ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 205-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 682-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «Դակշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00466302) 2023 թվականի հունվարի 24-ին կնքված՝ թիվ N Infra/Works 01-2023 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» առողջության կենտրոնի արտաքին բարեկարգման մոնտաժային և էլեկտրականության գծերի մոնտաժային աշխատանքների իրականացում՝ 22,241,911 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Առողջության կենտրոնի կառուցում բժշկական սարքավորումներով վերազինում և կահավորում» N 682-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
16.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |