Գլխավոր տեղեկություն
Համար
N 1756-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (08.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2023 թվականի N 1756-Լ

2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 07.11.24 N 1754-Լ)

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին և 4-րդ կետերը, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

(1-ին կետը փոփ. 07.11.24 N 1754-Լ)

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի շրջանակներում դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։

(2-րդ կետը փոփ. 25.04.24 N 574-Լ)

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև ապահովել սույն որոշման շահառուների փոխհատուցման գործընթացը՝ համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելով նաև Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական բյուջեներում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 12-ի N 1756-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 07.11.24 N 1754-Լ)

1. Ծրագրի նպատակն է օժանդակել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին՝ ապահովելով մասնագիտական աշխատանքով։

(1-ին կետը փոփ. 07.11.24 N 1754-Լ)

2. Ծրագրի շահառու է հանդիսանում այն ուսուցիչը, ով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում, ունի «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք և ցանկություն ունի աշխատելու Հայաստանի Հանրապետության մարզերի բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ շահառու)։

(2-րդ կետը փոփ. 07.11.24 N 1754-Լ)

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) մինչև 2023 թվականի հոկտեմբերի 16-ը ձևավորում է սույն հավելվածի 2-րդ կետով սույն ծրագրի շահառու անձանց շտեմարան, որը թարմացվում է ըստ անհրաժեշտության։

4. Հայաստանի Հանրապետության մարզերի բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ հաստատություններ) որևէ առարկայից ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում, սահմանված կարգով ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին դիմող չլինելու կամ մրցույթը չկայանալու պարագայում, նախարարությունը Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով (այսուհետ՝ ԿԿՏՀ) 2023 թվականի հոկտեմբերի 16-ից տվյալ առարկայի գծով շահառուներին ապահովում է տվյալ առարկայի գծով ուսուցչի թափուր տեղերի մասին տեղեկատվության հասանելիությունը, որը պարունակում է տեղեկատվություն հաստատության անվանման, տեղակայման վայրի, դասավանդվող ժամերի քանակի, դրույքաչափի մեծության մասին։

5. Սույն հավելվածի 4-րդ կետում նշված թափուր տեղերից շահառուն ընտրում է մեկը՝ նշում կատարելով ԿԿՏՀ-ի համապատասխան դաշտերում, որոնց հիման վրա ինքնաշխատ եղանակով ձևավորվում է տվյալ թափուր տեղի համար դիմումը։ Դիմումատուն իր ցանկությամբ կարող է ներբեռնել նաև փաստաթղթերի լուսապատճեններ՝ դրանց առկայության դեպքում։

6. Դիմումատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու նպատակով նախարարությունը համապատասխան ուղեգրով դիմում է տվյալ հաստատությանը։ Ընդ որում, պայմանագրի ժամկետ է սահմանվում պայմանագրի կնքման պահից մինչև 2-րդ ուսումնական տարվա ավարտը, իսկ սույն ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում տվյալ ուսուցիչը զրկվում է սույն ծրագրից կրկին օգտվելու իրավունքից (բացառությամբ բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված դեպքերի)։

(6-րդ կետը լրաց. 25.04.24 N 574-Լ)

7. Դիմումատուն կարող է դիմելուց հետո 10-օրյա ժամկետում չեղարկել իր դիմումը տվյալ թափուր տեղի համար։

8. Դիմումի չեղարկման պարագայում շահառուն կարող է կրկին դիմում ներկայացնել ԿԿՏՀ-ում հասանելի այլ թափուր տեղերից մեկի համար, իր ընտրությամբ, նույն ընթացակարգով։

9. Երկրորդ անգամ ներկայացված դիմումի չեղարկման պարագայում շահառուն կորցնում է ծրագրից առաջնահերթության իրավունքով օգտվելու հնարավորությունը և ուսուցչական թափուր տեղի համալրման գործընթացին կարող է մասնակցել օրենսդրությամբ սահմանված կարգով։

10. Սույն ծրագրի շրջանակներում ուսուցչին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներից տվյալ հաստատության միջոցով լրացուցիչ հատկացվում է լրավճար` մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով, իսկ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի հաստատությունների, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ ու Վարդենիս համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան ու Բերդ համայնքների հաստատությունների սույն ծրագրից օգտվող ուսուցիչներին՝ ևս հիսուն հազար դրամ ֆիքսված լրավճար։

11. Սույն ծրագրի 10-րդ կետում նշված հատկացումները հաստատությանը տրամադրվում են համապատասխան մարզպետի աշխատակազմի (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում՝ նախարարության) կողմից՝ եռամսյակային կտրվածքով:

12. Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերը հաստատությունների տնօրեններից ստանում և եռամսյակը մեկ անգամ նախարարություն են ներկայացնում սույն ծրագրի շրջանակներում իրենց մարզի հաստատություններում աշխատող մասնագետների մասին տեղեկատվությունը՝ համաձայն ձևի:

13. Սույն ծրագրով սահմանված լրավճարները հաստատությունները ուսուցիչներին են փոխանցում ամսական պարբերականությամբ։

14. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12016. ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներին լրավճարի սահմանում» և «12015. Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանում» միջոցառումների շահառու հանդիսանալու դեպքում այդ միջոցառումների ֆինանսավորման կարգերով սահմանված ժամկետային սահմանափակումները սույն ծրագրից օգտվող ուսուցիչների նկատմամբ կիրառելի չեն, և այդ միջոցառումներով նախատեսված լրավճարները ենթակա են հաշվարկման հաստատությունների հետ պայմանագրեր կնքելու ամսվանից։

 

Ձև

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN

ը/կ

Ուսուցչի անունը, ազգանունը

Հաստա-տության գտնվելու վայրը (մարզը, քաղաքը)

Հաստա-տության անվանումը

Պայմա-նագրի ամիսը, ամսաթիվը և համարը

Աշխատավարձը (հազ. դրամ)

Ծա-նոթա-գրու- թյուն

դպրոցում սահմանված դրույքա-չափը

մանկավար- ժական աշխատա-

վարձը

մանկավար- ժական աշխատա-վարձի

լրավճարը

ֆիքսված լրավճարը (50 հազ.

դրամ)

ընդա-մենը

                     
                     
                     
                     
                     
                     
                     

ԸՆԴԱՄԵՆԸ

           

(ձևը փոփ. 07.11.24 N 1754-Լ)

(հավելվածը լրաց. 25.04.24 N 574-Լ, փոփ. 07.11.24 N 1754-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.11.2024, N 1754-Լ 08.11.2024, N 1756-Լ
25.04.2024, N 574-Լ 26.04.2024, N 1756-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան