041.0050.21.01.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 1998 թվականի N 50
քաղ. Երևան
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`
ա) Լոռու մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).
բ) Լոռու մարզպետարանի աշխատողների թիվը` 166 մարդ:
(1-ին կետը փոփ. 22.04.98 N 202, 03.08.98 N 467)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 22-ի «Լոռու մարզպետարանի ժամանակավոր կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» N 169 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է ՀՀ վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի N 50 որոշմամբ |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Քաղաքաշինության վարչություն
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն
Տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն
Կրթության վարչություն
Տրանսպորտի և տնտեսության ենթաճյուղերի վարչություն
Առողջապահության վարչություն
Սոցիալական ապահովության վարչություն
Մշակույթի և սպորտի բաժին
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Իրավաբանական բաժին
Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բաժին
Ընդհանուր բաժին
Վարչատնտեսական բաժին
Հաշվապահություն
Մարզպետի աշխատակազմ
Կրթության տեսչություն
(կառուցվածքը փոփ. 03.08.98 N 465, լրաց. 06.04.99 N 200)