ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2024 թվականի N 722-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, 10-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեփան Մնացականյանին 2024 թվականի մայիսի 22-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով:
2. Գագիկ Անանյանին 2024 թվականի մայիսի 22-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (միկրոէկոնոմիկա և տնտեսական գործունեության տեսակների բնագավառ):
3. Վարդան Արևշատյանին 2024 թվականի մայիսի 22-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (ժողովրդագրություն և սոցիոլոգիական ոլորտի բնագավառ):
4. Նելլի Բաղդասարյանին 2024 թվականի մայիսի 22-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (բնապահպանության բնագավառ):
5. Լիլիթ Պետրոսյանին 2024 թվականի մայիսի 30-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (մակրոէկոնոմիկա և ֆինանսների բնագավառ):
6․ Աիդա Մարտիրոսյանին 2024 թվականի մայիսի 22-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառ):
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |