Գլխավոր տեղեկություն
Համար
N 1573-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2024 թվականի N 1573-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 464-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՀԻՏԵՔՍ ՊԼԱՍՏԻԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 464-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 2-րդ կետի «ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը» սյունակի «3902300000» թիվը փոխարինել «3902100000» թվով.

2) 2-րդ կետի «Անվանումը» սյունակի «Պոլիպրոպիլենի համապոլիմերներ» բառերը փոխարինել «Պոլիպրոպիլեն» բառով.

3) 2-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Պոլիպրոպիլենի համապոլիմերներ առաջնային ձևի, Տեսքը՝ գնդիկավոր հատիկներ, Տեսակարար կշիռը՝ 0,9-0,91 գ/սմ3, Հալման հոսքի արագությունը՝ միջին 0,5-ից-70 գր/10ր․» բառերը փոխարինել «Պոլիպրոպիլեն առաջնային ձևի, Տեսքը՝ գնդիկավոր հատիկներ, Տեսակարար կշիռը՝ 0,9-0,91 գ/սմ3, Հալման հոսքի արագությունը՝ միջին 0,5-ից - 70 գր/10 ր․» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

03.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան