ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0152 Ն. 17.09.24
17 սեպտեմբերի 2024 թվականի |
թիվ 152-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 356-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել փոխանակման աճուրդների մասին կենտրոնական բանկ ներկայացվող տեղեկատվության ամբողջականությունը,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 141-րդ հոդվածը և 207-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի ««Կարգավորվող շուկայի օպերատորի՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ը հաստատելու մասին» թիվ 356-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում հանել «, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը» բառերը:
2. Որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգի 37.1-րդ կետի «պետական արժեթղթերի տեղաբաշխման/հետգնման» բառերը փոխարինել «պետական արժեթղթերի տեղաբաշխման/հետգնման/փոխանակման» բառերով։
2) Կանոնակարգի 37.4-րդ կետի «պետական արժեթղթերի տեղաբաշխման/հետգնման» բառերը փոխարինել «պետական արժեթղթերի տեղաբաշխման/հետգնման/փոխանակման» բառերով։
3) Կանոնակարգի 48-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««Թողարկում/տեղաբաշխում/հետգնում/փոխանակում» սյունակում լրացվում է «տեղաբաշխում», եթե հայտարարությունն առնչվում է պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի կազմակերպմանը, կամ լրացվում է «հետգնում», եթե հայտարարությունն առնչվում է պետական պարտատոմսերի հետգնման աճուրդի կազմակերպմանը, կամ «թողարկում», եթե նախատեսվում է իրականացնել պետական պարտատոմսերի թողարկում, կամ «փոխանակում», եթե հայտարարությունն առնչվում է պետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի կազմակերպմանը:»:
4) Կանոնակարգի 48-րդ կետի 4-րդ ենթակետի «պետական պարտատոմսերի տեղաբաշխման (հետգնման)» բառերը փոխարինել «պետական պարտատոմսերի տեղաբաշխման/հետգնման/փոխանակման» բառերով։
5) Կանոնակարգի 48-րդ կետի 5-րդ ենթակետի «պետական պարտատոմսերի տեղաբաշխման (հետգնման) բառերը» փոխարինել «պետական պարտատոմսերի տեղաբաշխման/հետգնման/փոխանակման» բառերով։
6) Կանոնակարգի 48-րդ կետի 6-րդ ենթակետի «պետական պարտատոմսերի տեղաբաշխման (հետգնման)» բառերը փոխարինել «պետական պարտատոմսերի տեղաբաշխման/հետգնման/փոխանակման» բառերով։
7) Կանոնակարգի 48-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««Աճուրդի տեսակը» սյունակում լրացվում է «տեղաբաշխման աճուրդ», «տեղաբաշխման լրացուցիչ աճուրդ» կամ «հետգնման աճուրդ»: Ընդ որում, փոխանակման աճուրդի դեպքում ևս նշվում է համապատասխանաբար «տեղաբաշխման աճուրդ» և «հետգնման աճուրդ»»:
8) Կանոնակարգի 48-րդ կետի 10-րդ ենթակետի «պետական պարտատոմսերի տեղաբաշխման/հետգնման/թողարկման» բառերը փոխարինել «պետական պարտատոմսերի տեղաբաշխման/հետգնման/թողարկման/փոխանակման» բառերով։
9) Կանոնակարգի հավելված 11-ի 2-րդ աղյուսակի «Թողարկում/տեղաբաշխում/հետգնում» բառերը փոխարինել «Թողարկում/տեղաբաշխում/հետգնում/փոխանակում» բառերով:
10) Կանոնակարգի հավելված 11-ի 2-րդ աղյուսակի «Տեղաբաշխման աճուրդի տեսակը» բառերը փոխարինել «Աճուրդի տեսակը» բառերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 սեպտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|