Գլխավոր տեղեկություն
Համար
N 1781-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 15.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2024 թվականի N 1781-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 28-ի N 436-Ա որոշման 9-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում կապիտալ ծախսեր իրականացնելու նպատակով «Հանրակրթության ծրագիր» ծրագրի շրջանակներում դպրոցներին հատկացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից վերջիններիս գանձապետական հաշիվների մնացորդները՝ 16,895.0 հազար դրամի չափով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ որպես «Նախորդ տարիների՝ ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր»՝ գանձապետարանում բացված 900005280640 հաշվեհամարին:

2. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում փոփոխություն և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 6, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 12 հավելվածների:

3․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1) 738.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին` ջեռուցման կաթսաների փոխարինման համար.

2) 17,147.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Աբովյանի կրթահամալիր» ՊՈԱԿ-ին` դպրոցին ամրացված շենքի սանհանգույցների նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


15.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1781-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1781-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1781-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1781-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1781-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1781-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1781-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1781-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1781-Ն որոշման

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1781-Ն որոշման

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1781-Ն որոշման

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1781-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան