 
 ՄՀ10Հ.ԹԹՀ․ԹՀԱԳ․2  | 
 Գտնի թվի բացարձակ արժեքը։ Ներկայացնի թվի բացարձակ արժեքի երկրաչափական իմաստը:  | 
| 
 ՄՀ10Հ.ԹԹՀ․ԹՀԱԳ․3  | 
 Կատարի մոտավոր հաշվարկներ իրական թվերով:  | 
| 
 ՄՀ10Հ.ԹԹՀ․ԹՀԱԳ․4  | 
 Կիրառի իրական թվի ամբողջ ցուցիչով աստիճանի հատկությունները:  | 
| 
 ՄՀ10Հ.ԹԹՀ․ԹԲ․1  | 
 Սահմանի ռացիոնալ թվի 2-րդ, 3-րդ աստիճանի արմատը, ռացիոնալ աստիճանը, կիրառի հատկությունները:  | 
| 
 ՄՀ10Հ.ԹԹՀ․ԹՀԱԳ․5  | 
 Մոտարկի իրական թվերը տրված ճշտությամբ:  | 
| 
 ՄՀ10Հ.ՄՄՖ․ՏԽ․1  | 
 Գտնի տրված թվի տրված մասը կամ տոկոսը: Կիրառի պարզ տոկոսը խնայողության, պարտքի և գնումների համատեքստով խնդիրներ լուծելիս, գործնական, հետազոտական և/կամ նախագծային առաջադրանքներ կատարելիս:  | 
| 
 ՄՀ10Հ.ՄՄՖ․ՏԽ․2  | 
 Կատարի եկամուտից գանձվող վճարների և պետությունից ստացվող եկամուտի հետ կապված հաշվարկներ:  | 
| 
 Բովանդակությունը  | |
| 
 1. Բնական, ամբողջ և ռացիոնալ թվեր 2. Գործողություններ սովորական կոտորակների ու խառը թվերի հետ 3. Ռացիոնալ թվերի գրությունը տասնորդական կոտորակներով 4. Բնական և ամբողջ ցուցիչով աստիճան 5. Ռացիոնալ թվի 2 -րդ, 3-րդ աստիճանի արմատ։ Իրական թվեր 6. Գործողություններ արմատ պարունակող արտահայտությունների հետ (նաև կրճատ բազմապատկման բանաձևերի կիրառմամբ) 7. Մասեր, տոկոսներ, խնդիրների լուծում  | |
| 
 Միջառարկայական կապեր  | |
| 
 Հայոց լեզու․ Ստեղծել տարբեր ոճերի գրավոր և բանավոր խոսք՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին  | |
| 
 Կապը հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ  | |
| 
 Մ3, Մ5, Մ11, Մ12, Մ14, Մ15, Մ24, Մ25, Մ26, Մ29  | |
| 
 Թեմա 2  | |
| 
 Ֆունկցիա  | |
| 
 Նպատակը  | |
| 
 1.  2. Գրաֆիկներ «կարդալու» հմտությունների զարգացումն ու ամրապնդումը:  | |
| 
 Վերջնարդյունքները  | |
| 
 ՄՀ10Հ.ՄՄՖ․Ֆ1  | 
 Սահմանի ֆունկցիա, ֆունկցիայի որոշման տիրույթը և արժեքների բազմություն հասկացությունները և գտնի ֆունկցիայի որոշման, արժեքների տիրույթները։  | 
| 
 ՄՀ10Հ.ՄՄՖ․Ֆ2  | 
 Գտնի ֆունկցիայի զրոները, նշանապահպանման, աճման և նվազման միջակայքերը, մեծագույն և փոքրագույն արժեքները:  | 
| 
 ՄՀ10Հ.ՄՄՖ․Ֆ3  | 
 Թվարկի ֆունկցիայի հատկությունները ըստ տրված գրաֆիկի:  | 
| 
 ՄՀ10Հ.ՄՄՖ․Ֆ4  | 
 Իմանա և կիրառի  ֆունկցիաների հատկությունները, կառուցի գրաֆիկները (նաև դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով):  | 
| 
 ՄՀ10Հ.ՄՄՖ․Ֆ5  | 
 Կիրառի ֆունկցիայի գրաֆիկի ձևափոխությունները (f(x+a), f(x)+a, -f(x)) տրված ֆունկցիայի գրաֆիկը կառուցելու և հատկությունները թվարկելու համար:  | 
| 
 Բովանդակությունը  | |
| 
 1. Գծային ֆունկցիան և դրա գրաֆիկը 2. Քառակուսային ֆունկցիան և դրա գրաֆիկը 3.  4. Ֆունկցիայի գրաֆիկի ձևափոխությունները  | |
| 
 Միջառարկայական կապեր  | |
| 
 Հայոց լեզու․ Ստեղծել տարբեր ոճերի գրավոր և բանավոր խոսք՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին  | |
| 
 Կապը հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ  | |
| 
 Մ3, Մ5, Մ11, Մ14, Մ15,Մ19, Մ24, Մ25, Մ26, Մ29  | |
| 
 Թեմա 3  | |
| 
 Եռանկյունաչափության տարրերը  | |
| 
 Նպատակը  | |
| 
 1. Պտտման անկյան գաղափարի, անկյան ռադիանային չափի և ընդհանուր դեպքում եռանկյունաչափական ֆունկցիաների ներմուծումը, դրանց հետ աշխատելու հմտությունների ձևավորումը և զարգացումը: 2. Հիմնական եռանկյունաչափական նույնությունների կիրառման հմտությունների զարգացումը։  | |
| 
 Վերջնարդյունքները  | |
| 
 ՄՀ10Հ.ՄՉ․ԵՖՄՉ․1  | 
 Սահմանի պտտման անկյան աստիճանային և ռադիանային չափը, արտահայտի անկյան աստիճանային մեծությունը ռադիաններով և հակառակը:  | 
| 
 ՄՀ10Հ.ԹԹՀ․ԹՀԱԳ․6  | 
 Պատկերի տրված անկյունը կոորդինատային հարթության վրա, նկարագրի այն, բերի 2πk+α տեսքի, k∈Z, α∈[0;2π):  | 
| 
 ՄՀ10Հ.ԹԹՀ․ԹԲ2  | 
 Սահմանի անկյան սինուսը, կոսինուսը, տանգենսը, կոտանգենսը:  | 
| 
 ՄՀ10Հ.ԹԹՀ․ԹՀԱԳ․7  | 
 Ցույց տա տրված անկյան եռանկյունաչափական ֆունկցիաների արժեքները միավոր շրջանագծի միջոցով:  | 
| 
 ՄՀ10Հ.ԹԹՀ․ԹՀԱԳ․8  | 
 Կիրառի հիմնական եռանկյունաչափական նույնությունները:  | 
| 
 ՄՀ10Հ.ՄՄՖ․Հս․1  | 
 Լուծի պարզագույն եռանկյունաչափական հավասարումներ:  | 
| 
 Բովանդակությունը  | |
| 
 1. Ռադիան: Դրական և բացասական ուղղությամբ պտույտներ 2. Թվային արգումենտի եռանկյունաչափական ֆունկցիաները 3. Եռանկյունաչափական ֆունկցիաների նշանները` ըստ քառորդների 4. Հիմնական եռանկյունաչափական նույնություններ 5. Թվի արկսինուսը, արկկոսինուսը 6. Թվի արկտանգենսը, արկկոտանգենսը 7. Պարզագույն եռանկյունաչափական հավասարումների լուծման բանաձևեր  | |
| 
 Միջառարկայական կապեր  | |
| 
 Հայոց լեզու․ Ստեղծել տարբեր ոճերի գրավոր և բանավոր խոսք՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին  | |
| 
 Կապը հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ  | |
| 
 Մ3, Մ5, Մ11, Մ12, Մ14, Մ15, Մ24, Մ25, Մ26, Մ29  | |
 Թեմա 4 Վիճակագրություն  Նպատակը Տվյալների հավաքման, ներկայացման և վերլուծման հմտությունների զարգացումը։ Վերջնարդյունքները ՄՀ10Հ.ՏՎՄ․Վ․1 Հաշվի տվյալների միջին թվաբանականը, մեդիանը, մոդը, լայնքը, միջին քառակուսային շեղումը, կիրառի խնդիրներ լուծելիս։ ՄՀ10Հ.ՏՎՄ․Վ․2 Տարբերի քանակական և որակական տվյալները, ներկայացնի տվյալները հիստոգրամների միջոցով, վերլուծի տվյալները հիստոգրամների օգնությամբ։ ՄՀ10Հ.ՏՎՄ․Վ․3 Տարբերի ընդհատ և անընդհատ տվյալները, ներկայացնի դրանք դիագրամների միջոցով։ ՄՀ10Հ.ՏՎՄ․Վ․4 Իրականացնի հարցումներ, վերլուծի արդյունքները։ Բովանդակությունը 1. Քանակական և որակական տվյալներ 2. Ընդհատ և անընդհատ տվյալներ 3. Տվյալների հավաքագրում և մշակում 4. Միջին թվաբանական, մեդիան, մոդ, լայնք, միջին քառակուսային շեղում 5. Հարցումներ, հարցումների իրականացում, արդյունքների վերլուծություն Միջառարկայական կապեր Հայոց լեզու․ Ստեղծել տարբեր ոճերի գրավոր և բանավոր խոսք՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին Կապը հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ Մ3, Մ5, Մ11, Մ14, Մ15, Մ24, Մ25, Մ26, Մ27, Մ29
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Երկրաչափություն
10-րդ դասարան (հենքային)
| 
 Թեմա 1  | |
| 
 Ուղիղներ, անկյուններ, հարթություններ  | |
| 
 Նպատակը  | |
| 
 1. Տարածաչափության հիմնական հասկացությունների, ուղիղների, ուղղի և հարթության, հարթությունների զուգահեռության, խաչվող ուղիղների, ուղիղների կազմած անկյան հասկացությունների ներմուծումը, դրանց հետ կապված օրինաչափությունները խնդիրներ լուծելիս կիրառելու հմտությունների ձևավորումն ու զարգացումը։ 2. Տարածական պատկերացումների խորացումն ու զարգացումը:  | |
| 
 Վերջնարդյունքները  | |
| 
 ՄԵ10Հ․Ե․Տչ․1  | 
 Սահմանի զուգահեռ, հատվող, խաչվող ուղիղներ հասկացությունները։ Նշի զուգահեռ, հատվող, խաչվող ուղիղների զույգերը (օր․ ուղղանկյունանիստում)։  | 
| 
 ՄԵ10Հ․Ե․Տչ․2  | 
 Ձևակերպի խաչվող ուղիղների հայտանիշը, կիրառի խնդիրներ լուծելիս:  | 
| 
 ՄԵ10Հ․Ե․Տչ․3  | 
 Սահմանի ուղղի և հարթության զուգահեռությունը, թվարկի և գծի ուղղի և հարթության փոխդասավորության դեպքերը:  | 
| 
 ՄԵ10Հ․Ե․Տչ․4  | 
 Ձևակերպի և կիրառի ուղղի և հարթության զուգահեռության հայտանիշը։  | 
| 
 ՄԵ10Հ․Ե․Տչ․5  | 
 Սահմանի տարածության մեջ ուղիղների կազմած անկյուն հասկացությունը։  | 
| 
 ՄԵ10Հ․Ե․Տչ․6  | 
 Գտնի տարածության մեջ ուղիղների կազմած անկյունը:  | 
| 
 ՄԵ10Հ․Ե․Տչ․7  | 
 Թվարկի և գծի հարթությունների փոխդասավորության դեպքերը։ Սահմանի զուգահեռ հարթություններ հասկացությունը։  | 
| 
 ՄԵ10Հ․Ե․Տչ․8  | 
 Սահմանի և գծի քառանիստը, անվանի դրա տարրերը։  | 
| 
 ՄԵ10Հ․Ե․Տչ․9  | 
 Սահմանի հարթությանն ուղղահայաց ուղիղը, ուղղի և հարթության կազմած անկյունը: Պատկերի և կիրառի դրանք խնդիրներ լուծելիս։  | 
| 
 ՄԵ10Հ․Ե․Տչ․10  | 
 Ձևակերպի ուղղի և հարթության ուղղահայացության հայտանիշը, կիրառի խնդիրներ լուծելիս:  | 
| 
 Բովանդակությունը  | |
| 
 1. Ուղիղների փոխդասավորությունը հարթության վրա։ Զուգահեռ ուղիղների հատկություններն ու հայտանիշները 2. Ուղիղների փոխդասավորությունը տարածության մեջ 3. Խաչվող ուղիղների հայտանիշը 4. Ուղղի և հարթության փոխդասավորությունը, ուղղի և հարթության զուգահեռության հայտանիշը 5. Ուղիղների կազմած անկյունը 6. Հարթությունների փոխդասավորությունը 7. Քառանիստ 8. Հարթությանն ուղղահայաց ուղիղ։ Ուղղի և հարթության ուղղահայացության հայտանիշը 9. Ուղղահայաց և թեքեր։ Ուղղի և հարթության կազմած անկյունը  | |
| 
 Միջառարկայական կապեր  | |
| 
 Հայոց լեզու․ Ստեղծել տարբեր ոճերի գրավոր և բանավոր խոսք՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին  | |
| 
 Կապը հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ  | |
| 
 Մ3, Մ4, Մ5, Մ11, Մ14, Մ15, Մ24, Մ25, Մ26, Մ29  | |
| 
 Թեմա 2  | |
| 
 Բազմանկյուն, բազմանիստ  | |
| 
 Նպատակը  | |
| 
 1. Բազմանիստի, դրա տեսակների ու դրանց տարրերի ներմուծումը, դրանց հետ կապված օրինաչափությունները խնդիրներ լուծելիս կիրառելու հմտությունների ձևավորումն ու զարգացումը  | |
| 
 Վերջնարդյունքները  | |
| 
 ՄԵ10Հ․Ե․Տչ․11  | 
 Սահմանի բազմանիստ հասկացությունը, նկարագրի բազմանիստը, իմանա և կիրառի Էյլերի բանաձևը։  | 
| 
 ՄԵ10Հ․Ե․Տչ․12  | 
 Նկարագրի և գծի զուգահեռանիստը, անվանի դրա տարրերը։  | 
| 
 ՄԵ10Հ․Ե․Տչ․13  | 
 Ձևակերպի զուգահեռանիստի հատկությունները, կիրառի խնդիրներ լուծելիս։  | 
| 
 ՄԵ10Հ․Ե․Տչ․14  | 
 Սահմանի բուրգ, կանոնավոր բուրգ հասկացությունները, անվանի դրանց տարրերը։  | 
| 
 ՄԵ10Հ․Ե․Տչ․15  | 
 Լուծի խնդիրներ բուրգի վերաբերյալ:  | 
| 
 Բովանդակությունը  | |
| 
 1. Բազմանկյուններ։ Բազմանկյան տարրերն ու անկյունների գումարը 2. Եռանկյան տեսակներն ու դրանց հատկությունները 3. Քառանկյան տեսակները և դրանց հատկությունները 4. Բազմանիստ, ուռուցիկ և ոչ ուռուցիկ բազմանիստեր։ Էյլերի բանաձևը 5. Զուգահեռանիստ 6. Բուրգ  | |
| 
 Միջառարկայական կապեր  | |
| 
 Հայոց լեզու․ Ստեղծել տարբեր ոճերի գրավոր և բանավոր խոսք՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին  | |
| 
 Կապը հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ  | |
| 
 Մ3, Մ4, Մ5, Մ11, Մ14, Մ15, Մ24, Մ25, Մ26, Մ29  | |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական: