ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2024 թվականի N 518-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի տարածքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Կողմ -
ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՂԱՄՅԱՆ ՄՀԵՐ ԱՆԱՆՅԱՆ ՔԱՋԻԿ ԲԱՀԱԴՈՒՐՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԴԱՎԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԽԵՉՈՒՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՊԱՐԱՆՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ ԳՅՈՐԳԻ |
Դեմ - |
Ձեռնպահ - |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Ա. ԱՂԱԲԱԲՅԱՆ |
Հավելված Նոյեմբերյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 518-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում սահմանվում են տեղական տուրքերի հետևյալ տեսակներն ու դրույքաչափերը.
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար՝
ա. Հիմնական շենքերի և շինությունների համար՝
- մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար՝ 15000 դրամ,
- մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար՝ 15000 դրամ,
բ․ Սույն ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) համար`
- 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 30 000 դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
- 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100 հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
- 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 200 հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
- 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ մեկ միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու սույն կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:
Սույն կետի համաձայն՝ շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները.
Գոտի |
Գոտիականության գործակից |
1-4 |
5.0 |
5-8 |
4.0 |
9-12 |
3.0 |
13-16 |
2.0 |
17-20 |
1.0 |
գ. Սույն կետի «ա» պարբերությամբ չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների համար`
- 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեսուն հազար դրամ,
- 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հիսուն հազար դրամ,
- 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ հիսուն հազար դրամ,
- 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ հարյուր հազար դրամ,
դ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`
- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հինգ հազար դրամի և 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը,
- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 10 հազար դրամի և 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը.
2) Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`
ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` 3000 դրամ,
բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,
գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.
3) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար` 5000 դրամ.
3.1) Սույն կետի 1-ից մինչև 3-րդ ենթակետի նկատմամբ կիրառել հետևյալ գործակիցները՝
Քաղաքային բնակավայրերի համար – 0.5
Գյուղական բնակավայրերի համար – 0.3
4) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 200.000 դրամ.
4.1) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 200.000 դրամ.
4.2) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 200.000 դրամ.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 100.000 դրամ.
5.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 100.000 դրամ.
5.2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 100.000 դրամ.
6) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 60.000 դրամ.
6.1) Սույն կետի 6-րդ ենթակետի նկատմամբ համայնքի բնակավայրերում կիրառել հետևյալ գործակիցները.
Բնակավայրի անվանումը |
Կիրառվող գործակից |
Այրում |
0.5 |
Արճիս |
0.3 |
Բագրատաշեն |
0.3 |
Դեբեդավան |
0.3 |
Դեղձավան |
0.3 |
Զորական |
0.3 |
Լճկաձոր |
0.3 |
Հաղթանակ |
0.3 |
Պտղավան |
0.3 |
Ջուջևան |
0.3 |
7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 20.000 դրամ.
7.1) Սույն կետի 7-րդ ենթակետի նկատմամբ համայնքի սահմանամերձ բնակավայրերում կիրառել հետևյալ գործակիցները.
Բնակավայրի անվանումը |
Կիրառվող գործակից |
Նոյեմբերյան |
1 |
Բերդավան |
0.75 |
Բաղանիս |
0.75 |
Բարեկամավան |
0.75 |
Դովեղ |
0.75 |
Կոթի |
0.75 |
Կողբ |
0.75 |
Ոսկեվան |
0.75 |
Ոսկեպար |
0.75 |
8) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` 50.000 դրամ.
8.1) Սույն կետի 8-րդ ենթակետի նկատմամբ համայնքի բնակավայրերում կիրառել հետևյալ գործակիցները.
Բնակավայրի անվանումը |
Կիրառվող գործակից |
Նոյեմբերյան |
1 |
Այրում |
1 |
Արճիս |
0.5 |
Բագրատաշեն |
0.5 |
Դեբեդավան |
0.5 |
Դեղձավան |
0.5 |
Զորական |
0.5 |
Լճկաձոր |
0.5 |
Հաղթանակ |
0.5 |
Պտղավան |
0.5 |
Ջուջևան |
0.5 |
Բերդավան |
0.3 |
Բաղանիս |
0.3 |
Բարեկամավան |
0.3 |
Դովեղ |
0.3 |
Կոթի |
0.3 |
Կողբ |
0.3 |
Ոսկեվան |
0.3 |
Ոսկեպար |
0.3 |
9) համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար`
ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 4000 դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 11 000 դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20 000 դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25 000 դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 29 000 դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 46 000 դրամ.
բ. օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 4000 դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 11 000 դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20 000 դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25 000 դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 29 000 դրամ.
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 46 000 դրամ.
9.1) Սույն կետի 9-րդ ենթակետի նկատմամբ համայնքի բնակավայրերում կիրառել հետևյալ գործակիցները՝
Բնակավայրի անվանումը |
Կիրառվող գործակից |
Նոյեմբերյան |
0.5 |
Այրում |
0.5 |
Արճիս |
0.5 |
Բագրատաշեն |
0.5 |
Դեբեդավան |
0.3 |
Դեղձավան |
0.3 |
Զորական |
0.5 |
Լճկաձոր |
0.3 |
Հաղթանակ |
0.5 |
Պտղավան |
0.5 |
Ջուջևան |
0.5 |
Բերդավան |
0.5 |
Բաղանիս |
0.5 |
Բարեկամավան |
0.3 |
Դովեղ |
0.3 |
Կոթի |
0.5 |
Կողբ |
0.5 |
Ոսկեվան |
0.5 |
Ոսկեպար |
0.3 |
10) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` 350 դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.
10.1) Սույն կետի 10-րդ ենթակետի նկատմամբ համայնքի բնակավայրերում կիրառել հետևյալ գործակիցները՝
Քաղաքային բնակավայրի համար – 1
Գյուղական բնակավայրի համար – 0.5
11) համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
ա. առևտրի օբյեկտների համար` 15 000 դրամ,
բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 25 000 դրամ,
գ. բաղնիքների (սաունաների) համար` 200 000 դրամ,
դ. խաղատների համար` 500 000 դրամ,
ե. շահումով խաղերի համար` 250 000 դրամ,
զ. վիճակախաղերի համար` 100 000 դրամ.
11.1) Սույն կետի 11-րդ ենթակետի «գ, դ, ե, զ» պարբերությունների նկատմամբ համայնքի բնակավայրերում կիրառել 0.5 գործակից:
12) համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է՝
ա. հիմնական շինությունների ներսում՝
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 5000 դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 7000 դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 14 000 դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 18 000 դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 24 000 դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 40 000 դրամ.
բ. ոչ հիմնական շինությունների ներսում`
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 1000 դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 2000 դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 4000 դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 8000 դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 15 000 դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 20 000 դրամ.
12.1) Սույն կետի 12-րդ ենթակետի նկատմամբ համայնքի բնակավայրերում կիրառել 0.5 գործակից:
13) քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` 5000 դրամ.
13.1) Սույն կետի 13-րդ ենթակետի նկատմամբ համայնքի բնակավայրերում կիրառել 0.5 գործակից:
14) ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝
ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 2000 դրամ,
բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 3500 դրամ,
գ. սոցիալական գովազդի համար՝ զրո դրամ,
դ. այլ արտաքին գովազդի համար` 1500 դրամ,
ե. դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 %-ի չափով,
զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով.
14.1) Սույն կետի 14-րդ ենթակետի նկատմամբ համայնքի բնակավայրերում կիրառել 0.75 գործակից:
15) Հայաստանի Հանրապետության Նոյեմբերյան համայնքի կամ դրա կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար՝ 100 000 դրամ.
15.1) Սույն կետի 15-րդ ենթակետի նկատմամբ համայնքի բնակավայրերում կիրառել 0.5 գործակից:
16) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` 10 000 դրամ.
16.1) Սույն կետի 16-րդ ենթակետի նկատմամբ համայնքի բնակավայրերում կիրառել 0.5 գործակից:
17) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` 500 000 դրամ.
17.1) Սույն կետի 17-րդ ենթակետի նկատմամբ համայնքի բնակավայրերում կիրառել 0.5 գործակից:
18) համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ,
բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ հինգ միլիոն դրամ,
գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ յոթ միլիոն դրամ,
դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ տասը միլիոն դրամ.
18.1) Սույն կետի 18-րդ ենթակետի նկատմամբ համայնքի բնակավայրերում կիրառել 0.5 գործակից:
19) համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝
ա. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (բացառությամբ հեստապարային ակումբների) համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում 10.000 ՀՀ դրամ,
բ. հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում 100.000 ՀՀ դրամ,
20) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ 10 (տասը) հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար:
21) Սույն կետի 20-րդ ենթակետի նկատմամբ համայնքի բնակավայրերում կիրառել 0.5 գործակից:
2. ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության Նոյեմբերյան համայնքում սահմանվում են տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը.
1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց 5000 դրամ.
2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց 5000 դրամ.
3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց 2000 դրամ.
4) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց 3000 դրամ.
5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց մրցույթների մասնակցության համար՝ 20.000 դրամ, աճուրդների մասնակցության համար՝ 30.000 դրամ.
6) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց 350 դրամ 1 մ2 -ի համար.
7) համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճար.
7․1) Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է՝
ա. ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ 100 դրամ, կամ
բ. ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 5 դրամ:
7․2) Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.
ա․ առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 դրամ.
բ․ հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 20 դրամ.
գ․ վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 15 դրամ.
դ․ գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 3 դրամ, իսկ զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 8 դրամ.
ե. արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 15 դրամ.
7.3) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն 7․2) ենթակետի «ա-ե» պարբերություններով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5 կետերով սահմանված առավել բարձր դրույքաչափով։
7․4) շինություններում (այդ թվում՝ առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5 կետերով սահմանված առավել բարձր դրույքաչափով:
7․5) Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 դրամ:
ա․ Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին:
7․6) Ոչ բնակելի նպատակային նշանակության առնվազն 1000 քմ ընդհանուր մակերես զբաղեցնող շենքերում և (կամ) շինություններում և շենքերից ու շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի վերաբերյալ սույն կետի 7.2 ենթակետի ա-ե պարբերություններով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`
ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3000 դրամ, կամ
բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10.000 դրամ:
8) կենտրոնացված ջեռուցման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի.
9) ջրմուղ-կոյուղու համար այն համայնքներում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերատոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, մասնավորապես ջրամատակարարման և ջրահեռացման վճարներ՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի.
10) ոռոգման ջրի մատակարարման համար այն համայնքներում, որոնք ներառված չեն «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի.
11) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով.
12) համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց՝ ամսական 4000 դրամ.
13) համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ ՀՈԱԿ) և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց ամսական՝
ա․ Նոյեմբերյան համայնքի «Նոյեմբերյանի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ
Բաժնի անվանումը |
Վճար |
Ակորդեոն |
3100 ՀՀ դրամ |
Դաշնամուր |
3500 ՀՀ դրամ |
Դուդուկ |
2600 ՀՀ դրամ |
Երգեցողություն |
2600 ՀՀ դրամ |
Կլարնետ |
2600 ՀՀ դրամ |
Շվի |
2600 ՀՀ դրամ |
Քանոն |
2600 ՀՀ դրամ |
Այլ երաժշտական գործիքներ (ուդ, շեփոր և այլն) |
2600 ՀՀ դրամ |
Երկրորդ երաժշտական գործիքի դեպքում |
տվյալ գործիքի վճարի 50%-ը |
բ․ Նոյեմբերյան համայնքի «Նոյեմբերյանի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ
Բաժնի անվանումը |
Վճար |
Պար |
1500 ՀՀ դրամ |
Նկարչություն |
1000 ՀՀ դրամ |
Երգչախումբ |
2000 ՀՀ դրամ |
գ․ Նոյեմբերյան համայնքի «Բերդավանի Գարիկ Ալեքսանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ
Բաժնի անվանումը |
Վճար |
Դաշնամուր |
3000 ՀՀ դրամ |
Այլ երաժշտական գործիքներ (քանոն, շվի, շեփոր, թառ, կլարնետ և այլն) |
2200 ՀՀ դրամ |
Երգեցողություն |
2200 ՀՀ դրամ |
Երկրորդ երաժշտական գործիքի դեպքում |
տվյալ գործիքի վճարի 50%-ը |
դ․ Նոյեմբերյան համայնքի «Տիգրան Մանսուրյանի անվան մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ
Բաժնի անվանումը |
Վճար |
Դաշնամուր |
3000 ՀՀ դրամ |
Ժողովրդական նվագարանների և կլարնետի վճարովի բաժիններում |
2000 ՀՀ դրամ |
Երգեցողություն |
2000 ՀՀ դրամ |
Երկրորդ երաժշտական գործիքի դեպքում |
տվյալ գործիքի վճարի 50%-ը |
ե․ Նոյեմբերյան համայնքի «Այրումի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ
Բաժնի անվանումը |
Վճար |
Դաշնամուր |
2500 ՀՀ դրամ |
Ազգային նվագարաններ |
2000 ՀՀ դրամ |
Երկրորդ երաժշտական գործիքի դեպքում |
տվյալ գործիքի վճարի 50%-ը |
զ․ Նոյեմբերյան համայնքի «Բագրատաշենի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ
Բաժնի անվանումը |
Վճար |
Դաշնամուր |
3000 ՀՀ դրամ |
Ազգային նվագարաններ |
2000 ՀՀ դրամ |
Երկրորդ երաժշտական գործիքի դեպքում |
տվյալ գործիքի վճարի 50%-ը |
է․ Նոյեմբերյան համայնքի «Վահագն Ասատրյանի անվան համայնքային մարզադպրոց» ՀՈԱԿ-ի սաների համար՝ 1000 ՀՀ դրամ
14) համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ տաղավարը 2000 դրամ.
15) համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով՝ 100 դրամ մեկ անձի համար.
16) համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝
ա. յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 ՀՀ դրամ
բ. յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 ՀՀ դրամ
գ. մեկ շաբաթվա համար` 1500 ՀՀ դրամ
դ. մեկ ամսվա համար` 6000 ՀՀ դրամ
ե. մեկ տարվա համար` 30 000 ՀՀ դրամ
17) համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար փոխհատուցման վճար՝ 500 դրամ.
18) համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ՝ 0 դրամ
19) համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 2000 դրամ.
20) համայնքի տարածքում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող՝ համայնքի կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 0 դրամ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|