ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2024 թվականի N 259-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1481-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը սահմանելու մասին» N 1481-Ն որոշման նախաբանից հանել «և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 1481-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները․
1) 2-րդ կետում «սահմանված աշխատավարձը» բառերը փոխարինել «սահմանված դրույքաչափը (վերջնական դրույքաչափը)» բառերով.
2) 2-րդ կետը «մեթոդ միավորման» բառերից հետո լրացնել «(մեթոդական միավորի)» բառերով, իսկ «վայրերում» բառը փոխարինել «բնակավայրերում» բառով.
3) 3-րդ կետը «սահմանված աշխատավարձը» բառերից հետո լրացնել «(վերջնական դրույքաչափը)» բառերով.
4) 4-րդ կետում «Թույլատրել» բառը փոխարինել «Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը թույլատրել» բառերով, իսկ «10 տոկոսը» բառերը փոխարինել «5 տոկոսը» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով՝
«5․ Հաստատություններին սույն որոշմամբ տրամադրված գումարի և փաստացի ծախսված գումարի տարբերությունը (տնտեսումները, խնայողությունները, այդ թվում՝ թափուր աշխատատեղերի հետևանքով առաջացած) մինչև հաջորդ տարվա փետրվար ամսվա երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրը ենթակա են վերադարձման պետական բյուջե՝ հաշվի առնելով.
1) տարվա ավարտին կուտակված կրեդիտորական պարտավորությունները հաջորդ տարի վճարելու հանգամանքը.
2) Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտով պահանջվող պահուստներ ձևավորելու (օրինակ` արձակուրդային վճարների գծով հաշվեգրված գումարները) անհրաժեշտությունը.
3) լաբորատորիաների ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերի, հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերի, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ կամ այլ անհատական հարմարեցումների համար նախատեսված շարունակական ծախսերի մասով հատկացված գումարների չիրացված մասը հաջորդ տարիներին ծախսելու հանգամանքը:
6․ Սույն որոշման 5-րդ կետով նախատեսված դրույթները չեն տարածվում հաստատությունների ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթի վրա, որն օգտագործվում է հաստատությունների հիմնադրի կողմից սահմանված կարգով։
7․ Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը հաստատությունների ունեցած տնտեսումների և խնայողությունների հետագա օգտագործման վերաբերյալ առաջարկությունները հաստատությունների կառավարումն իրականացնող լիազոր մարմնները մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, որն էլ եռամսյա ժամկետում պետք է ապահովի դրանց ամփոփումն ու համապատասխան առաջարկության ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Հակառակ դեպքում՝ մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը հաստատությունների ունեցած տնտեսումներն ու խնայողությունները մինչև 2024 թվականի դեկտեմբերի 27-ը ենթակա են վերադարձման պետական բյուջե:»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և գործողությունը տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա, իսկ 2-րդ կետի 5-րդ ենթակետը՝ պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2024 թվական: