ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2023 թվականի N 834-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը հաստատելու մասին» N 2329-Ն որոշման հավելվածում «այսուհետ՝ հավելված» կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հավելվածի ցանկի 1-ին, 2-րդ և 7-րդ պարբերություններում «ոստիկանության» բառը փոխարինել «ներքին գործերի նախարարության ոստիկանության» բառերով, իսկ հավելվածի ցանկի 5-րդ պարբերությունում «արտակարգ իրավիճակների» բառերը՝ «ներքին գործերի» բառերով.
2) հավելվածի ցանկի 1-ին պարբերությունը «ոստիկանության,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, » բառերով.
3) հավելվածի ցանկի 2-րդ պարբերությունը «կոմիտեի» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով.
4) հավելվածի ցանկի 9-րդ պարբերությունը «ծառայության» բառից հետո լրացնել «, Անվտանգության խորհրդի անդամների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
01.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հունիսի 2023 թվական: