ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2017 թվականի N 1478-Ա
«ԳԵՈԿՈՍՄՈՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրել «Գեոկոսմոս» անվանումով փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ ընկերություն), որի նպատակն է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:
2. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 419,000.0 հազ. դրամ, որը բաժանվում է 419000 հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3. Հաստատել ընկերության կանոնադրական կապիտալում որպես ներդրում փոխանցվող գույքի ցանկը՝ համաձայն հավելվածի:
4. Ընկերության 419000 հասարակ անվանական բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
(4-րդ կետը փոփ. 10.03.22 N 294-Ա)
5. Ընկերության բաժնետոմսերի կառավարումն իրականացնող մարմնին լիազորել հաստատել բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները և կանոնադրությունը, ընտրել ընկերության տնօրենների խորհրդի (կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում) և վերստուգող հանձնաժողովի (վերստուգող) անդամներ, ձևավորել ընկերության գործադիր մարմին:
(5-րդ կետը խմբ. 10.03.22 N 294-Ա)
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել օրենքով սահմանված կարգով ընկերության պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
2017 թ. նոյեմբերի 24 Երևան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ «ԳԵՈԿՈՍՄՈՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
|
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Շահագործման հանձնման կամ ձեռքբերման տարեթիվը |
Արժեքը |
|
1. |
Դրամական միջոցներ |
300,087,340 | |
|
2. |
108,2 քառ.մ արտադրատարածք (ըստ անշարժ գույքի N Գ04072017-01-0001 վկայականի) |
16.03.2017 թ. |
8,879,887 |
|
3. |
Երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայան |
01.07.2010 թ. |
108,670,067 |
|
4. |
Ավտոմեքենա ԳԱԶ 31010՝ մարդատար |
01.01.2000 թ. |
764,400 |
|
5. |
Սեղան՝ ղեկավարի |
09.06.2017 թ. |
42,990 |
|
6. |
Բազկաթոռ՝ ղեկավարի |
09.06.2017 թ. |
45,000 |
|
7. |
Աթոռ՝ կիսափափուկ, կահույքի (2 հատ) |
09.06.2017 թ. |
11,972 |
|
8. |
Պահարան՝ չհրկիզվող |
09.06.2017 թ. |
94,800 |
|
9. |
Լրագրասեղան |
09.06.2017 թ. |
8,598 |
|
10. |
Զգեստապահարան՝ երկդուռ (2 հատ) |
09.06.2017 թ. |
43,000 |
|
11. |
Գրապահարան (2 հատ) |
09.06.2017 թ. |
37,800 |
|
12. |
Սեղան՝ համակարգչի (2 հատ) |
09.06.2017 թ. |
33,248 |
|
13. |
Սեղան՝ լսարանային (2 հատ) |
09.06.2017 թ. |
24,960 |
|
14. |
Գրասեղան 1 պահարանի (2 հատ) |
09.06.2017 թ. |
32,288 |
|
15. |
Աթոռ՝ փափուկ մ/կ (6 հատ) |
09.06.2017 թ. |
30,600 |
|
16. |
Սառնարան |
03.07.2017 թ. |
99,000 |
|
17. |
Խոլ՝ փափուկ, 3 կտորից |
03.07.2017 թ. |
94,050 |
|
Ընդամենը |
419,000,000 |
|
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |