ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
| 
 24 նոյեմբերի 2022 թ.  | 
 N 66-Ն  | 
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՇԱԽՄԱՏ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Հրամայում եմ
1. Հաստատել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում 2-րդ դասարանի «Շախմատ» առարկայի ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
| 
 
  | 
 Վ. Դումանյան  | 
| 
 Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 66-Ն հրամանի  | 
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 2-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՇԱԽՄԱՏ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ
| 
 Թեմա 1  | ||
| 
 Ներածություն  | ||
| 
 Նպատակը  | ||
| 
 1. Ձևավորել պատկերացում շախմատի՝ որպես մտածողության զարգացման գործիքի մասին։ 2. Ներկայացնել շախմատի պատմությունը։ Ձևավորել դրական վերաբերմունք շախմատ առարկայի նկատմամբ։  | ||
| 
 Վերջնարդյունքները  | ||
| 
 Պատմել դրվագներ շախմատի ստեղծման մասին։ Անվանել և ցուցադրել շախմատի խաղաքարերը, խաղատախտակը:  | ||
| 
 Բովանդակությունը  | ||
| 
 1.1 Շախմատի պատմություն: Չատուրանգա-Շախմատ: Խաղաքարերի ներկայացում, հին ժամանակներում թագուհու դերի փոփոխությունը խաղում  | ||
| 
 Առաջարկվող գործունեության ձևեր  | 
 Խաչվող հասկացություններ  | |
| 
 Խաղ «Ճանաչի՛ր խաղաքարերը»:  | 
 Անհատական և մշակութային արժեհամակարգ Շախմատի մշակութային և գեղագիտական արժեքի ընկալում:  | |
| 
 Միջառարկայական կապեր  | ||
| 
 Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և հակիրճ արտահայտելու կարողություն:  | ||
| 
 ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ  | ||
| 
 Տ1,Տ3,Տ4,Տ6,Տ7,Տ8,Տ9,Տ11,Տ12,Տ15,Տ16,Տ22,Տ23,Տ25,Տ26,Տ27,Տ28,Տ29,Տ32,Տ35  | ||
| 
 Թեմա 1  | ||
| 
 Խաղադաշտ  | ||
| 
 Նպատակը  | ||
| 
 Ուսուցանել շախմատի խաղադաշտը:  | ||
| 
 Վերջնարդյունքները  | ||
| 
 Անվանել լատիներեն a b c d e f g h տառերը։ Ցուցադրել և անվանել շախմատային գծերը` անկյունագիծ, հորիզոնական, ուղղաձիգ և խաղադաշտի բաղադրիչները` կենտրոնը, թագուհու և արքայական թևերը, սպիտակների և սևերի կիսադաշտերը, եզրերը, անկյունները, սահմանային գիծը։ Անվանել և գրանցել դաշտերը։  | ||
| 
 Բովանդակությունը  | ||
| 
 1. Շախմատի խաղադաշտ: 2. Շախմատի խաղադաշտի գծերը` անկյունագիծ, հորիզոնական, ուղղաձիգ և խաղադաշտի բաղադրիչները` կենտրոնը, թագուհու և արքայական թևերը, սպիտակների և սևերի կիսադաշտերը, եզրերը, անկյունները, սահմանային գիծը։ 3. Դաշտերի գրանցում:  | ||
| 
 Առաջարկվող գործունեության ձևեր  | 
 Խաչվող հասկացություններ  | |
| 
 1. Խաղ «Գտի՛ր խաղաքարը»: 2. Խաղ «Անվանի՛ր դաշտերը և գտի՛ր գիծը»: 3. Խաղ «Ոսկի որոնողները»:  | 
 Կառուցվածք և գործառույթ Ամբողջական կառուցվածք ընկալելու հմտության ձևավորում, մասնավորապես՝ անկյունագիծ, հորիզոնական, ուղղաձիգ, կենտրոն, թագուհու և արքայական թևեր, եզրեր, անկյուններ հասկացությունների ընդհանրացում։  | |
| 
 Միջառարկայական կապեր  | ||
| 
 Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և հակիրճ արտահայտելու կարողություն։ Մաթեմատիկա - Խաղաքարերի մոտավոր արժեքներով թվաբանական պարզ գործողություններ կատարելու կարողություն: Ձևավորել խնդրի պայմանը և պահանջը բացահայտելու և լուծելու կարողություն:  | ||
| 
 ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ  | ||
| 
 Տ1,Տ3,Տ4,Տ6,Տ7,Տ8,Տ9,Տ11,Տ12,Տ15,Տ16,Տ22,Տ23,Տ25,Տ26,Տ27,Տ28,Տ29,Տ32,Տ35  | ||
| 
 ԹԵՄԱ 2  | |
| 
 Խաղաքարեր  | |
| 
 Նպատակը  | |
| 
 Ուսուցանել խաղաքարերի քայլերը, մոտավոր արժեքները, սկզբնական դասավորությունը, քայլերի գրանցումը:  | |
| 
 Վերջնարդյունքները  | |
| 
 1. Կատարել քայլեր բոլոր խաղաքարերով: 2. Թվարկել խաղաքարերի մոտավոր արժեքները։ 3. Բացատրել փոխատեղման նպատակը և կանոնները: 4. Դասավորել խաղաքարերը սկզբնական դիրքով: 5. Տեղորոշել և գրանցել շախմատային քայլերը:  | |
| 
 Բովանդակությունը  | |
| 
 1. Արքա (քայլը, արժեքը) 2. Թագուհի (քայլը, արժեքը) 3. Նավակ (քայլը, արժեքը) 4. Փիղ (քայլը, արժեքը) 5. Ձի (քայլը, արժեքը) 6. Զինվոր (քայլը, արժեքը, փոխարկումը այլ խաղաքարի, կողանցիկ հարվածը): 7. Խաղաքարերի մոտավոր արժեքները 8. Խաղաքարերի սկզբնական դասավորությունը 9. Փոխատեղում  | |
| 
 Առաջարկվող գործունեության ձևեր  | 
 Խաչվող հասկացություններ  | 
| 
 1. Խաղ «Արքաների խաղը»: 2. Խաղ «Ստացիր պատկեր արքայի քայլերով»: 3. Խաղ «Բերքահավաք թագուհիով»: 4. Խաղ «Հեռատես թագուհի»: 5. Խաղ «Բերքահավաք նավակով»: 6. Խաղ «Շրջանցիր կղզիները նավակով»: 7. Խաղ «Բերքահավաք փղերով»: 8. Խաղ «Փղերի պայքար»: 9. Խաղ «Քայլ ձիով»: 10. Խաղ «Թռչող ձիեր»: 11. Խաղ «Բերքահավաք ձիերով»: 12. Խաղ «Զինվորներ 4-ը 4-ի դեմ»: 13. Խաղ «Զինվորներ` 8-ը 8-ի դեմ` փոխարկումով»: 14. Խնդիրների լուծում` կողանցիկ հարվածով:  | 
 Կառուցվածք և գործառույթ Համակարգ և մոդել Շախմատային խաղի կառուցվածքային միավորների, դրանց կապակցվածության, գործառույթների ուսուցման և կիրառման ամբողջականության ապահովում։  | 
| 
 15. Խաղ «Թվաբանություն շախմատային խաղաքարերով»: 16. Խնդիրների լուծում, երբ զինվորը թանկ է թագուհուց: 17. Խաղ «Որ խաղաքարն է բացակա»: 18. Խաղ «Առաջարկիր փոխատեղում»:  | 
|
| 
 Միջառարկայական կապեր  | |
| 
 Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և հակիրճ արտահայտելու կարողություն։ Մաթեմատիկա - Խաղաքարերի մոտավոր արժեքներով թվաբանական պարզ գործողություններ կատարելու կարողություն:  | |
| 
 ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ  | |
| 
 Տ1,Տ3,Տ4,Տ6,Տ7,Տ8,Տ9,Տ11,Տ12,Տ15,Տ16,Տ22,Տ23,Տ25,Տ26,Տ27,Տ28,Տ29,Տ32,Տ35  | |
| 
 Թեմա 3  | |
| 
 Շախմատային ավարտներ, վերջնախաղեր  | |
| 
 Նպատակը  | |
| 
 Ձևավորել գործնական կարողություններ և արագ որոշումներ ընդունելու, մատային դիրքեր ստեղծելու, ճշգրիտ քայլեր գտնելու և սխալներն ուղղելու հմտություններ:  | |
| 
 Վերջնարդյունքները  | |
| 
 1. Սահմանել շախը, շախ տալ, ցույց տալ շախից ազատվելու ձևերը: 2. Սահմանել մատը, մատ անել, ցույց տալ` ինչպես պաշտպանվել մատից: 3. Սահմանել պատը, պատ անել, ցույց տալ` ինչպես խուսափել պատից: 4. Սահմանել հավերժական շախը, ցույց տալ` ինչպես հավերժական շախ տալ: 5. Ստեղծել մատային դիրքեր: 6. Բացատրել, ցույց տալ թագուհու և նավակի համագործակցային քայլերը և ստեղծել մատային դիրքեր: 7. Բացատրել, ցույց տալ երկու նավակների համագործակցային քայլերը և ստեղծել մատային դիրքեր: 8. Բացատրել, ցույց տալ թագուհու և արքայի համագործակցային քայլերը և ստեղծել մատային դիրքեր: 9. Ստեղծել մատ մեկ քայլից:  | |
| 
 Բովանդակությունը  | |
| 
 1. Շախ 2. Մատ 3. Ոչ-ոքիի տեսակները, պատ 4. Հավերժական շախ 5. Մատային դիրքերի ստեղծում 6. Մատ թագուհիով և նավակով 7. Մատ երկու նավակով 8. Մատ թագուհիով 9. Մատ մեկ քայլից  | |
| 
 Առաջարկվող գործունեության ձևեր  | 
 Խաչվող հասկացություններ  | 
| 
 1. Խաղ «Շախ թագուհիով փախչող արքային»: 2. Խաղ «Շախ նավակով, բայց զգուշացիր թագուհուց»: 3. Վարժությունների լուծում` մատ 1 քայլից թագուհիով: 4. Վարժությունների լուծում` մատ 1 քայլից նավակով: 5. Խնդիրների լուծման մրցույթ` մատ 1 քայլից: 6. Պատային դիրքերի ստեղծում: 7. Ոչ-ոքի դիրքերի ցուցադրություն, քննարկում: 8. Խնդիրների լուծում «Խուսափում պատային դիրքերից» թեմայով: 9. Խնդիրների լուծում «Հավերժական շախ» թեմայով: 10. Խնդիրների ստեղծում «Հավերժական շախ» թեմայով: 11. Մատային դիրքերի ստեղծում 3 խաղաքարերով (արքաներ և թագուհի, արքաներ և նավակ, արքաներ և երկու փիղ, արքաներ և խառը խաղաքարեր): 12. Խնդիրների լուծման մրցույթ՝ մատ մեկ քայլից: 13. Թեմատիկ խաղ «Մատ թագուհիով և նավակով» և «Մատ երկու նավակով»:  | 
 Անհատական և մշակութային արժեհամակարգ Շախմատային «գեղեցիկ» և հետաքրքիր իրավիճակներ ստեղծելու կարողության ձևավորում: Համակարգ և մոդել Մատային, պատային, վերջնախաղային մոդելները հասկանալու և կիրառելու հմտության ձևավորում:  | 
| 
 Միջառարկայական կապեր  | |
| 
 Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և հակիրճ արտահայտելու կարողություն։  Արվեստ - Նորը ստեղծելու կարողություն:  | |
| 
 ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ  | |
| 
 Տ1,Տ3,Տ4,Տ6,Տ7,Տ8,Տ9,Տ11,Տ12,Տ15,Տ16,Տ22,Տ23,Տ25,Տ26,Տ27,Տ28,Տ29,Տ32,Տ35  | |
| 
 Թեմա 3  | |
| 
 Մարտավարություն  | |
| 
 Նպատակը  | |
| 
 Ուսուցանել մարտավարական հնարքներ: Ուղղորդել` տարբեր իրավիճակներում որոնել, գտնել և կիրառել մարտավարական հնարքներ։  | |
| 
 Վերջնարդյունքները  | |
| 
 Ցույց տալ և բացատրել մարտավարական հնարքները, կիրառել դրանք, ստեղծել հնարքներ 3 խաղաքարերով:  | |
| 
 Բովանդակությունը  | |
| 
 1. Մարտավարական հնարք «Կրկնակի հարված» 2. Մարտավարական հնարք «Կապ»  | |
| 
 Առաջարկվող գործունեության ձևեր  | 
 Խաչվող հասկացություններ  | 
| 
 1. Վարժությունների լուծում «Կրկնակի հարված, պատառաքաղ» և «Կապ» թեմաներից: 2. Խնդիրների լուծման մրցույթ: 3. Մարտավարական դիրքերի ստեղծում նշված թեմաներով (առնվազն 3 խաղաքարով):  | 
 Անհատական և մշակութային արժեհամակարգ Մարտավարական իրավիճակների ստեղծում և մոդելավորում: Համակարգ և մոդել Մարտավարական մոդելները հասկանալու և կիրառելու հմտությունների ձևավորում։  | 
| 
 Միջառարկայական կապեր  | |
| 
 Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և հակիրճ արտահայտելու կարողություն։ Մաթեմատիկա - Խաղաքարերի մոտավոր արժեքներով թվաբանական պարզ գործողություններ կատարելու կարողություն: Արվեստ - Նորը ստեղծելու կարողություն:  | |
| 
 ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ  | |
| 
 Տ1,Տ3,Տ4,Տ6,Տ7,Տ8,Տ9,Տ11,Տ12,Տ15,Տ16,Տ22,Տ23,Տ25,Տ26,Տ27,Տ28,Տ29,Տ32,Տ35  | |
| 
 Թեմա 4  | |
| 
 Ռազմավարություն  | |
| 
 Նպատակը  | |
| 
 Ուսուցանել խաղը վարելու սկզբունքներ (ռազմավարություն) սկզբնախաղում, միջնախաղում և վերջնախաղում:  | |
| 
 Վերջնարդյունքները  | |
| 
 Բացատրել խաղը վարելու սկզբունքները (ռազմավարություն), կիրառել դրանք:  | |
| 
 Բովանդակությունը  | |
| 
 1. Պաշտպանություն 2. Սկզբնախաղի հիմունքներ 3.Միջնախաղի հիմունքներ 4. Վերջնախաղի հիմունքներ  | |
| 
 Առաջարկվող գործունեության ձևեր  | 
 Խաչվող հասկացություններ  | 
| 
 1. Գործնական խաղի կազմակերպում և խաղի զուգահեռ մեկնաբանում ուսուցչի կողմից: 2. Թիմային գործնական խաղի կազմակերպում և խաղի զուգահեռ մեկնաբանում ուսուցչի կողմից: 3. Վերջնախաղի խաղարկում (արքաներ, նավակներ, զինվորներ խաղաքարերով): 4. Վերջնախաղի խաղարկում (արքաներ, փղեր, զինվորներ խաղաքարերով): 5. Վերջնախաղի խաղարկում (արքաներ, ձիեր, զինվորներ խաղաքարերով): 6. Ներդասարանական խաղեր՝ պահպանելով սկզբունքները: 7. Ներդպրոցական խաղեր: 8. Պաշտպանական դիրքերի քննարկում:  | 
 Օրինաչափություն Խաղի կանոնների իմացություն, գործող օրինաչափությունների համադրում: Պատճառ և հետևանք Յուրաքանչյուր որոշման և քայլի հիմքում գործող մեխանիզմների կիրառում: Համակարգ և մոդել Խաղի մասերի մոդելների կառուցման հմտությունների ձևավորում:  Դինամիկ փոփոխությունների ընկալում։  | 
| 
 Միջառարկայական կապեր  | |
| 
 Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և հակիրճ արտահայտելու կարողություն։  Արվեստ - Նորը ստեղծելու կարողություն:  | |
| 
 ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ Տ1, Տ3, Տ4, Տ6, Տ7, Տ8, Տ9, Տ11, Տ12, Տ15, Տ16, Տ22, Տ23, Տ25, Տ26, Տ27, Տ28, Տ29, Տ32, Տ35  | |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական: