ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2022թ. N 102-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ ավագանին որոշում է`
1. Ջերմուկ համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձն ընդունել ի գիտություն և հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեն` համաձայն հավելվածի (Հատված 1-ից Հատված 6)․
1․1 Եկամուտների գծով` 762,980.9 հազար դրամ.
1․2․ Ծախսերի գծով՝ 916,644.7 հազար դրամ
1․3․Հավելուրդը կամ պակասորդը՝ 153,663.8 հազար
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև կատարել սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15%-ը չգերազանցող ներքին վերաբաշխումներ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:
Կողմ -11
ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ |
Դեմ -2
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ |
Ձեռնպահ -0 |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ |
2022 թ․ դեկտեմբերի 23 ք. Ջերմուկ |
(հավելվածը փոփ. 09.01.23 N 4-Ն, 30.06.23 N 54-Ն, 25.07.23 N 62-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.10.2023, N 79-Ն | 02.11.2023, N 102-Ն | |
05.09.2023, N 65-Ն | 08.09.2023, N 102-Ն | |
25.07.2023, N 62-Ն | 27.07.2023, N 102-Ն | |
30.06.2023, N 54-Ն | 05.07.2023, N 102-Ն | |
09.01.2023, N 4-Ն | 08.03.2023, N 102-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|