ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.
«զ) սոցիալական աշխատողի կամ սոցիալական սատարողի կամ սոցիալական պատրոնի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող հավանական իրավիճակներում կամ դրանց սպառնալիքի առկայությամբ շահառուի հետ հանդիպելուց կամ տնայցից առաջ հանցագործությունները և այլ իրավախախտումներ կանխելու նպատակով նրանց հետ համատեղ տնայց կատարելով կամ հանդիպմանը մասնակցելով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-428-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական: