ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1302/02/16 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1302/02/16 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Է. Սեդրակյան | |
Ս. Անտոնյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ |
2022 թվականի մարտի 03–ին
գրավոր ընթացակարգով քննելով Ադելաիդա, Հասմիկ և Հայկ Նահապետյանների ներկայացուցիչ Ավետիս Քալաշյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արմեն, Գոհար Նահապետյանների ընդդեմ Ադելաիդա Նահապետյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, Հայկ և Հասմիկ Նահապետյանների՝ 01.06.2006 թվականին մահացած Ժենյա Գալստյանի ժառանգական գույքի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ Գոհար Նահապետյանին և Արմեն Նահապետյանին փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, 01.01.2007 թվականին մահացած Բաբկեն Նահապետյանի ժառանգական գույքի՝ Երևան քաղաքի Մանուշյան փողոց 71/1 հասցեում գտնվող անշարժ գույքի և Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ.Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ Արմեն Նահապետյանին փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչել, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 04.02.2013 թվականին Գագիկ Նահապետյանին տրված թիվ 378, 379, 380 գրանցամատյաններում գրանցված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և դրանց հիման վրա Երևան քաղաքի Մանուշյան փողոց 71/1 հասցում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և որպես հետևանք ՀՀ Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի կողմից 11.10.2016 թվականին Ադելաիդա Նահապետյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ ինքնուրույն պահանջների՝ Վաղիկ Նահապետյանի ընդդեմ Ադելաիդա Նահապետյանի՝ 01.06.2006 թվականին մահացած Ժենյա Գալստյանի ժառանգական գույքի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ համահայցվորների հետ հավասար բաժիններով փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 04.02.2013 թվականին Գագիկ Նահապետյանին տրված թիվ 378 գրանցամատյանում գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն ամբողջությամբ անվավեր ճանաչելու, դրա հիման վրա ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և որպես հետևանք ՀՀ Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի կողմից 11.10.2016 թվականին Ադելաիդա Նահապետյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Արմեն, Գոհար Նահապետյանները պահանջել են 01.06.2006 թվականին մահացած Ժենյա Գալստյանի ժառանգական գույքի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ Գոհար Նահապետյանին և Արմեն Նահապետյանին փաստացի տիրապետման հիմքով ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, 01.01.2007 թվականին մահացած Բաբկեն Նահապետյանի ժառանգական գույքի՝ Երևան քաղաքի Մանուշյան փողոց 71/1 հասցեում գտնվող անշարժ գույքի և Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ.Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ Արմեն Նահապետյանին փաստացի տիրապետման ուժով ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, ամբողջությամբ անվավեր ճանաչել՝ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 04.02.2013 թվականին Գագիկ Նահապետյանին տրված թիվ 378, 379, 380 գրանցամատյաններում գրանցված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը և դրանց հիման վրա մասնակի անվավեր ճանաչել Երևան քաղաքի Մանուշյան փողոց 71/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, և ամբողջությամբ անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Դիմելով դատարան՝ Վաղիկ Նահապետյանը պահանջել է 01.06.2006 թվականին մահացած Ժենյա Գալստյանի ժառանգական գույքի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ համահայցվորների հետ հավասար բաժիններով փաստացի տիրապետման հիմքով իրեն ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, ամբողջությամբ անվավեր ճանաչել՝ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 04.02.2013 թվականին Գագիկ Նահապետյանին տրված թիվ 378 գրանցամատյանում գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա ամբողջությամբ անվավեր ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Շահնազարյան) 17.07.2017 թվականի վճռով Արմեն, Գոհար Նահապետյանների և ինքնուրույն պահանջ ներկայացրած Վաղիկ Նահապետյանի հայցերը բավարարվել են մասնակի։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Հունանյան, դատավորներ՝ Կ. Հակոբյան, Ա. Մկրտչյան) 16.11.2017 թվականի որոշմամբ Արմեն, Գոհար և Վաղիկ Նահապետյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.07.2017 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.02.2018 թվականի որոշմամբ Ադելաիդա և Հասմիկ Նահապետյանների ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Հովսեփյան) (այսուհետ՝ Դատարան) 29.01.2020 թվականի վճռով հայցապահանջները բավարարվել են մասնակի։ Դատարանը վճռել է. «1. Արմեն Նահապետյանի հայցապահանջը բավարարել մասնակի: 1.1. Արմեն Բաբկենի Նահապետյանին ճանաչել Բաբկեն Նահապետյանին պատկանող Երևան քաղաքի Մանուշյան փողոց 71ա հասցեի անշարժ գույքի 1/8 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ: 1.2. Որպես հետևանք անվավեր ճանաչել Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ն. Սարգսյանի կողմից 04.02.2013թ. տրված Երևան քաղաքի Մանուշյան փողոց 71ա հասցեի նկատմամբ ժառանգությունն ընդունելու մասին գրանցված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը` 1/8-րդ բաժնեմասով: 1.3. Արմեն Նահապետյանին ճանաչել Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ.Գյոզալյան փողոցի թիվ 11 հասցեի Ժենյա Գալստյանին պատկանող 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ` 1/10-րդ բաժնեմասով: 2. Գոհար Նահապետյանի և Վաղիկ Նահապետյանի հայցապահանջները բավարարել մասնակի. 2.1. Գոհար Նահապետյանին ճանաչել Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ.Գյոզալյան փողոցի թիվ 11 հասցեի Ժենյա Գալստյանին պատկանող 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ` 1/10-րդ բաժնեմասով: 2.2. Վաղիկ Նահապետյանին ճանաչել Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի թիվ 11 հասցեի Ժենյա Գալստյանին պատկանող 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ` 1/10-րդ բաժնեմասով: 2.3. Որպես հետևանք՝ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից Գագիկ Բաբկենի Նահապետյանին 04.02.2013 թվականին տրված՝ Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի թիվ 11 հասցեի Ժենյա Գալստյանի (մահացած՝ 01.06.2006թ.-ին) 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունելու մասին թիվ 378 գրանցամատյանում գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ Գագիկ Նահապետյանին Ժենյա Գալստյանից փոխանցված 1/2-րդ բաժնեմասի 3/10-րդ բաժնի մասով ճանաչել անվավեր: 2.4. Որպես հետևանք՝ 04.02.2013 թվականին տրված թիվ 378 գրանցամատյանում գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող անշարժ գույքի ամբողջ մասի նկատմամբ Գագիկ Բաբկենի Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը 3/10-րդ մասով ճանաչել անվավեր (…)»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.08.2020 թվականի որոշմամբ Գոհար, Արմեն, Վաղիկ Նահապետյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի, Ադելաիդա, Հասմիկ, Հայկ Նահապետյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի։ Վերաքննիչ դատարանը որոշել է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/1302/02/16 քաղաքացիական գործով 29.01.2020 թվականի վճիռը բեկանել ամբողջությամբ և՝ 1.1. Մի մասով փոփոխել հետևյալ կերպ. «Բավարարել Արմեն, Գոհար, Վաղիկ Նահապետյանների հայցը՝ Գագիկ Նահապետյանի անվամբ 04.02.2013 թվականին տրված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության երեք վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին և Գագիկ Նահապետյանի անվամբ 04.02.2013 թվականին Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում գտնվող գույքի 1/2 մասի վերաբերյալ /սեղանամատյանի համարը՝ 378/, նույն հասցեի գույքի 1/2 մասի վերաբերյալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը /սեղանամատյանի համարը՝ 380/, ք. Երևան, Մանուշյան 71/1 հասցեի անշարժ գույքի վերաբերյալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը /սեղանամատյանի համարը՝ 379/, ճանաչել անվավեր։ Որպես անվավերության հետևանք՝ համապատասխան մասերով անվավեր ճանաչել Ադելաիդա Նահապետյանին 11.10.2016 թվականին ՀՀ Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, և վերոնշյալ անշարժ գույքերի նկատմամբ նշված վկայագրերի հիմքով կատարված սեփականության իրավունքի գրանցումները»: 1.2. Մյուս հայցապահանջներով գործն ուղարկել նոր քննության (…)»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ադելաիդա, Հասմիկ և Հայկ Նահապետյանների ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել :
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 2-րդ մասը, 1230-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի հետևությունները լիազորագրի բացակայության մասին անհիմն են, քանի որ սույն գործով հաստատվել է, որ 08.06.2007 թվականին դիմելիս Հասմիկ Նահապետյանի կողմից նոտարին է ներկայացվել 06.06.2007 թվականին նույն նոտարի կողմից վավերացված լիազորագիրը, այլապես նոտարն ուղղակի դիմումները չէր ընդունի, դիմումները մատյանում չէր գրանցի և ժառանգական գործ չէր բացի։ Դիմումները գրանցվել են, քանի որ ներկայացվել է լիազորագիր։ Բացի այդ, նոտար Ն. Սարգսյանը լիազորագրի վերաբերյալ ցուցմունք է տվել դատարանում և հայտնել, որ երկու գործարքների գրանցումները կատարվել են 2007 թվականի հունիս ամսին, երկու տարբեր սեղանամատյաններում և մեկը մյուսի հետ որևէ առնչություն չունեն։ Նոտարը ներկայացրել է գրանցամատյանի պատճենը, որի դեմ հայցվորների ներկայացուցիչը ևս չի առարկել։
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ժառանգական գործը կազմել է նոտարը և Հասմիկ Նահապետյանը որևէ մեղք չունի, որ իր կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պարագայում նոտարը դրանցից ոչ բոլորն է դրել ժառանգական գործի մեջ։ Հասմիկ Նահապետյանը չի իմացել և չէր էլ կարող իմանալ, որ իր ներկայացրած ոչ բոլոր փաստաթղթերն են գտնվում ժառանգական գործում, որովհետև ստացել է ժառանգության իրավունքի վկայագրերը և ողջամտորեն չէր էլ կարող ենթադրել, որ այս կամ այն փաստաթուղթը կարող է բացակայել ժառանգական գործից։
Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել գործում առկա ապացույցները, որոնցով հստակ հիմնավորվել է այն փաստը, որ Փարպի համայնքում գտնվող անշարժ գույքը հանդիսացել է Բաբկեն Նահապետյանի միանձնյա սեփականությունը։ Մասնավորապես, ներկայացվել է 17.07.1980 թվականին կազմված կտակը, որի համաձայն՝ Օսաննա Խաչատրյանը (Բաբկեն Նահապետյանի մայրը) Փարպի գյուղում անձնական սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տունը կից շինություններով կտակել է Բաբկեն Նահապետյանին։ Ներկայացվել է Բաբկեն Նահապետյանի կողմից 09.01.1985 թվականին արված հայտարարությունը, ըստ որի՝ վերջինս ընդունել է իր մոր գույքը։ Ներկայացվել է նաև Արագածոտնի մարզի Փարպի գյուղական համայնքի ղեկավարի կողմից 21.03.2018 թվականին տրված տեղեկանքն այն մասին, որ Օսաննա Խաչատրյանին պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փ. Տ. 11 հասցեում գտնվող տունը և տնամերձ հողամասը որդու՝ Բաբկեն Նահապետյանի անվամբ մորից ստացած ըստ կտակի ժառանգության իրավունքով գրանցվել է Փարպիի նախկին խորհտնտեսությունից Փարպիի համայնքապետարանին հանձնված փաստաթղթերի համաձայն։ Նշված ապացույցներով միանշանակ կերպով հիմնավորվում է այն փաստը, որ Փարպի համայնքում գտնվող հիշյալ անշարժ գույքը Բաբկեն Նահապետյանի և Ժենյա Գալստյանի ամուսնության ընթացքում ձեռք բերված և ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույք չէ, այն հանդիսացել է Բաբկեն Նահապետյանի միանձնյա սեփականությունը՝ մորից ստացած կտակի ուժով, որն էլ վերջինս իր հերթին կտակել է իր որդուն՝ Գագիկ Նահապետյանին։
Վերաքննիչ դատարանն անտեսել է գործով հաստատված այն փաստը, որ 08.06.2007 թվականին նոտարական կարգով հաստատված հայտարարությամբ Վաղիկ Նահապետյանը և Գոհար Նահապետյանը հայտարարել են, որ հրաժարվում են իրենց հոր՝ Բաբկեն Նահապետյանի մահից հետո մնացած ժառանգական գույքի հասանելիք բաժնից հօգուտ եղբոր՝ Գագիկ Նահապետյանի։ Հայտարարությունը գրանցվել է սեղանամատյանում թիվ 3624 համարի ներքո։ Ի դեպ, նշված հայտարարությունը տրվել է նույն օրը՝ 08.06.2007 թվականին, այսինքն՝ Հասմիկ Նահապետյանի ժառանգությունն ընդունելու մասին դիմում ներկայացնելու օրը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.08.2020 թվականի որոշումը և հայցն ամբողջությամբ մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ամուսնության թիվ 242755 վկայականի համաձայն` Բաբկեն Նահապետյանը և Ժենյա Գալստյանը ամուսնացել են, որի մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամուսնության գրքում 25.02.1955 թվականին կատարվել է թիվ 192 գրանցումը: Ամուսնությունից հետո ամուսինները կրել են «Նահապետյան» ազգանունը (հատոր 1-ին, գ.թ. 132):
2) Բաբկեն Նահապետյանը և Ժենյա Գալստյանը համատեղ ամուսնության ընթացքում ունեցել են երեք որդի` Վաղիկ, Գագիկ, Արմեն Նահապետյանները և մեկ դուստր` Գոհար Նահապետյանը (հատոր 1-ին, գ.թ. 22, 25, 133, հատոր 2-րդ, գ.թ. 20):
3) 29.09.2000 թվականին Բաբկեն Նահապետյանի կողմից կազմված կտակի համաձայն՝ վերջինս իրեն պատկանող՝ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում գտնվող բնակելի տունը և հողամասը կտակել է իր որդի Գագիկ Նահապետյանին: Կտակը 29.09.2000 թվականին վավերացվել է Աշտարակի պետական նոտարական գրասենյակի պետ, նոտար Գ. Հակոբյանի կողմից և գրանցվել է սեղանամատյանում թիվ 1938 համարի ներքո (հատոր 1-ին, գ.թ. 135),
4) ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման 24.10.2003 թվականի թիվ 1502650 վկայականի համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի բնակելի տան նկատմամբ գրանցված է Բաբկեն Նահապետյանի սեփականության իրավունքը, հիմք՝ համայնքի տնտ. թիվ 8 գրքից թիվ 78 քաղվածքը, ՀՀ Կառավարության 1998 թվականի թիվ 114 որոշումը, Աշտարակի շրջ.սովետի գործկոմի 1987 թվականի թիվ 15/4 որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 141-142),
5) 22.10.2005 թվականին Բաբկեն Նահապետյանի կողմից կազմված կտակի համաձայն՝ վերջինս ՀՀ Երևան քաղաքի Մանուշյան 71ա բնակելի տունը կտակել է Գագիկ Նահապետյանին: Կտակը վավերացվել է Երևան քաղաքի Արաբկիր նոտարական տարածքի նոտար Վերա Աբաջյանի կողմից և գրանցվել սեղանամատյանում թիվ 5444 համարի ներքո (հատոր 1-ին, գ.թ. 136),
6) Մահվան թիվ ԱԱ 058981 վկայականի համաձայն` Ժենյա Գալստյանը մահացել է 01.06.2006 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 4389 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 36),
7) Մահվան թիվ ԱԱ 069719 վկայականի համաձայն` Բաբկեն Նահապետյանը մահացել է 01.01.2007 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 347 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 37),
8) ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արաբկիրի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից 17.05.2007 թվականին տրված գրության համաձայն` ըստ կադաստրային գործի տվյալների` Մանուշյան փողոցի 71ա հասցեում Բաբկեն Նահապետյանի անվամբ հաշվառված է 140,59 քմ հողամաս, տուն՝ բաղկացած 16,5քմ բնակելի և 14,5 քմ օժանդակ մակերեսներից, հիմք՝ 21.09.1984 թվականի թիվ 2-2081 ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր (հատոր 1-ին, գ.թ. 140),
9) 06.06.2007 թվականին տրված լիազորագրի համաձայն՝ Գագիկ Նահապետյանը լիազորել է Հասմիկ Նահապետյանին ձևակերպել նոտարական գրասենյակում հանգուցյալներ Բաբկեն Նահապետյանի և Ժենյա Գալստյանի մահից հետո ժառանգությունը, ստանալ ժառանգության իրավունքի վկայագիրը, (…): Լիազորագիրը վավերացվել է Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից, գրանցվել սեղանամատյանում 3349 համարի ներքո (հատոր 7-րդ, գ.թ. 44),
10) 08.06.2007 թվականին ՀՀ Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի կողմից հաստատված հայտարարությամբ Վաղիկ և Գոհար Նահապետյանները հրաժարվել են իրենց հոր` Բաբկեն Նահապետյանի մահից (մահացած` 01.01.2007 թվականին) հետո մնացած ժառանգական գույքի հասանելիք բաժնից հօգուտ իրենց եղբոր` Գագիկ Նահապետյանի: Դիմումը գրանցվել է սեղանամատյանում թիվ 3624 համարի ներքո (հատոր 1-ին, գ.թ. 42),
11) Նոտարական գործում առկա են Հասմիկ Նահապետյանի անունից 08.06.2007 թվականի թվագրությամբ երեք դիմումներ՝ ուղղված ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակին, որոնց բովանդակությունը հանգում է նրան, որ Հասմիկ Նահապետյանը, հանդես գալով Գագիկ Նահապետյանի կողմից 23.11.2012 թվականին տրված, Մոսկվա քաղաքի նոտար Իգոր Ժլոբոյի կողմից հաստատված լիազորագրով, խնդրել է ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր տրամադրել Բաբկեն Նահապետյանի և Ժենյա Գալստյանի մահից հետո մնացած ժառանգական գույքի վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 124, 126, 128),
12) 29.06.2007 թվականին նոտարական կարգով հաստատված դիմումով Արմեն Նահապետյանը նշել է, որ տեղյակ է 01.01.2007 թվականին մահացած իր հոր` Բաբկեն Նահապետյանի մահից հետո բացված ժառանգության մասին: Նրա մահից հետո ժառանգություն չի ընդունել, ինչից որ այն բաղկացած լինի և որտեղ որ գտնվի, պահանջներ չունի, իր ժառանգական իրավունքները չի ցանկանում ձևակերպել: Ժառանգության ընդունման ժամկետի վերականգման և ժառանգական գույքի բաժանման համար դատարան չի դիմելու: Դիմումը գրանցվել է գրանցամատյանում ՌԴ Մոսկվա քաղաքի նոտարի կողմից (հատոր 3-րդ, գ.թ. 110),
13) 16.07.2007 թվականին նոտարական կարգով հաստատված հայտարարությամբ Արմեն Նահապետյանը նշել է, որ իրեն հայտնի է 01.01.2007 թվականին մահացած իր հոր` Բաբկեն Նահապետյանի մահից հետո ժառանգության բացման մասին: Մահից հետո ժառանգություն չի ընդունել, չի հավակնում, չի ցանկանում ձևակերպել իր ժառանգական իրավունքները` ինչումն էլ որ այն կայանա և որտեղ էլ որ այն գտնվի: Ժառանգությունն ընդունելու ժամկետի վերականգման և ժառանգական գույքի բաժանման համար դատարան չի դիմելու: Դիմումը գրանցվել է գրանցամատյանում ՌԴ Մոսկվա քաղաքի նոտարի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 43),
14) 23.11.2012 թվականին նոտարական կարգով հաստատված հայտարարությամբ Արմեն Նահապետյանը նշել է, որ իրեն հայտնի է 01.01.2007 թվականին մահացած իր հոր` Բաբկեն Նահապետյանի և 01.06.2006 թվականին մահացած իր մոր` Ժենյա Գալստյանի մահից հետո ժառանգության բացման մասին: Նրանց մահից հետո ժառանգություն չի ընդունել, չի հավակնում, չի ցանկանում ձևակերպել իր ժառանգական իրավունքները` ինչումն էլ որ այն կայանա և որտեղ էլ որ այն գտնվի: Ժառանգությունն ընդունելու ժամկետի վերականգման և ժառանգական գույքի բաժանման համար դատարան չի դիմելու: Դիմումը գրանցվել է գրանցամատյանում ՌԴ Մոսկվա քաղաքի նոտարի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 44),
15) 23.11.2012 թվականին տրված լիազորագրի համաձայն՝ Գագիկ Նահապետյանը լիազորել է Հասմիկ Նահապետյանին ընդունել ժառանգություն և վարել ժառանգական գործը՝ իրավունք ունենալով ստանալ ժառանգության իրավունքի վկայագիրը Բաբկեն Նահապետյանի և Ժենյա Գալստյանի մահից հետո մնացած գույքի նկատմամբ, ինչից որ այն բաղկացած է և որտեղ որ այն գտնվում է՝ իրավունք ունենալով ներկայացնել դիմումներ ժառանգության ընդունման վերաբերյալ, (…): Լիազորագիրը վավերացվել է Մոսկվա քաղաքի նոտար Ի. Գ. Ժլոբոյի կողմից, գրանցվել սեղանամատյանում 1-1-14 համարի ներքո (հատոր 1-ին, գ.թ. 47),
16) ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 30.11.2012 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Մանուշյան 71ա հասցեով անշարժ գույքը գրանցված չէ: Միաժամանակ հայտնվել է, որ Բաբկեն Նահապետյանի անվամբ հաշվառված է Արաբկիր 44 փողոցի 1 նրբ. 71 հասցեով անշարժ գույքը, շենք-շինություն` 31քմ: Հիմք` 21.09.1984 թվականի թիվ 2-2081 ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր: Հայտնվել է, որ կադաստրային գործում առկա է նոտարի 09.08.2005 թվականի թիվ 4889 հողամասի բաժանման պայմանագրի պատճենը, որի համաձայն՝ Բաբկեն Նահապետյանի սեփականությանն է անցնում 140,59քմ հողամասը, սակայն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում չի կատարվել (հատոր 1-ին, գ.թ. 139),
17) ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղական համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի կողմից 16.01.2013 թվականին տրված թիվ 14 տեղեկանքի համաձայն` Փարպի համայնքում սեփականատեր, հանգուցյալ Բաբկեն Նահապետյանին պատկանող շենքի և հողի հարկերը վճարել է որդին` Գագիկ Նահապետյանը (հատոր 1-ին, գ.թ. 144),
18) 04.02.2013 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը հաստատել է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216 հոդվածի` Ժենյա Գալստյանի, մահացած 01.06.2006 թվականին, գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում որդին` Գագիկ Նահապետյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում գտնվող անշարժ գույքի 1/2 բաժնից: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 162,5քմ բնակելի տնից, 8քմ բաղնիքից, 322քմ ջերմոցից, 3,6քմ պարսպից և 0,09հա տնամերձ հողից, որը ժառանգատուի ամուսին Բաբկեն Նահապետյանին է պատկանում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանման կողմից 24.10.2003 թվականին տրված թիվ 1502650 սեփականության վկայականով։ Նշված անշարժ գույքի 1/2 մասը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1222 հոդվածի համաձայն պատկանել է Ժենյա Գալստյանին: Վկայագիրը գրանցվել է նոտարի կողմից գրանցամատյանում թիվ 378 համարի ներքո (ժառանգական գործ` թիվ 2433/2007թ.) (հատոր 1-ին, գ.թ. 49),
19) 04.02.2013 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը հաստատել է, որ համաձայն կտակի, հաստատված Երևանի Արաբկիր նոտարական տարածքի նոտար Վերա Աբաջյանի կողմից 22.10.2005 թվականին, սեղանամատյան՝ 5444, Բաբկեն Նահապետյանի, մահացած 01.01.2007 թվականին, կտակում ցույց տրված գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում Գագիկ Նահապետյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած Երևանի Մանուշյան փողոց թիվ 71ա հասցեում գտնվող անշարժ գույքից: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 16,5քմ բնակելի, 14,5քմ օժանդակ մակերեսից և 140,59քմ հողամասից, որը ժառանգատուին է պատկանում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման կողմից 17.05.2007 թվականին տրված տեղեկատվությամբ: Վկայագիրը գրանցվել է նոտարի կողմից գրանցամատյանում թիվ 379 համարի ներքո (ժառանգական գործ` թիվ 2433/2007թ.) (հատոր 1-ին, գ.թ. 50),
20) 04.02.2013 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրով ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը հաստատել է, որ համաձայն կտակի, հաստատված ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի պետական նոտարական գրասենյակի կողմից 29.03.2000 թվականին, սեղանամատյան՝ 1938, Բաբկեն Նահապետյանի, մահացած 01.01.2007 թվականին, կտակում ցույց տրված գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում Գագիկ Նահապետյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում գտնվող անշարժ գույքի 1/2 բաժնից: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 162,5քմ բնակելի տնից, 8քմ բաղնիքից, 322քմ ջերմոցից, 3,6քմ պարսպից և 0,09հա տնամերձ հողից, որը ժառանգատուին է պատկանում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանման կողմից 24.10.2003 թվականին տրված թիվ 1502650 սեփականության վկայականով: Վկայագիրը գրանցվել է նոտարի կողմից գրանցամատյանում թիվ 380 համարի ներքո (ժառանգական գործ` թիվ 2433/2007թ.) (հատոր 1-ին, գ.թ. 51),
21) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի կողմից տրված անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին Երևանի քաղաքապետի 15.02.2013 թվականի թիվ Հ603-Ա որոշման հավելվածից կատարված քաղվածքի համաձայն՝ ըստ կտակի ժառանգության իրավունքի 04.02.2013 թվականի թիվ 379 վկայագրով Գագիկ Նահապետյանին անցած ժառանգական գույքին՝ Մանուշյան փողոցի 71ա հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրվել է հասցե՝ Մանուշյան փողոց, 71/1 (հատոր 1-ին, գ.թ. 68),
22) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29082013-01-0155 վկայականի համաձայն՝ Երևան, Արաբկիր,Մանուշյան փողոց 71/1 բնակելի տան նկատմամբ 29.08.2013 թվականին գրանցվել է Գագիկ Նահապետյանի սեփականության իրավունքը, այդ թվում՝ բնակելի տուն՝ 37,8 քմ, հողամաս՝ 0,015889հա: Ըստ լրացուցիչ նշումների՝ առկա է 98,1քմ ինքնակամ շինություն, հիմք՝ ժառանգության իրավունքի վկայագիր ըստ կտակի 04.02.2013թ. թիվ 379, Երևանի քաղաքապետի որոշումներ 12.06.2013թ. հ. 2919-Ա, 15.02.2013թ. հ. 603-Ա և 28.06.2013թ. հ. 3293-Ա, Հողամասի հատակագիծ 29.05.2012թ. թիվ 368-2013 (հատոր 1-ին, գ.թ. 54-55),
23) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05092013-02-0004 վկայականի համաձայն` Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 բնակելի տան նկատմամբ 05.09.2013 թվականին գրանցվել է Գագիկ Նահապետյանի սեփականության իրավունքը: Շինությունը բաղկացած է ջերմոցից՝ 314քմ, բաղնիքից՝ 6,4քմ, բնակելի տնից՝ 162,5քմ, պարսպից՝ 3,6քմ, հողամասը՝ 0,086հա, հիմք՝ ժառանգության իրավունքի վկայագիր ըստ օրենքի թիվ 2433 տրված 04.02.2013թ. Կենտրոն նոտարական տարածքում ս.մ 378, 380 (հատոր 1-ին, գ.թ. 56-57),
24) ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը Արմեն Նահապետյանին ուղղված 19.01.2016 թվականի գրությամբ հայտնել է, որ 01.06.2006 թվականին մահացած Ժենյա Գալստյանի, 01.01.2007 թվականին մահացած Բաբկեն Նահապետյանի մահից հետո Բաբկեն Նահապետյանին անձնական սեփականության իրավունքով պատկանող (ժառանգաբար ստացած) Երևան քաղաքի Մանուշյան 71 հասցեի անշարժ գույքի և ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի, ամուսինների համատեղ սեփականության հանդիսացող բնակելի տան նկատմամբ, առաջին գույքի նկատմամբ ըստ կտակի, 2-րդի` ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր են տրվել հանգուցյալների որդուն` Գագիկ Բաբկենի Նահապետյանին, 04.02.2013 թվականի թիվ 378, 379, 380 համարների գրանցմամբ: Նույն գրության մեջ նշվել է, որ Ա. Նահապետյանի կողմից նոտարական գրասենյակ է ներկայացվել 23.11.2012 թվականի թիվ 1-1-17 համարով Մոսկվա քաղաքի նոտար Իգոր Գենադիի Ժլոբոյի կողմից հաստատված դիմումը, որով վերջինս հրաժարվել է ծնողների` Ժենյա Գալստյանի և Բաբկեն Նահապետյանի ժառանգությունից (հատոր 1-ին, գ.թ. 60),
25) ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 12.02.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի թիվ 11 հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով գրանցված է Գագիկ Նահապետյանի անվամբ (հատոր 1-ին. գ.թ. 52),
26) ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 12.02.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Երևան քաղաքի Արաբկիրի Մանուշյան փողոց 71/1 հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով գրանցված է Գագիկ Նահապետյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 53),
27) ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը Հասմիկ Նահապետյանին 13.05.2016 թվականի թիվ 5-174 գրությամբ տեղեկացրել է, որ որպես Գագիկ Նահապետյանի լիազորված անձ Հ. Նահապետյանը 08.06.2007 թվականին դիմել է Երևան քաղաքի Կենտրոն նոտարական գրասենյակ հանգուցյալներ Բաբկեն Նահապետյանի մահից հետո, մահացած 01.01.2007 թվականին և Ժենյա Գալստյանի մահից հետո, մահացած 01.06.2006 թվականին ժառանգության ձևակերպման հարցերով և գրանցվել է թիվ 2433 ժառանգական գործը (հատոր 1-ին, գ.թ. 101),
28) ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղական համայնքի ղեկավարի կողմից 18.05.2016 թվականին տրված թիվ 196 տեղեկանքի համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի թիվ 11 բնակելի տունը Բաբկեն Նահապետյանի մահից հետո ժառանգության իրավունքով 2013 թվականից պատկանում է Գագիկ Նահապետյանին: 2012 թվականին և 2013 թվականին հարկային պարտավորությունները կատարել է ինքը, դստեր` Հասմիկ Նահապետյանի միջոցով (հատոր 1-ին, գ.թ. 102),
29) Թիվ 12 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 29.09.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Մանուշյան 71ա տան բնակիչ Բաբկեն Նահապետյանը մինչև մահը` 01.01.2007 թվականը, 1953 թվականից բնակվել է նշված հասցեում: Կինը` Ժենյա Գալստյանը մինչև մահը բնակվել է նույն հասցեում (հատոր 2-րդ, գ.թ. 105),
30) 11.10.2016 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ ՀՀ Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանը հաստատել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216 հոդվածի համաձայն Գագիկ Նահապետյանի (մահացած` 31.01.2015 թվականին) գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգ են հանդիսանում որդին` Հայկ Նահապետյանը, կինը` Ադելաիդա Նահապետյանը, դուստրը` Հասմիկ Նահապետյանը: Հայկ Նահապետյանը և Հասմիկ Նահապետյանը հրաժարվել են ժառանգության իրենց հասանելիք բաժնից հօգուտ ժառանգատուի կնոջ` Ադելաիդա Նահապետյանի: Ժառանգական գույքը բաղկացած է (…) 2. ՀՀ Երևան քաղաքի Մանուշյան փողոցի 71/1 հասցեի բնակելի տնից և հողամասից, որը ժառանգատուին է պատկանում համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային սպասարկման գրասենյակի կողմից 29.08.2013 թվականին տրված թիվ 29082013-01-0155 սեփականության իրավունքի վկայականի: 3. ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեի բնակելի տնից և հողամասից, որը ժառանգատուին է պատկանում համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային սպասարկման գրասենյակի կողմից 05.09.2013 թվականին տրված թիվ 05092013-02-0004 սեփականության իրավունքի վկայականի: Վկայագիրը գրանցվել է նոտարի կողմից սեղանամատյանում թիվ 6204 համարի ներքո (ժառանգական գործ` թիվ 132) (հատոր 2-րդ, գ.թ. 104),
31) ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղական համայնքի ղեկավարի կողմից 08.12.2016 թվականին տրված թիվ 127 տեղեկանքի համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի թիվ 11 բնակելի տունը Ժենյա Գալստյանի և Բաբկեն Նահապետյանի մահից հետո տիրապետել, օգտագործել, բնակվել, տունը վերանորոգել և գույքային /հողի հարկ, գույքահարկ/ պարտավորությունները կատարել է նրանց որդի Գագիկ Նահապետյանի դուստրը` Հասմիկ Նահապետյանը (հատոր 2-րդ. գ.թ. 92),
32) Համաձայն ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղական համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի կողմից 21.03.2018 թվականին տրված թիվ 88 տեղեկանքի՝ Օսաննա Թադևոսի Խաչատրյանին պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ.Գյոզալյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող տունը և տնամերձ հողամասը՝ որդու Բաբկեն Նահապետյանի անվամբ մորից ստացած ըստ կտակի ժառանգության իրավունքով գրանցվել է Փարպի նախկին խորհտնտեսությունից Փարպի համայնքապետարանին հանձնված փաստաթղթերի համաձայն, հիմք՝ Փարպիի խորհտնտեսության տնօրենի 1987 թվականի փետրվարի 16-ի Նո.33/Մ հրամանով հաստատված՝ Փարպիի խորհտնտեսության տնամերձ հողօգտագործողների հողային նոր կադաստրային ժամանակավոր մատյան (հատոր 7-րդ, գ.թ. 47),
33) ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը Ադելաիդա Նահապետյանի լիազորված անձ Ավետիս Քալաշյանին 18.05.2018 թվականի գրությամբ հայտնել է, որ Գագիկ Նահապետյանի լիազորված անձ Հասմիկ Նահապետյանը, 08.06.2007 թվականին Կենտրոն նոտարական գրասենյակում, համաձայն Գագիկ Նահապետյանի կողմից 06.06.2007 թվականին տրված թիվ 3349 լիազորագրով, հաստատված Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից, 01.06.2006 թվականին մահացած Ժենյա Գալստյանի և 01.01.2007 թվականին մահացած Բաբկեն Նահապետյանի մահից հետո, գրանցել է թիվ 2433 ժառանգական գործը: Հանգուցյալներ Ժենյա Գալստյանին և Բաբկեն Նահապետյանին պատկանող անշարժ գույքերի նկատմամբ նրանց որդուն՝ Գագիկ Նահապետյանին, 04.02.2013 թվականին տրվել է թիվ 378, 379, 380 ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը և քանի որ 04.02.2013 թվականին, ժառանգություն ձևակերպելիս, առաջին լիազորագրի (տրված 06.06.2007 թվականին), ժամկետն ավարտված է եղել, ուստի Հասմիկ Նահապետյանը գործել է Գագիկ Նահապետյանի կողմից 23.11.2012 թվականին տրված լիազորագրով: Լիազորագիրը հաստատվել է 23.11.2012 թվականին Մոսկվա քաղաքի նոտար Իգոր Գեննադիի Ժլոբոյի կողմից, թիվ 1-1-14 համարի գրանցմամբ (հատոր 7-րդ, գ.թ. 42),
34) Գոհար Նահապետյանը գրավոր հայտարարություն է տվել այն մասին, որ Ժենյա Գալստյանը ամուսնու` Վաղիկ Նահապետյանի մայրն է: Ներկայումս ամուսնու քրոջ` Գոհար Նահապետյանի մոտ է գտնվում 1 ոսկյա ադամանդյա քարերով մատանին, երկու ոսկյա ականջօղեր սաֆիր քարերով, որը պատկանել է սկեսուրին` Ժենյա Գալստյանին, որի մահից հետո այդ ականջօղերը և մատանին Գոհար Նահապետյանի պահանջով սկեսրայրը` Բաբկեն Նահապետյանը, ձեռքի վրայից հանել, տվել է Գոհար Նահապետյանին, որոնք մինչ օրս օգտագործվում են վերջինիս կողմից (հատոր 1-ին, գ.թ. 63),
35) Ռոբերտ Նորամիրյանը գրավոր հայտարարությամբ հայտնել է, որ աները` Բաբկեն Նահապետյանը, իր կնոջ` Ժենյա Գալստյանի մատից և ականջներից մահվանից հետո հանել է ոսկյա ադամանդե քարերով մատանին և ոսկյա սաֆիր քարերով ականջօղերը և տվել է աղջկան` Գոհար Նահապետյանին, որոնք մինչ օրս գտնվում են իր կնոջ մոտ (հատոր 1-ին, գ.թ. 64),
36) Երանուհի Նորամիրյանը գրավոր հայտարարությամբ հայտնել է, որ հանդիսանում է Ժենյա Գալստյանի թոռնուհին և 01.06.2006 թվականին գտնվել է պապիկի տանը տատիկի մահվան օրը: Պապիկը` Բաբկեն Նահապետյանը, իրենց հարազատների ներկայությամբ տատիկի ձեռքի մատանին` ոսկյա ադամանդե քարերով և ականջօղերը` ոսկյա սաֆիր քարով, որը տատիկը միշտ կրում էր, հանել է և մայրը` Գոհար Նահապետյանը, վերոհիշյալ զարդերը վերցրել է որպես հիշատակ և մինչ օրս կրում է (հատոր 1-ին, գ.թ. 65):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը․
արդյո՞ք ժառանգությունից հրաժարված ժառանգների կողմից կարող է հետագայում ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ժառանգ ճանաչելու պահանջ ներկայացվել։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ։
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց հրաժարվելն իրենց իրավունքներն իրականացնելուց չի հանգեցնում այդ իրավունքների դադարման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի համաձայն՝
1. ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում՝ ներառյալ այն դեպքում, երթ նա արդեն ընդունել է ժառանգությունը։
2. Ժառանգությունից հրաժարվելն իրականացվում է ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին դիմում տալու միջոցով։
Եթե ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա ժառանգի ստորագրությունը նման դիմումի տակ պետք է վավերացվի նույն օրենսգրքի 1226 հոդվածի 2–րդ կետով սահմանված կարգով։
Ներկայացուցչի միջոցով ժառանգությունից հրաժարվելը հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է նման լիազորություն։
3. ժառանգությունից հրաժարվելը չի կարող վերացվել կամ հետ կանչվել։
4. ժառանգությունից վերապահումներով կամ պայմանով հրաժարվել չի թույլատրվում։
5. ժառանգին հասանելիք ժառանգության մասից հրաժարվել չի թույլատրվում։
6. Եթե ժառանգը ժառանգության է հրավիրվում և ըստ կտակի, և ըստ օրենքի, ապա նա իրավունք ունի հրաժարվել իրեն հասանելիք ժառանգությունից այդ հիմքերից մեկով կամ երկուսով։
7. ժառանգն իրավունք ունի հրաժարվել ավելացման իրավունքով իրեն հասանելիք ժառանգությունից՝ անկախ ժառանգության մնացած մասը ժառանգելուց։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1231-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների՝ ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով։
Վերոնշյալ օրենսդրական նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը նախատեսելով իրավունքների իրականացման հայեցողություն, չի ենթադրել իրավունքների չկարգավորված, անկանոն իրականացում։ Այն ենթադրում է տվյալ իրավունքն իրականացնելու կամ չիրականացնելու իրավական հնարավորությունների միջև ընտրություն կատարելու իրավունք, որի իրականացումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով սահմանված կարգի շրջանակներում։ Ընդհակառակը, իրավունքների՝ օրենքով սահմանված կարգից դուրս ցանկացած իրականացման հնարավորություն կխաթարի այլոց իրավունքների և ազատությունների, ներառյալ դրանց պաշտպանության իրավունքի էությունը՝ միաժամանակ վտանգի տակ դնելով հասարակական հարաբերությունների կայունությունը։ Այդ է պատճառը, որ, առաջնորդվելով վերը նշված իրավաչափ նպատակներով, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետում կատարել է բացառություն՝ թույլատրելով սուբյեկտիվ իրավունքներից հրաժարվելու հետևանքով օրենքով նախատեսված դեպքերում այդ իրավունքների դադարում։ Ի թիվս այլնի, որպես վերը նշված դեպք է հանդիսանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածով սահմանված դեպքը՝ ժառանգությունից հրաժարվելը։
Տվյալ դեպքում ժառանգության ընդունումը կամ ժառանգությունից հրաժարվելն առնչվում են մյուս ժառանգների կամ ժառանգություն ստանալու իրավունքի օրինական ակնկալիք ունեցող այլ անձանց իրավունքներին և պարտականություններին, հետևաբար, վերը նշված իրավաչափ նպատակներից ելնելով, օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համահունչ, օրենսգրքի 1230-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել է բացառություն՝ արգելելով ժառանգությունից հրաժարվելը վերացնելու կամ հետ կանչելու հնարավորությունը՝ միաժամանակ դադարած համարելով տվյալ անձի՝ ժառանգություն ստանալու սուբյեկտիվ իրավունքը։ Նշված տրամաբանության վրա է հիմնված նաև նույն հոդվածի 4-րդ մասը, որն արգելում է ժառանգությունից հրաժարվելը վերապահումներով կամ պայմանով։
Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար։
Գործող 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան՝ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արձանագրել է, որ շահագրգռվածությունը (իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը) դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը։ Դատարան դիմելով՝ հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը՝ պարզի, թե հայցվորի որ իրավունքներն են իրականում խախտվել և ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները, ու ներկայացված հայցի նպատակն արդյոք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավոր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել)։ Հայցվորն իրավունք ունի դատարան դիմելու իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վերականգման համար (տե՛ս, Ստիխտինգ Ադմինիստրատենկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս հիմնադրամը, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը, Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V. ընկերությունը և Արմեն Միքայելյանն ընդդեմ ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի, «Նեֆտյանայա կոմպանիա» «Ռոսնեֆտ» ԲԲ ընկերության` թիվ ԵԱՔԴ/1494/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական է այն պահանջը, որի բավարարումը կամ մերժումը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծումը։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բացահայտելով հիմնական պահանջի հասկացությունն արձանագրել է, որ միմյանց հետ փոխկապակցված մի քանի հայցապահանջներից հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է մյուս պահանջների լուծումը։ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նաև, որ հանրային և մասնավոր իրավահարաբերություններից բխող պահանջների ներկայացման դեպքում հիմնական պահանջը կարող է համարվել հանրային իրավահարաբերություններից բխող, եթե վեճի հիմքը պայմանավորված է պետական մարմինների կողմից իրենց գործադիր-կարգադրիչ գործառույթների իրականացմամբ։ Այն դեպքում, երբ հանրային իրավահարաբերություններից բխող պահանջը պայմանավորված է մասնավոր տարրի առկայությամբ և դրա ելքը կախված է մասնավոր իրավահարաբերությունից բխող պահանջի ելքից, ապա հիմնական պահանջը հանրային իրավահարաբերություններից չի բխում (տե՛ս Արևիկ Արուչյանն ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի և Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱԲԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ Բաբկեն Նահապետյանը և Ժենյա Գալստյանը ամուսնացել են 25.02.1955 թվականին։
Համատեղ ամուսնության ընթացքում ունեցել են չորս երեխա՝ Վաղիկ, Գագիկ, Արմեն, Գոհար Նահապետյաններին։
ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի բնակելի տունը և Երևան քաղաքի Մանուշյան փողոցի 71ա հասցեի տունը հաշվառված է եղել (նախկին հասցեն՝ Արաբկիր 44 փողոցի 1 նրբանցք թիվ 71) սեփականության իրավունքով գրանցված է եղել Բաբկեն Նահապետյանի անվամբ։
29.09.2000 թվականին Բաբկեն Նահապետյանի կողմից կազմված կտակով վերջինս իրեն պատկանող Արագածոտնի մարզի Փարպի գյուղում գտնվող բնակելի տունը և հողամասը կտակել է իր որդի Գագիկ Նահապետյանին։
22.10.2005 թվականին Բաբկեն Նահապետյանի կողմից կազմած կտակով վերջինս ՀՀ Երևան քաղաքի Մանուշյան 71ա հասցեի բնակելի տունը կտակել է Գագիկ Նահապետյանին։
Ժենյա Գալստյանը մահացել է 01.06.2006 թվականին։ Բաբկեն Նահապետյանը մահացել է 01.01.2007 թվականին։
ՀՀ Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի կողմից 08.06.2007 թվականին հաստատված հայտարարությամբ Վաղիկ Նահապետյանը և Գոհար Նահապետյանը հայտարարել են, որ հրաժարվում են իրենց հոր՝ Բաբկեն Նահապետյանի մահից հետո մնացած ժառանգական գույքի հասանելիք բաժնից հօգուտ եղբոր՝ Գագիկ Նահապետյանի։ Դիմումը գրանցվել է սեղանամատյանում թիվ 3624 համարի ներքո։
29.06.2007 թվականին նոտարական կարգով հաստատված դիմումով Արմեն Նահապետյանը նշել է, որ իրեն հայտնի է 01.01.2007 թվականին մահացած իր հոր՝ Բաբկեն Նահապետյանի մահից հետո ժառանգության բացման մասին։ Մահից հետո ժառանգություն չի ընդունել, չի հավակնում, չի ցանկանում ձևակերպել իր ժառանգական իրավունքները՝ ինչումն էլ որ այն կայանա և որտեղ էլ որ այն գտնվի։ Ժառանգությունն ընդունելու ժամկետի վերականգման և ժառանգական գույքի բաժանման համար դատարան չի դիմելու։ Դիմումը գրանցվել է գրանցամատյանում ՌԴ Մոսկվա քաղաքի նոտարի կողմից։
04.02.2013 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը հաստատել է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216 հոդվածի` Ժենյա Գալստյանի, մահացած 01.06.2006 թվականին, գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում որդին` Գագիկ Նահապետյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում գտնվող անշարժ գույքի 1/2 բաժնից: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 162,5քմ բնակելի տնից, 8քմ բաղնիքից, 322քմ ջերմոցից, 3,6քմ պարսպից և 0,09հա տնամերձ հողից, որը ժառանգատուի ամուսին Բաբկեն Նահապետյանին է պատկանում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանման կողմից 24.10.2003 թվականին տրված թիվ 1502650 սեփականության վկայականով։ Նշված անշարժ գույքի 1/2 մասը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1222 հոդվածի համաձայն պատկանել է Ժենյա Գալստյանին: Վկայագիրը գրանցվել է նոտարի կողմից գրանցամատյանում թիվ 378 համարի ներքո (ժառանգական գործ` թիվ 2433/2007թ.):
04.02.2013 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը հաստատել է, որ համաձայն կտակի, հաստատված Երևանի Արաբկիր նոտարական տարածքի նոտար Վերա Աբաջյանի կողմից 22.10.2005 թվականին, սեղանամատյան՝ 5444, Բաբկեն Նահապետյանի, մահացած 01.01.2007 թվականին, կտակում ցույց տրված գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում Գագիկ Նահապետյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած Երևանի Մանուշյան փողոց թիվ 71ա հասցեում գտնվող անշարժ գույքից: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 16,5քմ բնակելի, 14,5քմ օժանդակ մակերեսից և 140,59քմ հողամասից, որը ժառանգատուին է պատկանում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման կողմից 17.05.2007 թվականին տրված տեղեկատվությամբ: Վկայագիրը գրանցվել է նոտարի կողմից գրանցամատյանում թիվ 379 համարի ներքո (ժառանգական գործ` թիվ 2433/2007թ.):
04.02.2013 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրով ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը հաստատել է, որ համաձայն կտակի, հաստատված ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի պետական նոտարական գրասենյակի կողմից 29.03.2000 թվականին, սեղանամատյան՝ 1938, Բաբկեն Նահապետյանի, մահացած 01.01.2007 թվականին, կտակում ցույց տրված գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում Գագիկ Նահապետյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում գտնվող անշարժ գույքի 1/2 բաժնից: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 162,5քմ բնակելի տնից, 8քմ բաղնիքից, 322քմ ջերմոցից, 3,6քմ պարսպից և 0,09հա տնամերձ հողից, որը ժառանգատուին է պատկանում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանման կողմից 24.10.2003 թվականին տրված թիվ 1502650 սեփականության վկայականով: Վկայագիրը գրանցվել է նոտարի կողմից գրանցամատյանում թիվ 380 համարի ներքո (ժառանգական գործ` թիվ 2433/2007թ.):
Ժառանգության իրավունքի վկայագրերի հիման վրա կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում և Գագիկ Նահապետյանին տրվել են սեփականության իրավունքի գրանցման վկայականներ։
Գագիկ Նահապետյանը մահացել է 31.01.2015 թվականին, նրա գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգ են հանդիսանում որդին՝ Հայկ Նահապետյանը, կինը՝ Ադելաիդա Նահապետյանը, դուստրը՝ Հասմիկ Նահապետյանը։ Հայկ Նահապետյանը և Հասմիկ Նահապետյանը հրաժարվել են ժառանգության իրենց հասանելիք բաժնից հօգուտ ժառանգատուի կնոջ՝ Ադելաիդա Նահապետյանի։
Դիմելով Դատարան՝ Արմեն, Գոհար Նահապետյանները, ինչպես նաև Վաղիկ Նահապետյանը պահանջել են ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից Գագիկ Բաբկենի Նահապետյանին 04.02.2013 թվականին տրված թիվ 378, 379, 380 գրանցամատյաններում գրանցված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը ճանաչել անվավեր, դրանց հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները ճանաչել անվավեր և Արմեն, Գոհար, Վաղիկ Նահապետյաններին փաստացի տիրապետման հիմքով ճանաչել իրենց ծնողների ժառանգությունն ընդունած ժառանգներ։
Դատարանը, սույն գործով հաստատված համարելով, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ.Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տունը հանդիսանում է ժառանգատուների համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք, Արմեն, Վաղիկ և Գոհար Նահապետյաններին ճանաչել է իրենց մոր՝ Ժենյա Գալստյանի ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունած ժառանգներ։ Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ Արմեն Նահապետյանը փաստացի տիրապետման եղանակով ընդունել է նաև հոր՝ Բաբկեն Նահապետյանի ժառանգությունը և որպես հետևանք մասնակիորեն անվավեր են ճանաչվել Գագիկ Նահապետյանին տրված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը։
Վերաքննիչ դատարանը, բողոքը բավարարելով և Դատարանի վճիռը բեկանելով, պատճառաբանել է, որ Դատարանը ժառանգության իրավունքի երեք վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջն ընդունել է որպես ածանցյալ, նաև գործի քննության ընթացքում ընդունել է ժառանգական գործում գոյություն չունեցող նոր ապացույցներ (բացի ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությունները, նաև 2007 թվականի լիազորագրի և նոտարական գրանցամատյանի պատճենը), գնահատել է դրանք և հանգել այն եզրակացության, որ նոտարի կողմից ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը` Գագիկ Նահապետյանի մասով, օրինական են։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Գագիկ Նահապետյանի անվամբ տրված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերն ամբողջությամբ ենթակա են անվավեր ճանաչման, որից հետո պետք է քննության առարկա դառնա, թե ժառանգներից ով է փաստացի տիրապետմամբ ընդունել ժառանգությունը և որքան բաժնեմասով, իհարկե, որոշելով ժառանգական գույքի շրջանակը։
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա։
Նույն օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Արմեն, Գոհար և Վաղիկ Նահապետյանների հայցի առարկան ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող և Երևան քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 71/1 հասցեում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ Գագիկ Նահապետյանին տրված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելն է, իսկ հայցի փաստական հիմքն իրենց՝ ժառանգատու Բաբկեն Նահապետյանի ժառանգությունն ընդունած ժառանգ լինելու, ժառանգության զանգվածի կազմը և ժառանգների շրջանակը պատշաճորեն չպարզելու հանգամանքներն են։ Մասնավորապես՝ Արմեն Նահապետյանը, հայտնել է, որ ինքը ինչպես ծնողների մահից առաջ, այնպես էլ ծնողների մահից հետո մշտապես բնակվել է Երևան քաղաքի Մանուշյան փողոցի 71/1 բնակելի տանը, փաստացի տիրապետելով այնտեղ գտնվող Բաբկեն Նահապետյանի ու Ժենյա Գալստյանի ընդհանուր համատեղ սեփականություն համարվող շարժական գույքերը, ըստ այդմ՝ այդ գույքերի նկատմամբ ժառանգություն ընդունելով ընդունել է նաև Արագածոտնի մարզի, Փարպի համայնքում Պ. Գյոզալյան փողոցի 11 բնակելի տան Ժենյա Գալստյանին պատկանող գույքի նկատմամբ ժառանգությունը։ Գոհար Նահապետյանը հայտնել է, որ մոր մահվան օրը հայրը մոր ձեռքից և ականջից հանել է նրա ոսկյա մատանին և ականջօղը, այն հանձնել իրեն որպես հիշատակ, և այդ իրերը մինչ օրս կրում է, ըստ այդմ՝ փաստացի տիրապետել է տվյալ ժառանգական գույքերը, բացի այդ, մոր մահից հետո հոր և եղբոր հետ միասին բազմիցս այցելել է Փարպի համայնքում գտնվող տունը, այն տիրապետել, ուստի այդ շարժական գույքերը տիրապետելու արդյունքում ոչ միայն ընդունել է Փարպի համայնքի անշարժ գույքի մոր բաժնեմասը, այլ անձամբ փաստացի տիրապետել է այդ գույքը մյուսների հետ միասին հանդիսանալով մոր ժառանգությունն ընդունած ժառանգը։ Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ Վաղիկ Նահապետյանը հայտնել է, որ մոր՝ Ժենյա Գալստյանի մահից հետո ինքն էլ է մյուս ժառանգների հետ միասին տիրապետել Փարպի համայնքի անշարժ գույքը, խնամել է այգին, տանը տիրություն է արել, ըստ այդմ՝ փաստացի տիրապետման հիմքով որպես ժառանգություն մյուսների հետ միասին ընդունել է մոր բաժնեմասը։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ սույն գործով պահանջի հիմքը ոչ թե նոտարի գործողությունների վիճարկումն է, այլ անմիջականորեն ժառանգման իրավահարաբերություններից բխող, ժառանգությունն ընդունելու, ժառանգության բացման վայրի և ժառանգության զանգվածի կապակցությամբ ժառանգների միջև ծագած վեճը, հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վեճը վերաբերում է ոչ թե հանրային իրավահարաբերություններին, այլ ժառանգական իրավահարաբերություններին, որպիսի պարագայում Վերաքննիչ դատարանն իրավասու չէր առանց հայցվորների իրավունքները ժառանգական զանգվածի նկատմամբ պարզելու, անվավեր ճանաչել ժառանգության իրավունքի վկայագրերը։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ սույն գործով հայցվորների կողմից չեն վիճարկվել նոտարի գործողությունների իրավաչափությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելը, ավելին, սույն գործով հայցը ներկայացված չէ նոտարի դեմ։ Գործով պատասխանող է ներգրավված եղել Հասմիկ Նահապետյանը, ով հետագայում փոխարինվել է Ադելաիդա Նահապետյանով, իսկ նոտար Ն. Սարգսյանը սույն գործի քննության ընթացքում ներգրավվել է որպես երրորդ անձ։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն այն մասին, որ Դատարանը ժառանգության իրավունքի երեք վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջը սխալ է գնահատել որպես ածանցյալ, անհիմն է։
Մասնավորապես, հաշվի առնելով, որ տվյալ դեպքում հայցվորները վիճարկել են այն հանգամանքը, որ չնայած իրենց հոր մահից հետո նոտարական կարգով վավերացված հայտարարություններով հրաժարվել են հոր ժառանգությունից, սակայն փաստացի տիրապետել են հոր և մոր ժառանգական գույքը տարբեր եղանակներով և համարվում են փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգներ։
Իսկ ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի եզրահանգմանն այն մասին, որ ժառանգական գործում բացակայում է 2007 թվականին Գագիկ Նահապետյանի կողմից Հասմիկ Նահապետյանին տրված լիազորագիրն իր փոխարեն ժառանգությունն ընդունելու համար, ապա նոտար Ն. Սարգսյանը գործի քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Հասմիկ Նահապետյանը հիմք ընդունելով նշված լիազորագիրը, դեռևս 2007 թվականի հունիսի 8-ին դիմում է ներկայացրել հոր՝ Գագիկ Նահապետյանի անունից՝ ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգությունն ընդունելու վերաբերյալ, որպիսի հանգամանքը հաստատվել է Դատարան ներկայացված մատյանի գրառման պատճենով, ըստ որի՝ նշված դիմումները գրանցվել են 08.06.2007 թվականին թիվ 2433 համարի տակ, որպիսի հանգամանքը Վերաքննիչ դատարանի կողմից գնահատման չի արժանացել։
Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը հիմնավոր համարելով վերաքննիչ բողոքի այն հիմքը և դրա վերաբերյալ հիմնավորումները, ըստ որի՝ սույն գործով Գագիկ Նահապետյանին տրված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը տրվել են օրենքի խախտմամբ, որևէ կերպ քննարկման առարկա չի դարձրել հայցվորների՝ նշված վկայագրերը վիճարկելու հայցով շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանքը, այն դեպքում, երբ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայմանն է։ Մինչդեռ հայցվորները որևէ հավակնություն խնդրո առարկա ժառանգության նկատմամբ չեն կարող ունենալ, ժառանգության իրավունքի վկայագրերը վիճարկելը և դրանք անվավեր ճանաչվելը, վերջիններիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ու վերականգնմանն ուղղված չէ, քանի որ նրանք ժառանգության բացման պահից վեց ամսվա ընթացքում նոտարական կարգով վավերացված հայտարարություններով հրաժարվել են իրենց հոր՝ Բաբկեն Նահապետյանի ժառանգությունից հօգուտ իրենց եղբոր՝ Գագիկ Նահապետյանի, իսկ ժառանգությունից հրաժարվելը չի կարող վերացվել կամ հետ կանչվել։
Ավելին՝ Վերաքննիչ դատարանը ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու մասով հայցը բավարարել է առանց սույն գործի քննության շրջանակներում հայցվորներին փաստացի տիրապետող ժառանգներ ճանաչելու, այդ մասով գործն ուղարկելով նոր քննության, մինչդեռ առանց հայցվորներին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու փաստը հաստատված համարելու, վիճարկվող ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասով Արմեն, Գոհար և Վաղիկ Նահապետյանների շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանքը դարձյալ առկա չէ։
Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի հիմնավորել, թե ինչումն է կայանում հայցվորների շահագրգռվածությունը՝ ժառանգության իրավունքի վկայագրերը վիճարկելիս և դրանք անվավեր ճանաչվելիս նրանց որ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ու վերականգնմանն է ուղղված ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելը։
Սույն գործով ստորադաս դատարանները հայցվորներին հանգուցյալ Ժենյա Գալստյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու մասով հայցը բավարարելիս չեն պարզել գործի քննության համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, թե արդյոք ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի բնակելի տունը հանդիսացել է Ժենյա Գալստյանի ժառանգության զանգվածի մաս, արդյոք Արմեն, Գոհար և Վաղիկ Նահապետյանների մոտ որպես ժառանգների ծագել է իրենց ժառանգման իրավունքն իրացնելու հնարավորություն և արդյոք այդ հնարավորությունն իրացվել է, որպիսի պայմաններում միայն ստորադաս դատարանները կարող էին հաստատված համարել հայցվորների կողմից իրենց մոր ժառանգական զանգված հանդիսացող գույքը փաստացի տիրապետելու փաստի առկայությունը կամ բացակայությունը։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ստորադաս դատարաններն անտեսել են, որ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղական համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի կողմից 21.03.2018 թվականին տրված թիվ 88 տեղեկանքի համաձայն՝ Օսաննա Թադևոսի Խաչատրյանին պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող տունը տնամերձ հողամասը որդու՝ Բաբկեն Նահապետյանի անվամբ մորից ստացած ըստ կտակի ժառանգության իրավունքով գրանցվել է Փարպի նախկին խորհտնտեսությունից Փարպի համայնքապետարանին հանձնված փաստաթղթերի համաձայն, հիմք՝ Փարպիի խորհտնտեսության տնօրենի 1987 թվականի փետրվարի 16-ի Նո.33/Մ հրամանով հաստատված Փարպիի խորհտնտեսության տնամերձ հողօգտագործողների հողային նոր կադաստրային ժամանակավոր մատյան։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նախևառաջ ենթակա էր պարզման այն հարցը, թե արդյոք վիճելի բնակելի տունը հանդիսացել է Բաբկեն Նահապետյանի և Ժենյա Գալստյանի համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք, թե ոչ՝ այն վերջինիս ժառանգական զանգվածում ներառելու հարցը պարզելու համար։
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Գոհար Նահապետյանի փաստարկն այն մասին, որ մոր մահվան օրը հայրը մոր ձեռքից և ականջից հանել է նրա ոսկյա մատանին և ականջօղը, այն հանձնել իրեն որպես հիշատակ, և այդ իրերը մինչ օրս կրում է, ըստ այդմ՝ փաստացի տիրապետել է տվյալ ժառանգական գույքերը, հանդիսանալով մոր ժառանգությունն ընդունած ժառանգը, ևս անհիմն է, քանի որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերը նշված մատանին և ականջօղը չեն կարող Գոհար Նահապետյանի կողմից մոր ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու փաստը հիմնավորող հանգամանք համարվել նկատի ունենալով, որ տվյալ դեպքում խոսքը նվիրատվության մասին է, հաշվի առնելով, որ Ժենյա Գալստյանի մահվան օրը հենց վերջինիս ամուսինը՝Բաբկեն Նահապետյանն է տնօրինել ժառանգատուի գույքը՝ այն նվիրելով իր աղջկան։ Հետևաբար մոր զարդերն իր մոտ գտնելու փաստը դեռևս բավարար չէ ժառանգի կողմից ժառանգական զանգվածից իրեն հասանելիք ժառանգությունն ընդունած լինելու փաստը հիմնավոր դիտելու համար: Ուստի միայն վերը նշված հանգամանքները պատշաճ գնահատման արժանացնելուց հետո ստորադաս դատարանները կարող են հաստատված համարել հայցվորների կողմից իրենց մոր ժառանգական զանգված հանդիսացող գույքը փաստացի տիրապետելու փաստի առկայությունը կամ բացակայությունը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, որի արդյունքում սխալ եզրահանգման է եկել սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի և այդ փաստերի առկայությունը հիմնավորող վերաբերելի ապացույցների շրջանակի վերաբերյալ, ինչն ազդել է գործի ելքի վրա։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10–րդ գլխի կանոններին համապատասխան)։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10–րդ 1 գլխի կանոնների համաձայն։
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Է. Սեդրակյան |
Ս. Անտոնյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | |
Հ. Բեդևյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | |
Տ. Պետրոսյան | |
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱՔԴ/1302/02/16 քաղաքացիական գործով 03.03.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
03.03.2022 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի մարտի 03-ին գրավոր ընթացակարգով քննելով «Ադելաիդա, Հասմիկ և Հայկ Նահապետյանների ներկայացուցիչ Ավետիս Քալաշյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արմեն, Գոհար Նահապետյանների ընդդեմ Ադելաիդա Նահապետյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, Հայկ և Հասմիկ Նահապետյանների՝ 01.06.2006 թվականին մահացած Ժենյա Գալստյանի ժառանգական գույքի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ Գոհար Նահապետյանին և Արմեն Նահապետյանին փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, 01.01.2007 թվականին մահացած Բաբկեն Նահապետյանի ժառանգական գույքի՝ Երևան քաղաքի Մանուշյան փողոց 71/1 հասցեում գտնվող անշարժ գույքի և Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ.Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ Արմեն Նահապետյանին փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչել, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 04.02.2013 թվականին Գագիկ Նահապետյանին տրված թիվ 378, 379, 380 գրանցամատյաններում գրանցված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և դրանց հիման վրա Երևան քաղաքի Մանուշյան փողոց 71/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և որպես հետևանք ՀՀ Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի կողմից 11.10.2016 թվականին Ադելաիդա Նահապետյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ ինքնուրույն պահանջների՝ Վաղիկ Նահապետյանի ընդդեմ Ադելաիդա Նահապետյանի՝ 01.06.2006 թվականին մահացած Ժենյա Գալստյանի ժառանգական գույքի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ համահայցվորների հետ հավասար բաժիններով փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 04.02.2013 թվականին Գագիկ Նահապետյանին տրված թիվ 378 գրանցամատյանում գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն ամբողջությամբ անվավեր ճանաչելու, դրա հիման վրա ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և որպես հետևանք ՀՀ Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի կողմից 11.10.2016 թվականին Ադելաիդա Նահապետյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու» պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս և Մ. Դրմեյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան՝ Արմեն, Գոհար Նահապետյանները պահանջել են 01.06.2006 թվականին մահացած Ժենյա Գալստյանի ժառանգական գույքի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ Գոհար Նահապետյանին և Արմեն Նահապետյանին փաստացի տիրապետման հիմքով ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, 01.01.2007 թվականին մահացած Բաբկեն Նահապետյանի ժառանգական գույքի՝ Երևան քաղաքի Մանուշյան փողոց 71/1 հասցեում գտնվող անշարժ գույքի և Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ.Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ Արմեն Նահապետյանին փաստացի տիրապետման ուժով ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, ամբողջությամբ անվավեր ճանաչել՝ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 04.02.2013 թվականին Գագիկ Նահապետյանին տրված թիվ 378, 379, 380 գրանցամատյաններում գրանցված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը և դրանց հիման վրա մասնակի անվավեր ճանաչել Երևան քաղաքի Մանուշյան փողոց 71/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, և ամբողջությամբ անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Դիմելով դատարան՝ Վաղիկ Նահապետյանը պահանջել է 01.06.2006 թվականին մահացած Ժենյա Գալստյանի ժառանգական գույքի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ համահայցվորների հետ հավասար բաժիններով փաստացի տիրապետման հիմքով իրեն ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, ամբողջությամբ անվավեր ճանաչել՝ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 04.02.2013 թվականին Գագիկ Նահապետյանին տրված թիվ 378 գրանցամատյանում գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա ամբողջությամբ անվավեր ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Շահնազարյան) 17.07.2017 թվականի վճռով Արմեն, Գոհար Նահապետյանների և ինքնուրույն պահանջ ներկայացրած Վաղիկ Նահապետյանի հայցերը բավարարվել են մասնակի։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Հունանյան, դատավորներ՝ Կ. Հակոբյան, Ա. Մկրտչյան) 16.11.2017 թվականի որոշմամբ Արմեն, Գոհար և Վաղիկ Նահապետյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.07.2017 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.02.2018 թվականի որոշմամբ Ադելաիդա և Հասմիկ Նահապետյանների ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Հովսեփյան) (այսուհետ՝ Դատարան) 29.01.2020 թվականի վճռով հայցապահանջները բավարարվել են մասնակի։ Դատարանը վճռել է. «1. Արմեն Նահապետյանի հայցապահանջը բավարարել մասնակի: 1.1. Արմեն Բաբկենի Նահապետյանին ճանաչել Բաբկեն Նահապետյանին պատկանող Երևան քաղաքի Մանուշյան փողոց 71ա հասցեի անշարժ գույքի 1/8 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ: 1.2. Որպես հետևանք անվավեր ճանաչել Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ն. Սարգսյանի կողմից 04.02.2013թ. տրված Երևան քաղաքի Մանուշյան փողոց 71ա հասցեի նկատմամբ ժառանգությունն ընդունելու մասին գրանցված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը` 1/8-րդ բաժնեմասով: 1.3. Արմեն Նահապետյանին ճանաչել Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ.Գյոզալյան փողոցի թիվ 11 հասցեի Ժենյա Գալստյանին պատկանող 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ` 1/10-րդ բաժնեմասով: 2. Գոհար Նահապետյանի և Վաղիկ Նահապետյանի հայցապահանջները բավարարել մասնակի. 2.1. Գոհար Նահապետյանին ճանաչել Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ.Գյոզալյան փողոցի թիվ 11 հասցեի Ժենյա Գալստյանին պատկանող 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ` 1/10-րդ բաժնեմասով: 2.2. Վաղիկ Նահապետյանին ճանաչել Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի թիվ 11 հասցեի Ժենյա Գալստյանին պատկանող 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ` 1/10-րդ բաժնեմասով: 2.3. Որպես հետևանք՝ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից Գագիկ Բաբկենի Նահապետյանին 04.02.2013 թվականին տրված՝ Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի թիվ 11 հասցեի Ժենյա Գալստյանի (մահացած՝ 01.06.2006թ.-ին) 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունելու մասին թիվ 378 գրանցամատյանում գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ Գագիկ Նահապետյանին Ժենյա Գալստյանից փոխանցված 1/2-րդ բաժնեմասի 3/10-րդ բաժնի մասով ճանաչել անվավեր: 2.4. Որպես հետևանք՝ 04.02.2013 թվականին տրված թիվ 378 գրանցամատյանում գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող անշարժ գույքի ամբողջ մասի նկատմամբ Գագիկ Բաբկենի Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը 3/10-րդ մասով ճանաչել անվավեր (…)»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.08.2020 թվականի որոշմամբ Գոհար, Արմեն, Վաղիկ Նահապետյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի, Ադելաիդա, Հասմիկ, Հայկ Նահապետյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի։ Վերաքննիչ դատարանը որոշել է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/1302/02/16 քաղաքացիական գործով 29.01.2020 թվականի վճիռը բեկանել ամբողջությամբ և՝ 1.1. Մի մասով փոփոխել հետևյալ կերպ. «Բավարարել Արմեն, Գոհար, Վաղիկ Նահապետյանների հայցը՝ Գագիկ Նահապետյանի անվամբ 04.02.2013 թվականին տրված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության երեք վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին և Գագիկ Նահապետյանի անվամբ 04.02.2013 թվականին Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում գտնվող գույքի 1/2 մասի վերաբերյալ /սեղանամատյանի համարը՝ 378/, նույն հասցեի գույքի 1/2 մասի վերաբերյալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը /սեղանամատյանի համարը՝ 380/, ք. Երևան, Մանուշյան 71/1 հասցեի անշարժ գույքի վերաբերյալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը /սեղանամատյանի համարը՝ 379/, ճանաչել անվավեր։ Որպես անվավերության հետևանք՝ համապատասխան մասերով անվավեր ճանաչել Ադելաիդա Նահապետյանին 11.10.2016 թվականին ՀՀ Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, և վերոնշյալ անշարժ գույքերի նկատմամբ նշված վկայագրերի հիմքով կատարված սեփականության իրավունքի գրանցումները»: 1.2. Մյուս հայցապահանջներով գործն ուղարկել նոր քննության (…)»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ադելաիդա, Հասմիկ և Հայկ Նահապետյանների ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 2-րդ մասը, 1230-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի հետևությունները լիազորագրի բացակայության մասին անհիմն են, քանի որ սույն գործով հաստատվել է, որ 08.06.2007 թվականին դիմելիս Հասմիկ Նահապետյանի կողմից նոտարին է ներկայացվել 06.06.2007 թվականին նույն նոտարի կողմից վավերացված լիազորագիրը, այլապես նոտարն ուղղակի դիմումները չէր ընդունի, դիմումները մատյանում չէր գրանցի և ժառանգական գործ չէր բացի։ Դիմումները գրանցվել են, քանի որ ներկայացվել է լիազորագիր։ Բացի այդ, նոտար Ն. Սարգսյանը լիազորագրի վերաբերյալ ցուցմունք է տվել դատարանում և հայտնել, որ երկու գործարքների գրանցումները կատարվել են 2007 թվականի հունիս ամսին, երկու տարբեր սեղանամատյաններում և մեկը մյուսի հետ որևէ առնչություն չունեն։ Նոտարը ներկայացրել է գրանցամատյանի պատճենը, որի դեմ հայցվորների ներկայացուցիչը ևս չի առարկել։
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ժառանգական գործը կազմել է նոտարը և Հասմիկ Նահապետյանը որևէ մեղք չունի, որ իր կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պարագայում նոտարը դրանցից ոչ բոլորն է դրել ժառանգական գործի մեջ։ Հասմիկ Նահապետյանը չի իմացել և չէր էլ կարող իմանալ, որ իր ներկայացրած ոչ բոլոր փաստաթղթերն են գտնվում ժառանգական գործում, որովհետև ստացել է ժառանգության իրավունքի վկայագրերը և ողջամտորեն չէր էլ կարող ենթադրել, որ այս կամ այն փաստաթուղթը կարող է բացակայել ժառանգական գործից։
Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել գործում առկա ապացույցները, որոնցով հստակ հիմնավորվել է այն փաստը, որ Փարպի համայնքում գտնվող անշարժ գույքը հանդիսացել է Բաբկեն Նահապետյանի միանձնյա սեփականությունը։ Մասնավորապես, ներկայացվել է 17.07.1980 թվականին կազմված կտակը, որի համաձայն՝ Օսաննա Խաչատրյանը (Բաբկեն Նահապետյանի մայրը) Փարպի գյուղում անձնական սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տունը կից շինություններով կտակել է Բաբկեն Նահապետյանին։ Ներկայացվել է Բաբկեն Նահապետյանի կողմից 09.01.1985 թվականին արված հայտարարությունը, ըստ որի՝ վերջինս ընդունել է իր մոր գույքը։ Ներկայացվել է նաև Արագածոտնի մարզի Փարպի գյուղական համայնքի ղեկավարի կողմից 21.03.2018 թվականին տրված տեղեկանքն այն մասին, որ Օսաննա Խաչատրյանին պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փ. Տ. 11 հասցեում գտնվող տունը և տնամերձ հողամասը որդու՝ Բաբկեն Նահապետյանի անվամբ մորից ստացած ըստ կտակի ժառանգության իրավունքով գրանցվել է Փարպիի նախկին խորհտնտեսությունից Փարպիի համայնքապետարանին հանձնված փաստաթղթերի համաձայն։ Նշված ապացույցներով միանշանակ կերպով հիմնավորվում է այն փաստը, որ Փարպի համայնքում գտնվող հիշյալ անշարժ գույքը Բաբկեն Նահապետյանի և Ժենյա Գալստյանի ամուսնության ընթացքում ձեռք բերված և ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույք չէ, այն հանդիսացել է Բաբկեն Նահապետյանի միանձնյա սեփականությունը՝ մորից ստացած կտակի ուժով, որն էլ վերջինս իր հերթին կտակել է իր որդուն՝ Գագիկ Նահապետյանին։
Վերաքննիչ դատարանն անտեսել է գործով հաստատված այն փաստը, որ 08.06.2007 թվականին նոտարական կարգով հաստատված հայտարարությամբ Վաղիկ Նահապետյանը և Գոհար Նահապետյանը հայտարարել են, որ հրաժարվում են իրենց հոր՝ Բաբկեն Նահապետյանի մահից հետո մնացած ժառանգական գույքի հասանելիք բաժնից հօգուտ եղբոր՝ Գագիկ Նահապետյանի։ Հայտարարությունը գրանցվել է սեղանամատյանում թիվ 3624 համարի ներքո։ Ի դեպ, նշված հայտարարությունը տրվել է նույն օրը՝ 08.06.2007 թվականին, այսինքն՝ Հասմիկ Նահապետյանի ժառանգությունն ընդունելու մասին դիմում ներկայացնելու օրը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.08.2020 թվականի որոշումը և հայցն ամբողջությամբ մերժել»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ամուսնության թիվ 242755 վկայականի համաձայն` Բաբկեն Նահապետյանը և Ժենյա Գալստյանը ամուսնացել են, որի մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամուսնության գրքում 25.02.1955 թվականին կատարվել է թիվ 192 գրանցումը: Ամուսնությունից հետո ամուսինները կրել են «Նահապետյան» ազգանունը (հատոր 1-ին, գ.թ. 132):
2) Բաբկեն Նահապետյանը և Ժենյա Գալստյանը համատեղ ամուսնության ընթացքում ունեցել են երեք որդի` Վաղիկ, Գագիկ, Արմեն Նահապետյանները և մեկ դուստր` Գոհար Նահապետյանը (հատոր 1-ին, գ.թ. 22, 25, 133, հատոր 2-րդ, գ.թ. 20):
3) 29.09.2000 թվականին Բաբկեն Նահապետյանի կողմից կազմված կտակի համաձայն՝ վերջինս իրեն պատկանող՝ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում գտնվող բնակելի տունը և հողամասը կտակել է իր որդի Գագիկ Նահապետյանին: Կտակը 29.09.2000 թվականին վավերացվել է Աշտարակի պետական նոտարական գրասենյակի պետ, նոտար Գ. Հակոբյանի կողմից և գրանցվել է սեղանամատյանում թիվ 1938 համարի ներքո (հատոր 1-ին, գ.թ. 135),
4) ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման 24.10.2003 թվականի թիվ 1502650 վկայականի համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի բնակելի տան նկատմամբ գրանցված է Բաբկեն Նահապետյանի սեփականության իրավունքը, հիմք՝ համայնքի տնտ. թիվ 8 գրքից թիվ 78 քաղվածքը, ՀՀ Կառավարության 1998 թվականի թիվ 114 որոշումը, Աշտարակի շրջ.սովետի գործկոմի 1987 թվականի թիվ 15/4 որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 141-142),
5) 22.10.2005 թվականին Բաբկեն Նահապետյանի կողմից կազմված կտակի համաձայն՝ վերջինս ՀՀ Երևան քաղաքի Մանուշյան 71ա բնակելի տունը կտակել է Գագիկ Նահապետյանին: Կտակը վավերացվել է Երևան քաղաքի Արաբկիր նոտարական տարածքի նոտար Վերա Աբաջյանի կողմից և գրանցվել սեղանամատյանում թիվ 5444 համարի ներքո (հատոր 1-ին, գ.թ. 136),
6) Մահվան թիվ ԱԱ 058981 վկայականի համաձայն` Ժենյա Գալստյանը մահացել է 01.06.2006 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 4389 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 36),
7) Մահվան թիվ ԱԱ 069719 վկայականի համաձայն` Բաբկեն Նահապետյանը մահացել է 01.01.2007 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 347 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 37),
8) ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արաբկիրի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից 17.05.2007 թվականին տրված գրության համաձայն` ըստ կադաստրային գործի տվյալների` Մանուշյան փողոցի 71ա հասցեում Բաբկեն Նահապետյանի անվամբ հաշվառված է 140,59 քմ հողամաս, տուն՝ բաղկացած 16,5քմ բնակելի և 14,5 քմ օժանդակ մակերեսներից, հիմք՝ 21.09.1984 թվականի թիվ 2-2081 ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր (հատոր 1-ին, գ.թ. 140),
9) 06.06.2007 թվականին տրված լիազորագրի համաձայն՝ Գագիկ Նահապետյանը լիազորել է Հասմիկ Նահապետյանին ձևակերպել նոտարական գրասենյակում հանգուցյալներ Բաբկեն Նահապետյանի և Ժենյա Գալստյանի մահից հետո ժառանգությունը, ստանալ ժառանգության իրավունքի վկայագիրը, (…): Լիազորագիրը վավերացվել է Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից, գրանցվել սեղանամատյանում 3349 համարի ներքո (հատոր 7-րդ, գ.թ. 44),
10) 08.06.2007 թվականին ՀՀ Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի կողմից հաստատված հայտարարությամբ Վաղիկ և Գոհար Նահապետյանները հրաժարվել են իրենց հոր` Բաբկեն Նահապետյանի մահից (մահացած` 01.01.2007 թվականին) հետո մնացած ժառանգական գույքի հասանելիք բաժնից հօգուտ իրենց եղբոր` Գագիկ Նահապետյանի: Դիմումը գրանցվել է սեղանամատյանում թիվ 3624 համարի ներքո (հատոր 1-ին, գ.թ. 42),
11) Նոտարական գործում առկա են Հասմիկ Նահապետյանի անունից 08.06.2007 թվականի թվագրությամբ երեք դիմումներ՝ ուղղված ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակին, որոնց բովանդակությունը հանգում է նրան, որ Հասմիկ Նահապետյանը, հանդես գալով Գագիկ Նահապետյանի կողմից 23.11.2012 թվականին տրված, Մոսկվա քաղաքի նոտար Իգոր Ժլոբոյի կողմից հաստատված լիազորագրով, խնդրել է ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր տրամադրել Բաբկեն Նահապետյանի և Ժենյա Գալստյանի մահից հետո մնացած ժառանգական գույքի վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 124, 126, 128),
12) 29.06.2007 թվականին նոտարական կարգով հաստատված դիմումով Արմեն Նահապետյանը նշել է, որ տեղյակ է 01.01.2007 թվականին մահացած իր հոր` Բաբկեն Նահապետյանի մահից հետո բացված ժառանգության մասին: Նրա մահից հետո ժառանգություն չի ընդունել, ինչից որ այն բաղկացած լինի և որտեղ որ գտնվի, պահանջներ չունի, իր ժառանգական իրավունքները չի ցանկանում ձևակերպել: Ժառանգության ընդունման ժամկետի վերականգման և ժառանգական գույքի բաժանման համար դատարան չի դիմելու: Դիմումը գրանցվել է գրանցամատյանում ՌԴ Մոսկվա քաղաքի նոտարի կողմից (հատոր 3-րդ, գ.թ. 110),
13) 16.07.2007 թվականին նոտարական կարգով հաստատված հայտարարությամբ Արմեն Նահապետյանը նշել է, որ իրեն հայտնի է 01.01.2007 թվականին մահացած իր հոր` Բաբկեն Նահապետյանի մահից հետո ժառանգության բացման մասին: Մահից հետո ժառանգություն չի ընդունել, չի հավակնում, չի ցանկանում ձևակերպել իր ժառանգական իրավունքները` ինչումն էլ որ այն կայանա և որտեղ էլ որ այն գտնվի: Ժառանգությունն ընդունելու ժամկետի վերականգման և ժառանգական գույքի բաժանման համար դատարան չի դիմելու: Դիմումը գրանցվել է գրանցամատյանում ՌԴ Մոսկվա քաղաքի նոտարի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 43),
14) 23.11.2012 թվականին նոտարական կարգով հաստատված հայտարարությամբ Արմեն Նահապետյանը նշել է, որ իրեն հայտնի է 01.01.2007 թվականին մահացած իր հոր` Բաբկեն Նահապետյանի և 01.06.2006 թվականին մահացած իր մոր` Ժենյա Գալստյանի մահից հետո ժառանգության բացման մասին: Նրանց մահից հետո ժառանգություն չի ընդունել, չի հավակնում, չի ցանկանում ձևակերպել իր ժառանգական իրավունքները` ինչումն էլ որ այն կայանա և որտեղ էլ որ այն գտնվի: Ժառանգությունն ընդունելու ժամկետի վերականգման և ժառանգական գույքի բաժանման համար դատարան չի դիմելու: Դիմումը գրանցվել է գրանցամատյանում ՌԴ Մոսկվա քաղաքի նոտարի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 44),
15) 23.11.2012 թվականին տրված լիազորագրի համաձայն՝ Գագիկ Նահապետյանը լիազորել է Հասմիկ Նահապետյանին ընդունել ժառանգություն և վարել ժառանգական գործը՝ իրավունք ունենալով ստանալ ժառանգության իրավունքի վկայագիրը Բաբկեն Նահապետյանի և Ժենյա Գալստյանի մահից հետո մնացած գույքի նկատմամբ, ինչից որ այն բաղկացած է և որտեղ որ այն գտնվում է՝ իրավունք ունենալով ներկայացնել դիմումներ ժառանգության ընդունման վերաբերյալ, (…): Լիազորագիրը վավերացվել է Մոսկվա քաղաքի նոտար Ի. Գ. Ժլոբոյի կողմից, գրանցվել սեղանամատյանում 1-1-14 համարի ներքո (հատոր 1-ին, գ.թ. 47),
16) ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 30.11.2012 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Մանուշյան 71ա հասցեով անշարժ գույքը գրանցված չէ: Միաժամանակ հայտնվել է, որ Բաբկեն Նահապետյանի անվամբ հաշվառված է Արաբկիր 44 փողոցի 1 նրբ. 71 հասցեով անշարժ գույքը, շենք-շինություն` 31քմ: Հիմք` 21.09.1984 թվականի թիվ 2-2081 ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր: Հայտնվել է, որ կադաստրային գործում առկա է նոտարի 09.08.2005 թվականի թիվ 4889 հողամասի բաժանման պայմանագրի պատճենը, որի համաձայն՝ Բաբկեն Նահապետյանի սեփականությանն է անցնում 140,59քմ հողամասը, սակայն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում չի կատարվել (հատոր 1-ին, գ.թ. 139),
17) ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղական համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի կողմից 16.01.2013 թվականին տրված թիվ 14 տեղեկանքի համաձայն` Փարպի համայնքում սեփականատեր, հանգուցյալ Բաբկեն Նահապետյանին պատկանող շենքի և հողի հարկերը վճարել է որդին` Գագիկ Նահապետյանը (հատոր 1-ին, գ.թ. 144),
18) 04.02.2013 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը հաստատել է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216 հոդվածի` Ժենյա Գալստյանի, մահացած 01.06.2006 թվականին, գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում որդին` Գագիկ Նահապետյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում գտնվող անշարժ գույքի 1/2 բաժնից: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 162,5քմ բնակելի տնից, 8քմ բաղնիքից, 322քմ ջերմոցից, 3,6քմ պարսպից և 0,09հա տնամերձ հողից, որը ժառանգատուի ամուսին Բաբկեն Նահապետյանին է պատկանում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանման կողմից 24.10.2003 թվականին տրված թիվ 1502650 սեփականության վկայականով։ Նշված անշարժ գույքի 1/2 մասը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1222 հոդվածի համաձայն պատկանել է Ժենյա Գալստյանին: Վկայագիրը գրանցվել է նոտարի կողմից գրանցամատյանում թիվ 378 համարի ներքո (ժառանգական գործ` թիվ 2433/2007թ.) (հատոր 1-ին, գ.թ. 49),
19) 04.02.2013 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը հաստատել է, որ համաձայն կտակի, հաստատված Երևանի Արաբկիր նոտարական տարածքի նոտար Վերա Աբաջյանի կողմից 22.10.2005 թվականին, սեղանամատյան՝ 5444, Բաբկեն Նահապետյանի, մահացած 01.01.2007 թվականին, կտակում ցույց տրված գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում Գագիկ Նահապետյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած Երևանի Մանուշյան փողոց թիվ 71ա հասցեում գտնվող անշարժ գույքից: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 16,5քմ բնակելի, 14,5քմ օժանդակ մակերեսից և 140,59քմ հողամասից, որը ժառանգատուին է պատկանում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման կողմից 17.05.2007 թվականին տրված տեղեկատվությամբ: Վկայագիրը գրանցվել է նոտարի կողմից գրանցամատյանում թիվ 379 համարի ներքո (ժառանգական գործ` թիվ 2433/2007թ.) (հատոր 1-ին, գ.թ. 50),
20) 04.02.2013 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրով ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը հաստատել է, որ համաձայն կտակի, հաստատված ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի պետական նոտարական գրասենյակի կողմից 29.03.2000 թվականին, սեղանամատյան՝ 1938, Բաբկեն Նահապետյանի, մահացած 01.01.2007 թվականին, կտակում ցույց տրված գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում Գագիկ Նահապետյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում գտնվող անշարժ գույքի 1/2 բաժնից: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 162,5քմ բնակելի տնից, 8քմ բաղնիքից, 322քմ ջերմոցից, 3,6քմ պարսպից և 0,09հա տնամերձ հողից, որը ժառանգատուին է պատկանում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանման կողմից 24.10.2003 թվականին տրված թիվ 1502650 սեփականության վկայականով: Վկայագիրը գրանցվել է նոտարի կողմից գրանցամատյանում թիվ 380 համարի ներքո (ժառանգական գործ` թիվ 2433/2007թ.) (հատոր 1-ին, գ.թ. 51),
21) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի կողմից տրված անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին Երևանի քաղաքապետի 15.02.2013 թվականի թիվ Հ603-Ա որոշման հավելվածից կատարված քաղվածքի համաձայն՝ ըստ կտակի ժառանգության իրավունքի 04.02.2013 թվականի թիվ 379 վկայագրով Գագիկ Նահապետյանին անցած ժառանգական գույքին՝ Մանուշյան փողոցի 71ա հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրվել է հասցե՝ Մանուշյան փողոց, 71/1 (հատոր 1-ին, գ.թ. 68),
22) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29082013-01-0155 վկայականի համաձայն՝ Երևան, Արաբկիր,Մանուշյան փողոց 71/1 բնակելի տան նկատմամբ 29.08.2013 թվականին գրանցվել է Գագիկ Նահապետյանի սեփականության իրավունքը, այդ թվում՝ բնակելի տուն՝ 37,8 քմ, հողամաս՝ 0,015889հա: Ըստ լրացուցիչ նշումների՝ առկա է 98,1քմ ինքնակամ շինություն, հիմք՝ ժառանգության իրավունքի վկայագիր ըստ կտակի 04.02.2013թ. թիվ 379, Երևանի քաղաքապետի որոշումներ 12.06.2013թ. հ. 2919-Ա, 15.02.2013թ. հ. 603-Ա և 28.06.2013թ. հ. 3293-Ա, Հողամասի հատակագիծ 29.05.2012թ. թիվ 368-2013 (հատոր 1-ին, գ.թ. 54-55),
23) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05092013-02-0004 վկայականի համաձայն` Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 բնակելի տան նկատմամբ 05.09.2013 թվականին գրանցվել է Գագիկ Նահապետյանի սեփականության իրավունքը: Շինությունը բաղկացած է ջերմոցից՝ 314քմ, բաղնիքից՝ 6,4քմ, բնակելի տնից՝ 162,5քմ, պարսպից՝ 3,6քմ, հողամասը՝ 0,086հա, հիմք՝ ժառանգության իրավունքի վկայագիր ըստ օրենքի թիվ 2433 տրված 04.02.2013թ. Կենտրոն նոտարական տարածքում ս.մ 378, 380 (հատոր 1-ին, գ.թ. 56-57),
24) ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը Արմեն Նահապետյանին ուղղված 19.01.2016 թվականի գրությամբ հայտնել է, որ 01.06.2006 թվականին մահացած Ժենյա Գալստյանի, 01.01.2007 թվականին մահացած Բաբկեն Նահապետյանի մահից հետո Բաբկեն Նահապետյանին անձնական սեփականության իրավունքով պատկանող (ժառանգաբար ստացած) Երևան քաղաքի Մանուշյան 71 հասցեի անշարժ գույքի և ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի, ամուսինների համատեղ սեփականության հանդիսացող բնակելի տան նկատմամբ, առաջին գույքի նկատմամբ ըստ կտակի, 2-րդի` ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր են տրվել հանգուցյալների որդուն` Գագիկ Բաբկենի Նահապետյանին, 04.02.2013 թվականի թիվ 378, 379, 380 համարների գրանցմամբ: Նույն գրության մեջ նշվել է, որ Ա. Նահապետյանի կողմից նոտարական գրասենյակ է ներկայացվել 23.11.2012 թվականի թիվ 1-1-17 համարով Մոսկվա քաղաքի նոտար Իգոր Գենադիի Ժլոբոյի կողմից հաստատված դիմումը, որով վերջինս հրաժարվել է ծնողների` Ժենյա Գալստյանի և Բաբկեն Նահապետյանի ժառանգությունից (հատոր 1-ին, գ.թ. 60),
25) ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 12.02.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի թիվ 11 հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով գրանցված է Գագիկ Նահապետյանի անվամբ (հատոր 1-ին. գ.թ. 52),
26) ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 12.02.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Երևան քաղաքի Արաբկիրի Մանուշյան փողոց 71/1 հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով գրանցված է Գագիկ Նահապետյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 53),
27) ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը Հասմիկ Նահապետյանին 13.05.2016 թվականի թիվ 5-174 գրությամբ տեղեկացրել է, որ որպես Գագիկ Նահապետյանի լիազորված անձ Հ. Նահապետյանը 08.06.2007 թվականին դիմել է Երևան քաղաքի Կենտրոն նոտարական գրասենյակ հանգուցյալներ Բաբկեն Նահապետյանի մահից հետո, մահացած 01.01.2007 թվականին և Ժենյա Գալստյանի մահից հետո, մահացած 01.06.2006 թվականին ժառանգության ձևակերպման հարցերով և գրանցվել է թիվ 2433 ժառանգական գործը (հատոր 1-ին, գ.թ. 101),
28) ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղական համայնքի ղեկավարի կողմից 18.05.2016 թվականին տրված թիվ 196 տեղեկանքի համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի թիվ 11 բնակելի տունը Բաբկեն Նահապետյանի մահից հետո ժառանգության իրավունքով 2013 թվականից պատկանում է Գագիկ Նահապետյանին: 2012 թվականին և 2013 թվականին հարկային պարտավորությունները կատարել է ինքը, դստեր` Հասմիկ Նահապետյանի միջոցով (հատոր 1-ին, գ.թ. 102),
29) Թիվ 12 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 29.09.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Մանուշյան 71ա տան բնակիչ Բաբկեն Նահապետյանը մինչև մահը` 01.01.2007 թվականը, 1953 թվականից բնակվել է նշված հասցեում: Կինը` Ժենյա Գալստյանը մինչև մահը բնակվել է նույն հասցեում (հատոր 2-րդ, գ.թ. 105),
30) 11.10.2016 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ ՀՀ Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանը հաստատել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216 հոդվածի համաձայն Գագիկ Նահապետյանի (մահացած` 31.01.2015 թվականին) գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգ են հանդիսանում որդին` Հայկ Նահապետյանը, կինը` Ադելաիդա Նահապետյանը, դուստրը` Հասմիկ Նահապետյանը: Հայկ Նահապետյանը և Հասմիկ Նահապետյանը հրաժարվել են ժառանգության իրենց հասանելիք բաժնից հօգուտ ժառանգատուի կնոջ` Ադելաիդա Նահապետյանի: Ժառանգական գույքը բաղկացած է (…) 2. ՀՀ Երևան քաղաքի Մանուշյան փողոցի 71/1 հասցեի բնակելի տնից և հողամասից, որը ժառանգատուին է պատկանում համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային սպասարկման գրասենյակի կողմից 29.08.2013 թվականին տրված թիվ 29082013-01-0155 սեփականության իրավունքի վկայականի: 3. ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեի բնակելի տնից և հողամասից, որը ժառանգատուին է պատկանում համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային սպասարկման գրասենյակի կողմից 05.09.2013 թվականին տրված թիվ 05092013-02-0004 սեփականության իրավունքի վկայականի: Վկայագիրը գրանցվել է նոտարի կողմից սեղանամատյանում թիվ 6204 համարի ներքո (ժառանգական գործ` թիվ 132) (հատոր 2-րդ, գ.թ. 104),
31) ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղական համայնքի ղեկավարի կողմից 08.12.2016 թվականին տրված թիվ 127 տեղեկանքի համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի թիվ 11 բնակելի տունը Ժենյա Գալստյանի և Բաբկեն Նահապետյանի մահից հետո տիրապետել, օգտագործել, բնակվել, տունը վերանորոգել և գույքային /հողի հարկ, գույքահարկ/ պարտավորությունները կատարել է նրանց որդի Գագիկ Նահապետյանի դուստրը` Հասմիկ Նահապետյանը (հատոր 2-րդ. գ.թ. 92),
32) Համաձայն ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղական համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի կողմից 21.03.2018 թվականին տրված թիվ 88 տեղեկանքի՝ Օսաննա Թադևոսի Խաչատրյանին պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ.Գյոզալյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող տունը և տնամերձ հողամասը՝ որդու Բաբկեն Նահապետյանի անվամբ մորից ստացած ըստ կտակի ժառանգության իրավունքով գրանցվել է Փարպի նախկին խորհտնտեսությունից Փարպի համայնքապետարանին հանձնված փաստաթղթերի համաձայն, հիմք՝ Փարպիի խորհտնտեսության տնօրենի 1987 թվականի փետրվարի 16-ի Նո.33/Մ հրամանով հաստատված՝ Փարպիի խորհտնտեսության տնամերձ հողօգտագործողների հողային նոր կադաստրային ժամանակավոր մատյան (հատոր 7-րդ, գ.թ. 47),
33) ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը Ադելաիդա Նահապետյանի լիազորված անձ Ավետիս Քալաշյանին 18.05.2018 թվականի գրությամբ հայտնել է, որ Գագիկ Նահապետյանի լիազորված անձ Հասմիկ Նահապետյանը, 08.06.2007 թվականին Կենտրոն նոտարական գրասենյակում, համաձայն Գագիկ Նահապետյանի կողմից 06.06.2007 թվականին տրված թիվ 3349 լիազորագրով, հաստատված Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից, 01.06.2006 թվականին մահացած Ժենյա Գալստյանի և 01.01.2007 թվականին մահացած Բաբկեն Նահապետյանի մահից հետո, գրանցել է թիվ 2433 ժառանգական գործը: Հանգուցյալներ Ժենյա Գալստյանին և Բաբկեն Նահապետյանին պատկանող անշարժ գույքերի նկատմամբ նրանց որդուն՝ Գագիկ Նահապետյանին, 04.02.2013 թվականին տրվել է թիվ 378, 379, 380 ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը և քանի որ 04.02.2013 թվականին, ժառանգություն ձևակերպելիս, առաջին լիազորագրի (տրված 06.06.2007 թվականին), ժամկետն ավարտված է եղել, ուստի Հասմիկ Նահապետյանը գործել է Գագիկ Նահապետյանի կողմից 23.11.2012 թվականին տրված լիազորագրով: Լիազորագիրը հաստատվել է 23.11.2012 թվականին Մոսկվա քաղաքի նոտար Իգոր Գեննադիի Ժլոբոյի կողմից, թիվ 1-1-14 համարի գրանցմամբ (հատոր 7-րդ, գ.թ. 42),
34) Գոհար Նահապետյանը գրավոր հայտարարություն է տվել այն մասին, որ Ժենյա Գալստյանը ամուսնու` Վաղիկ Նահապետյանի մայրն է: Ներկայումս ամուսնու քրոջ` Գոհար Նահապետյանի մոտ է գտնվում 1 ոսկյա ադամանդյա քարերով մատանին, երկու ոսկյա ականջօղեր սաֆիր քարերով, որը պատկանել է սկեսուրին` Ժենյա Գալստյանին, որի մահից հետո այդ ականջօղերը և մատանին Գոհար Նահապետյանի պահանջով սկեսրայրը` Բաբկեն Նահապետյանը, ձեռքի վրայից հանել, տվել է Գոհար Նահապետյանին, որոնք մինչ օրս օգտագործվում են վերջինիս կողմից (հատոր 1-ին, գ.թ. 63),
35) Ռոբերտ Նորամիրյանը գրավոր հայտարարությամբ հայտնել է, որ աները` Բաբկեն Նահապետյանը, իր կնոջ` Ժենյա Գալստյանի մատից և ականջներից մահվանից հետո հանել է ոսկյա ադամանդե քարերով մատանին և ոսկյա սաֆիր քարերով ականջօղերը և տվել է աղջկան` Գոհար Նահապետյանին, որոնք մինչ օրս գտնվում են իր կնոջ մոտ (հատոր 1-ին, գ.թ. 64),
36) Երանուհի Նորամիրյանը գրավոր հայտարարությամբ հայտնել է, որ հանդիսանում է Ժենյա Գալստյանի թոռնուհին և 01.06.2006 թվականին գտնվել է պապիկի տանը տատիկի մահվան օրը: Պապիկը` Բաբկեն Նահապետյանը, իրենց հարազատների ներկայությամբ տատիկի ձեռքի մատանին` ոսկյա ադամանդե քարերով և ականջօղերը` ոսկյա սաֆիր քարով, որը տատիկը միշտ կրում էր, հանել է և մայրը` Գոհար Նահապետյանը, վերոհիշյալ զարդերը վերցրել է որպես հիշատակ և մինչ օրս կրում է (հատոր 1-ին, գ.թ. 65)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը․
արդյո՞ք ժառանգությունից հրաժարված ժառանգների կողմից կարող է հետագայում ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ժառանգ ճանաչելու պահանջ ներկայացվել։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ։
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց հրաժարվելն իրենց իրավունքներն իրականացնելուց չի հանգեցնում այդ իրավունքների դադարման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի համաձայն՝
1. ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում՝ ներառյալ այն դեպքում, երթ նա արդեն ընդունել է ժառանգությունը։
2. Ժառանգությունից հրաժարվելն իրականացվում է ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին դիմում տալու միջոցով։
Եթե ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա ժառանգի ստորագրությունը նման դիմումի տակ պետք է վավերացվի նույն օրենսգրքի 1226 հոդվածի 2–րդ կետով սահմանված կարգով։
Ներկայացուցչի միջոցով ժառանգությունից հրաժարվելը հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է նման լիազորություն։
3. ժառանգությունից հրաժարվելը չի կարող վերացվել կամ հետ կանչվել։
4. ժառանգությունից վերապահումներով կամ պայմանով հրաժարվել չի թույլատրվում։
5. ժառանգին հասանելիք ժառանգության մասից հրաժարվել չի թույլատրվում։
6. Եթե ժառանգը ժառանգության է հրավիրվում և ըստ կտակի, և ըստ օրենքի, ապա նա իրավունք ունի հրաժարվել իրեն հասանելիք ժառանգությունից այդ հիմքերից մեկով կամ երկուսով։
7. ժառանգն իրավունք ունի հրաժարվել ավելացման իրավունքով իրեն հասանելիք ժառանգությունից՝ անկախ ժառանգության մնացած մասը ժառանգելուց։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1231-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների՝ ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով։
Վերոնշյալ օրենսդրական նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը նախատեսելով իրավունքների իրականացման հայեցողություն, չի ենթադրել իրավունքների չկարգավորված, անկանոն իրականացում։ Այն ենթադրում է տվյալ իրավունքն իրականացնելու կամ չիրականացնելու իրավական հնարավորությունների միջև ընտրություն կատարելու իրավունք, որի իրականացումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով սահմանված կարգի շրջանակներում։ Ընդհակառակը, իրավունքների՝ օրենքով սահմանված կարգից դուրս ցանկացած իրականացման հնարավորություն կխաթարի այլոց իրավունքների և ազատությունների, ներառյալ դրանց պաշտպանության իրավունքի էությունը՝ միաժամանակ վտանգի տակ դնելով հասարակական հարաբերությունների կայունությունը։ Այդ է պատճառը, որ, առաջնորդվելով վերը նշված իրավաչափ նպատակներով, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետում կատարել է բացառություն՝ թույլատրելով սուբյեկտիվ իրավունքներից հրաժարվելու հետևանքով օրենքով նախատեսված դեպքերում այդ իրավունքների դադարում։ Ի թիվս այլնի, որպես վերը նշված դեպք է հանդիսանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածով սահմանված դեպքը՝ ժառանգությունից հրաժարվելը։
Տվյալ դեպքում ժառանգության ընդունումը կամ ժառանգությունից հրաժարվելն առնչվում են մյուս ժառանգների կամ ժառանգություն ստանալու իրավունքի օրինական ակնկալիք ունեցող այլ անձանց իրավունքներին և պարտականություններին, հետևաբար, վերը նշված իրավաչափ նպատակներից ելնելով, օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համահունչ, օրենսգրքի 1230-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել է բացառություն՝ արգելելով ժառանգությունից հրաժարվելը վերացնելու կամ հետ կանչելու հնարավորությունը՝ միաժամանակ դադարած համարելով տվյալ անձի՝ ժառանգություն ստանալու սուբյեկտիվ իրավունքը։ Նշված տրամաբանության վրա է հիմնված նաև նույն հոդվածի 4-րդ մասը, որն արգելում է ժառանգությունից հրաժարվելը վերապահումներով կամ պայմանով։
Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար։
Գործող 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան՝ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արձանագրել է, որ շահագրգռվածությունը (իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը) դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը։ Դատարան դիմելով՝ հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը՝ պարզի, թե հայցվորի որ իրավունքներն են իրականում խախտվել և ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները, ու ներկայացված հայցի նպատակն արդյոք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավոր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել)։ Հայցվորն իրավունք ունի դատարան դիմելու իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վերականգման համար (տե՛ս, Ստիխտինգ Ադմինիստրատենկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս հիմնադրամը, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը, Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V. ընկերությունը և Արմեն Միքայելյանն ընդդեմ ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի, «Նեֆտյանայա կոմպանիա» «Ռոսնեֆտ» ԲԲ ընկերության` թիվ ԵԱՔԴ/1494/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական է այն պահանջը, որի բավարարումը կամ մերժումը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծումը։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բացահայտելով հիմնական պահանջի հասկացությունն արձանագրել է, որ միմյանց հետ փոխկապակցված մի քանի հայցապահանջներից հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է մյուս պահանջների լուծումը։ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նաև, որ հանրային և մասնավոր իրավահարաբերություններից բխող պահանջների ներկայացման դեպքում հիմնական պահանջը կարող է համարվել հանրային իրավահարաբերություններից բխող, եթե վեճի հիմքը պայմանավորված է պետական մարմինների կողմից իրենց գործադիր-կարգադրիչ գործառույթների իրականացմամբ։ Այն դեպքում, երբ հանրային իրավահարաբերություններից բխող պահանջը պայմանավորված է մասնավոր տարրի առկայությամբ և դրա ելքը կախված է մասնավոր իրավահարաբերությունից բխող պահանջի ելքից, ապա հիմնական պահանջը հանրային իրավահարաբերություններից չի բխում (տե՛ս Արևիկ Արուչյանն ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի և Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱԲԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ Բաբկեն Նահապետյանը և Ժենյա Գալստյանը ամուսնացել են 25.02.1955 թվականին։
Համատեղ ամուսնության ընթացքում ունեցել են չորս երեխա՝ Վաղիկ, Գագիկ, Արմեն, Գոհար Նահապետյաններին։
ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի բնակելի տունը և Երևան քաղաքի Մանուշյան փողոցի 71ա հասցեի տունը հաշվառված է եղել (նախկին հասցեն՝ Արաբկիր 44 փողոցի 1 նրբանցք թիվ 71) սեփականության իրավունքով գրանցված է եղել Բաբկեն Նահապետյանի անվամբ։
29.09.2000 թվականին Բաբկեն Նահապետյանի կողմից կազմված կտակով վերջինս իրեն պատկանող Արագածոտնի մարզի Փարպի գյուղում գտնվող բնակելի տունը և հողամասը կտակել է իր որդի Գագիկ Նահապետյանին։
22.10.2005 թվականին Բաբկեն Նահապետյանի կողմից կազմած կտակով վերջինս ՀՀ Երևան քաղաքի Մանուշյան 71ա հասցեի բնակելի տունը կտակել է Գագիկ Նահապետյանին։
Ժենյա Գալստյանը մահացել է 01.06.2006 թվականին։ Բաբկեն Նահապետյանը մահացել է 01.01.2007 թվականին։
ՀՀ Արաբկիր նոտարական տարածքի նոտար ՍուսաՆնա Դանիելյանի կողմից 08.06.2007 թվականին հաստատված հայտարարությամբ Վաղիկ Նահապետյանը և Գոհար Նահապետյանը հայտարարել են, որ հրաժարվում են իրենց հոր՝ Բաբկեն Նահապետյանի մահից հետո մնացած ժառանգական գույքի հասանելիք բաժնից հօգուտ եղբոր՝ Գագիկ Նահապետյանի։ Դիմումը գրանցվել է սեղանամատյանում թիվ 3624 համարի ներքո։
29.06.2007 թվականին նոտարական կարգով հաստատված դիմումով Արմեն Նահապետյանը նշել է, որ իրեն հայտնի է 01.01.2007 թվականին մահացած իր հոր՝ Բաբկեն Նահապետյանի մահից հետո ժառանգության բացման մասին։ Մահից հետո ժառանգություն չի ընդունել, չի հավակնում, չի ցանկանում ձևակերպել իր ժառանգական իրավունքները՝ ինչումն էլ որ այն կայանա և որտեղ էլ որ այն գտնվի։ Ժառանգությունն ընդունելու ժամկետի վերականգման և ժառանգական գույքի բաժանման համար դատարան չի դիմելու։ Դիմումը գրանցվել է գրանցամատյանում ՌԴ Մոսկվա քաղաքի նոտարի կողմից։
04.02.2013 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը հաստատել է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216 հոդվածի` Ժենյա Գալստյանի, մահացած 01.06.2006 թվականին, գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում որդին` Գագիկ Նահապետյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում գտնվող անշարժ գույքի 1/2 բաժնից: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 162,5քմ բնակելի տնից, 8քմ բաղնիքից, 322քմ ջերմոցից, 3,6քմ պարսպից և 0,09հա տնամերձ հողից, որը ժառանգատուի ամուսին Բաբկեն Նահապետյանին է պատկանում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանման կողմից 24.10.2003 թվականին տրված թիվ 1502650 սեփականության վկայականով։ Նշված անշարժ գույքի 1/2 մասը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1222 հոդվածի համաձայն պատկանել է Ժենյա Գալստյանին: Վկայագիրը գրանցվել է նոտարի կողմից գրանցամատյանում թիվ 378 համարի ներքո (ժառանգական գործ` թիվ 2433/2007թ.):
04.02.2013 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը հաստատել է, որ համաձայն կտակի, հաստատված Երևանի Արաբկիր նոտարական տարածքի նոտար Վերա Աբաջյանի կողմից 22.10.2005 թվականին, սեղանամատյան՝ 5444, Բաբկեն Նահապետյանի, մահացած 01.01.2007 թվականին, կտակում ցույց տրված գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում Գագիկ Նահապետյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած Երևանի Մանուշյան փողոց թիվ 71ա հասցեում գտնվող անշարժ գույքից: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 16,5քմ բնակելի, 14,5քմ օժանդակ մակերեսից և 140,59քմ հողամասից, որը ժառանգատուին է պատկանում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման կողմից 17.05.2007 թվականին տրված տեղեկատվությամբ: Վկայագիրը գրանցվել է նոտարի կողմից գրանցամատյանում թիվ 379 համարի ներքո (ժառանգական գործ` թիվ 2433/2007թ.):
04.02.2013 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրով ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը հաստատել է, որ համաձայն կտակի, հաստատված ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի պետական նոտարական գրասենյակի կողմից 29.03.2000 թվականին, սեղանամատյան՝ 1938, Բաբկեն Նահապետյանի, մահացած 01.01.2007 թվականին, կտակում ցույց տրված գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում Գագիկ Նահապետյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում գտնվող անշարժ գույքի 1/2 բաժնից: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 162,5քմ բնակելի տնից, 8քմ բաղնիքից, 322քմ ջերմոցից, 3,6քմ պարսպից և 0,09հա տնամերձ հողից, որը ժառանգատուին է պատկանում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանման կողմից 24.10.2003 թվականին տրված թիվ 1502650 սեփականության վկայականով: Վկայագիրը գրանցվել է նոտարի կողմից գրանցամատյանում թիվ 380 համարի ներքո (ժառանգական գործ` թիվ 2433/2007թ.):
Ժառանգության իրավունքի վկայագրերի հիման վրա կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում և Գագիկ Նահապետյանին տրվել են սեփականության իրավունքի գրանցման վկայականներ։
Գագիկ Նահապետյանը մահացել է 31.01.2015 թվականին, նրա գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգ են հանդիսանում որդին՝ Հայկ Նահապետյանը, կինը՝ Ադելաիդա Նահապետյանը, դուստրը՝ Հասմիկ Նահապետյանը։ Հայկ Նահապետյանը և Հասմիկ Նահապետյանը հրաժարվել են ժառանգության իրենց հասանելիք բաժնից հօգուտ ժառանգատուի կնոջ՝ Ադելաիդա Նահապետյանի։
Դիմելով Դատարան՝ Արմեն, Գոհար Նահապետյանները, ինչպես նաև Վաղիկի Նահապետյանը պահանջել են ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից Գագիկ Բաբկենի Նահապետյանին 04.02.2013 թվականին տրված թիվ 378, 379, 380 գրանցամատյաններում գրանցված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը ճանաչել անվավեր, դրանց հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները ճանաչել անվավեր և Արմեն, Գոհար, Վաղիկ Նահապետյաններին փաստացի տիրապետման հիմքով ճանաչել իրենց ծնողների ժառանգությունն ընդունած ժառանգներ։
Դատարանը, սույն գործով հաստատված համարելով, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ.Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տունը հանդիսանում է ժառանգատուների համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք, Արմեն, Վաղիկ և Գոհար Նահապետյաններին ճանաչել է իրենց մոր՝ Ժենյա Գալստյանի ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունած ժառանգներ։ Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ Արմեն Նահապետյանը փաստացի տիրապետման եղանակով ընդունել է նաև հոր՝ Բաբկեն Նահապետյանի ժառանգությունը և որպես հետևանք մասնակիորեն անվավեր են ճանաչվել Գագիկ Նահապետյանին տրված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը։
Վերաքննիչ դատարանը, բողոքը բավարարելով և Դատարանի վճիռը բեկանելով, պատճառաբանել է, որ Դատարանը ժառանգության իրավունքի երեք վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջն ընդունել է որպես ածանցյալ, նաև գործի քննության ընթացքում ընդունել է ժառանգական գործում գոյություն չունեցող նոր ապացույցներ (բացի ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությունները, նաև 2007 թվականի լիազորագրի և նոտարական գրանցամատյանի պատճենը), գնահատել է դրանք և հանգել այն եզրակացության, որ նոտարի կողմից ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը` Գագիկ Նահապետյանի մասով, օրինական են։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Գագիկ Նահապետյանի անվամբ տրված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերն ամբողջությամբ ենթակա են անվավեր ճանաչման, որից հետո պետք է քննության առարկա դառնա, թե ժառանգներից ով է փաստացի տիրապետմամբ ընդունել ժառանգությունը և որքան բաժնեմասով, իհարկե, որոշելով ժառանգական գույքի շրջանակը։
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա։
Նույն օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Արմեն, Գոհար և Վաղիկ Նահապետյանների հայցի առարկան ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող և Երևան քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 71/1 հասցեում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ Գագիկ Նահապետյանին տրված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելն է, իսկ հայցի փաստական հիմքն իրենց՝ ժառանգատու Բաբկեն Նահապետյանի ժառանգությունն ընդունած ժառանգ լինելու, ժառանգության զանգվածի կազմը և ժառանգների շրջանակը պատշաճորեն չպարզելու հանգամանքներն են։ Մասնավորապես՝ Արմեն Նահապետյանը, հայտնել է, որ ինքը ինչպես ծնողների մահից առաջ, այնպես էլ ծնողների մահից հետո մշտապես բնակվել է Երևան քաղաքի Մանուշյան փողոցի 71/1 բնակելի տանը, փաստացի տիրապետելով այնտեղ գտնվող Բաբկեն Նահապետյանի ու Ժենյա Գալստյանի ընդհանուր համատեղ սեփականություն համարվող շարժական գույքերը, ըստ այդմ՝ այդ գույքերի նկատմամբ ժառանգություն ընդունելով ընդունել է նաև Արագածոտնի մարզի, Փարպի համայնքում Պ. Գյոզալյան փողոցի 11 բնակելի տան Ժենյա Գալստյանին պատկանող գույքի նկատմամբ ժառանգությունը։ Գոհար Նահապետյանը հայտնել է, որ մոր մահվան օրը հայրը մոր ձեռքից և ականջից հանել է նրա ոսկյա մատանին և ականջօղը, այն հանձնել իրեն որպես հիշատակ, և այդ իրերը մինչ օրս կրում է, ըստ այդմ՝ փաստացի տիրապետել է տվյալ ժառանգական գույքերը, բացի այդ, մոր մահից հետո հոր և եղբոր հետ միասին բազմիցս այցելել է Փարպի համայնքում գտնվող տունը, այն տիրապետել, ուստի այդ շարժական գույքերը տիրապետելու արդյունքում ոչ միայն ընդունել է Փարպի համայնքի անշարժ գույքի մոր բաժնեմասը, այլ անձամբ փաստացի տիրապետել է այդ գույքը մյուսների հետ միասին հանդիսանալով մոր ժառանգությունն ընդունած ժառանգը։ Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ Վաղիկ Նահապետյանը հայտնել է, որ մոր՝ Ժենյա Գալստյանի մահից հետո ինքն էլ է մյուս ժառանգների հետ միասին տիրապետել Փարպի համայնքի անշարժ գույքը, խնամել է այգին, տանը տիրություն է արել, ըստ այդմ՝ փաստացի տիրապետման հիմքով որպես ժառանգություն մյուսների հետ միասին ընդունել է մոր բաժնեմասը։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ սույն գործով պահանջի հիմքը ոչ թե նոտարի գործողությունների վիճարկումն է, այլ անմիջականորեն ժառանգման իրավահարաբերություններից բխող, ժառանգությունն ընդունելու, ժառանգության բացման վայրի և ժառանգության զանգվածի կապակցությամբ ժառանգների միջև ծագած վեճը, հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վեճը վերաբերում է ոչ թե հանրային իրավահարաբերություններին, այլ ժառանգական իրավահարաբերություններին, որպիսի պարագայում Վերաքննիչ դատարանն իրավասու չէր առանց հայցվորների իրավունքները ժառանգական զանգվածի նկատմամբ պարզելու, անվավեր ճանաչել ժառանգության իրավունքի վկայագրերը։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ սույն գործով հայցվորների կողմից չեն վիճարկվել նոտարի գործողությունների իրավաչափությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելը, ավելին, սույն գործով հայցը ներկայացված չէ նոտարի դեմ։ Գործով պատասխանող է ներգրավված եղել Հասմիկ Նահապետյանը, ով հետագայում փոխարինվել է Ադելաիդա Նահապետյանով, իսկ նոտար Ն. Սարգսյանը սույն գործի քննության ընթացքում ներգրավվել է որպես երրորդ անձ։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն այն մասին, որ Դատարանը ժառանգության իրավունքի երեք վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջը սխալ է գնահատել որպես ածանցյալ, անհիմն է։
Մասնավորապես, հաշվի առնելով, որ տվյալ դեպքում հայցվորները վիճարկել են այն հանգամանքը, որ չնայած իրենց հոր մահից հետո նոտարական կարգով վավերացված հայտարարություններով հրաժարվել են հոր ժառանգությունից, սակայն փաստացի տիրապետել են հոր և մոր ժառանգական գույքը տարբեր եղանակներով և համարվում են փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգներ։
Իսկ ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի եզրահանգմանն այն մասին, որ ժառանգական գործում բացակայում է 2007 թվականին Գագիկ Նահապետյանի կողմից Հասմիկ Նահապետյանին տրված լիազորագիրն իր փոխարեն ժառանգությունն ընդունելու համար, ապա նոտար Ն. Սարգսյանը գործի քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Հասմիկ Նահապետյանը հիմք ընդունելով նշված լիազորագիրը, դեռևս 2007 թվականի հունիսի 8-ին դիմում է ներկայացրել հոր՝ Գագիկ Նահապետյանի անունից՝ ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգությունն ընդունելու վերաբերյալ, որպիսի հանգամանքը հաստատվել է Դատարան ներկայացված մատյանի գրառման պատճենով, ըստ որի՝ նշված դիմումները գրանցվել են 08.06.2007 թվականին թիվ 2433 համարի տակ, որպիսի հանգամանքը Վերաքննիչ դատարանի կողմից գնահատման չի արժանացել։
Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը հիմնավոր համարելով վերաքննիչ բողոքի այն հիմքը և դրա վերաբերյալ հիմնավորումները, ըստ որի՝ սույն գործով Գագիկ Նահապետյանին տրված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը տրվել են օրենքի խախտմամբ, որևէ կերպ քննարկման առարկա չի դարձրել հայցվորների՝ նշված վկայագրերը վիճարկելու հայցով շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանքը, այն դեպքում, երբ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայմանն է։ Մինչդեռ հայցվորները որևէ հավակնություն խնդրո առարկա ժառանգության նկատմամբ չեն կարող ունենալ, ժառանգության իրավունքի վկայագրերը վիճարկելը և դրանք անվավեր ճանաչվելը, վերջիններիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ու վերականգնմանն ուղղված չէ, քանի որ նրանք ժառանգության բացման պահից վեց ամսվա ընթացքում նոտարական կարգով վավերացված հայտարարություններով հրաժարվել են իրենց հոր՝ Բաբկեն Նահապետյանի ժառանգությունից հօգուտ իրենց եղբոր՝ Գագիկ Նահապետյանի, իսկ ժառանգությունից հրաժարվելը չի կարող վերացվել կամ հետ կանչվել։
Ավելին՝ Վերաքննիչ դատարանը ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու մասով հայցը բավարարել է առանց սույն գործի քննության շրջանակներում հայցվորներին փաստացի տիրապետող ժառանգներ ճանաչելու, այդ մասով գործն ուղարկելով նոր քննության, մինչդեռ առանց հայցվորներին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու փաստը հաստատված համարելու, վիճարկվող ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասով Արմեն, Գոհար և Վաղիկ Նահապետյանների շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանքը դարձյալ առկա չէ։
Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի հիմնավորել, թե ինչումն է կայանում հայցվորների շահագրգռվածությունը՝ ժառանգության իրավունքի վկայագրերը վիճարկելիս և դրանք անվավեր ճանաչվելիս նրանց որ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ու վերականգնմանն է ուղղված ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելը։
Սույն գործով ստորադաս դատարանները հայցվորներին հանգուցյալ Ժենյա Գալստյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու մասով հայցը բավարարելիս չեն պարզել գործի քննության համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, թե արդյոք ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի բնակելի տունը հանդիսացել է Ժենյա Գալստյանի ժառանգության զանգվածի մաս, արդյոք Արմեն, Գոհար և Վաղիկ Նահապետյանների մոտ որպես ժառանգների ծագել է իրենց ժառանգման իրավունքն իրացնելու հնարավորություն և արդյոք այդ հնարավորությունն իրացվել է, որպիսի պայմաններում միայն ստորադաս դատարանները կարող էին հաստատված համարել հայցվորների կողմից իրենց մոր ժառանգական զանգված հանդիսացող գույքը փաստացի տիրապետելու փաստի առկայությունը կամ բացակայությունը։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ստորադաս դատարաններն անտեսել են, որ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղական համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի կողմից 21.03.2018 թվականին տրված թիվ 88 տեղեկանքի համաձայն՝ Օսաննա Թադևոսի Խաչատրյանին պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող տունը տնամերձ հողամասը որդու՝ Բաբկեն Նահապետյանի անվամբ մորից ստացած ըստ կտակի ժառանգության իրավունքով գրանցվել է Փարպի նախկին խորհտնտեսությունից Փարպի համայնքապետարանին հանձնված փաստաթղթերի համաձայն, հիմք՝ Փարպիի խորհտնտեսության տնօրենի 1987 թվականի փետրվարի 16-ի Նո.33/Մ հրամանով հաստատված Փարպիի խորհտնտեսության տնամերձ հողօգտագործողների հողային նոր կադաստրային ժամանակավոր մատյան։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նախևառաջ ենթակա էր պարզման այն հարցը, թե արդյոք վիճելի բնակելի տունը հանդիսացել է Բաբկեն Նահապետյանի և Ժենյա Գալստյանի համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք, թե ոչ՝ այն վերջինիս ժառանգական զանգվածում ներառելու հարցը պարզելու համար։
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Գոհար Նահապետյանի փաստարկն այն մասին, որ մոր մահվան օրը հայրը մոր ձեռքից և ականջից հանել է նրա ոսկյա մատանին և ականջօղը, այն հանձնել իրեն որպես հիշատակ, և այդ իրերը մինչ օրս կրում է, ըստ այդմ՝ փաստացի տիրապետել է տվյալ ժառանգական գույքերը, հանդիսանալով մոր ժառանգությունն ընդունած ժառանգը, ևս անհիմն է, քանի որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերը նշված մատանին և ականջօղը չեն կարող Գոհար Նահապետյանի կողմից մոր ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու փաստը հիմնավորող հանգամանք համարվել նկատի ունենալով, որ տվյալ դեպքում խոսքը նվիրատվության մասին է, հաշվի առնելով, որ Ժենյա Գալստյանի մահվան օրը հենց վերջինիս ամուսինը՝Բաբկեն Նահապետյանն է տնօրինել ժառանգատուի գույքը՝ այն նվիրելով իր աղջկան։ Հետևաբար մոր զարդերն իր մոտ գտնելու փաստը դեռևս բավարար չէ ժառանգի կողմից ժառանգական զանգվածից իրեն հասանելիք ժառանգությունն ընդունած լինելու փաստը հիմնավոր դիտելու համար: Ուստի միայն վերը նշված հանգամանքները պատշաճ գնահատման արժանացնելուց հետո ստորադաս դատարանները կարող են հաստատված համարել հայցվորների կողմից իրենց մոր ժառանգական զանգված հանդիսացող գույքը փաստացի տիրապետելու փաստի առկայությունը կամ բացակայությունը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, որի արդյունքում սխալ եզրահանգման է եկել սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի և այդ փաստերի առկայությունը հիմնավորող վերաբերելի ապացույցների շրջանակի վերաբերյալ, ինչն ազդել է գործի ելքի վրա։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար»։
Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Մ. Դրմեյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:
Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2021 թվականի որոշումը բեկանել է ու գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Դրանից ելնելով՝ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտում վերագրելու համար։
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտում է վերագրել, ըստ էության, այն պատճառաբանությամբ, որ «Վերաքննիչ դատարանը սույն գործով չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, որի արդյունքում սխալ եզրահանգման է եկել սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի և այդ փաստերի առկայությունը հիմնավորող վերաբերելի ապացույցների շրջանակի վերաբերյալ, ինչն ազդել է գործի ելքի վրա»։
Նկատի ունենալով, թե Վճռաբեկ դատարանը վերը նշված պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելը ինչպիսի շարժառիթներով է պայմանավորել՝ կարծում ենք, որ այդ շարժառիթները կարող էին լավագույն դեպքում հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի, այլ նյութական իրավունքի, տվյալ դեպքում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ ժառանգության իրավունքին վերաբերող համապատասխան նորմերի խախտում վերագրելու համար, քանի որ Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին, ըստ էության, «մեղադրում» է ժառանգության իրավունքին վերաբերող համապատասխան նորմերը մի դեպքում խախտելու, մյուս դեպքում սխալ կիրառելու մեջ:
Բացի այդ, ցանկանում ենք նշել նաև հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով Վճռաբեկ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, վճռաբեկ բողոքը բավարարելով մասնակի և Վերաքննիչ դատարանի 21.08.2020 թվականի որոշումը բեկանելով ու գործն ուղարկելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության, նոր քննության ծավալ է սահմանել Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված հանգամանքները պատշաճ գնահատման արժանացնելը՝ գտնելով, որ միայն դրանից հետո ստորադաս դատարանները կարող են հաստատված համարել հայցվորների կողմից իրենց մոր ժառանգական զանգված հանդիսացող գույքը փաստացի տիրապետելու փաստի առկայությունը կամ բացակայությունը:
Կարծում ենք, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը պատշաճ ձևով չի իրականացրել նոր քննության ծավալ սահմանելու իր օրենսդրական պարտականությունը՝ այդ ծավալը չսահմանելով որոշակիորեն, պարզ և ընկալելի ձևով, որը կարող է որոշակի անորոշություն ստեղծել գործը նոր քննող դատարանի համար:
Տվյալ դեպքում հայտում ենք մեր անհամաձայնությունը և կարծում ենք, որ վերը նշված շարժառիթները չեն կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում թույլ տալը վերագրելու համար, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը, իսկ դրա հիմքով՝ դատական ակտը բեկանելու համար հետևյալ պատճառաբանությամբ:
Դատավորներ` |
|
Գ. Հակոբյան |
Մ. Դրմեյան |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
03.03.2022 թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱՔԴ/1302/02/16 քաղաքացիական գործով 03.03.2022 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 03.03.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Ադելաիդա, Հասմիկ և Հայկ Նահապետյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արմեն, Գոհար Նահապետյանների ընդդեմ Ադելաիդա Նահապետյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, Հայկ և Հասմիկ Նահապետյանների՝ 01.06.2006 թվականին մահացած Ժենյա Գալստյանի ժառանգական գույքի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ Գոհար Նահապետյանին և Արմեն Նահապետյանին փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, 01.01.2007 թվականին մահացած Բաբկեն Նահապետյանի ժառանգական գույքի՝ Երևան քաղաքի Մանուշյան փողոց 71/1 հասցեում գտնվող անշարժ գույքի և Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ Արմեն Նահապետյանին փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 04.02.2013 թվականին Գագիկ Նահապետյանին տրված թիվ 378, թիվ 379, թիվ 380 գրանցամատյաններում գրանցված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և դրանց հիման վրա Երևան քաղաքի Մանուշյան փողոց 71/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և որպես հետևանք ՀՀ Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի կողմից 11.10.2016 թվականին Ադելաիդա Նահապետյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ ինքնուրույն պահանջների՝ Վաղիկ Նահապետյանի ընդդեմ Ադելաիդա Նահապետյանի՝ 01.06.2006 թվականին մահացած Ժենյա Գալստյանի ժառանգական գույքի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ համահայցվորների հետ հավասար բաժիններով փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 04.02.2013 թվականին Գագիկ Նահապետյանին տրված թիվ 378 գրանցամատյանում գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն ամբողջությամբ անվավեր ճանաչելու, դրա հիման վրա ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և որպես հետևանք ՀՀ Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի կողմից 11.10.2016 թվականին Ադելաիդա Նահապետյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է՝ Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Հովսեփ Բեդևյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:
Սույն գործը հարուցվել է Արմեն, Գոհար Նահապետյանների կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջիններս պահանջել են 01.06.2006 թվականին մահացած Ժենյա Գալստյանի ժառանգական գույքի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ Գոհար Նահապետյանին և Արմեն Նահապետյանին փաստացի տիրապետման հիմքով ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, 01.01.2007 թվականին մահացած Բաբկեն Նահապետյանի ժառանգական գույքի՝ Երևան քաղաքի Մանուշյան փողոց 71/1 հասցեում գտնվող անշարժ գույքի և Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ Արմեն Նահապետյանին փաստացի տիրապետման ուժով ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, ամբողջությամբ անվավեր ճանաչել ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 04.02.2013 թվականին Գագիկ Նահապետյանին տրված թիվ 378, թիվ 379, թիվ 380 գրանցամատյաններում գրանցված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը և դրանց հիման վրա մասնակի անվավեր ճանաչել Երևան քաղաքի Մանուշյան փողոց 71/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և ամբողջությամբ անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Վաղիկ Նահապետյանը նույնպես հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով 01.06.2006 թվականին մահացած Ժենյա Գալստյանի ժառանգական գույքի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ համահայցվորների հետ հավասար բաժիններով փաստացի տիրապետման հիմքով իրեն ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, ամբողջությամբ անվավեր ճանաչել ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 04.02.2013 թվականին Գագիկ Նահապետյանին տրված թիվ 378 գրանցամատյանում գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա ամբողջությամբ անվավեր ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Շահնազարյան) 17.07.2017 թվականի վճռով Արմեն, Գոհար Նահապետյանների և ինքնուրույն պահանջ ներկայացրած Վաղիկ Նահապետյանի հայցերը բավարարվել են մասնակի։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Հունանյան, դատավորներ՝ Կ. Հակոբյան, Ա. Մկրտչյան) 16.11.2017 թվականի որոշմամբ Արմեն, Գոհար և Վաղիկ Նահապետյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.07.2017 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.02.2018 թվականի որոշմամբ Ադելաիդա և Հասմիկ Նահապետյանների ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Հովսեփյան) (այսուհետ՝ Դատարան) 29.01.2020 թվականի վճռով հայցապահանջները բավարարվել են մասնակի։ Դատարանը վճռել է. «1. Արմեն Նահապետյանի հայցապահանջը բավարարել մասնակի: 1.1. Արմեն Բաբկենի Նահապետյանին ճանաչել Բաբկեն Նահապետյանին պատկանող Երևան քաղաքի Մանուշյան փողոց 71ա հասցեի անշարժ գույքի 1/8 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ: 1.2. Որպես հետևանք անվավեր ճանաչել Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ն. Սարգսյանի կողմից 04.02.2013թ. տրված Երևան քաղաքի Մանուշյան փողոց 71ա հասցեի նկատմամբ ժառանգությունն ընդունելու մասին գրանցված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը` 1/8-րդ բաժնեմասով: 1.3. Արմեն Նահապետյանին ճանաչել Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի թիվ 11 հասցեի Ժենյա Գալստյանին պատկանող 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ` 1/10-րդ բաժնեմասով: 2. Գոհար Նահապետյանի և Վաղիկ Նահապետյանի հայցապահանջները բավարարել մասնակի. 2.1. Գոհար Նահապետյանին ճանաչել Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի թիվ 11 հասցեի Ժենյա Գալստյանին պատկանող 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ` 1/10-րդ բաժնեմասով: 2.2. Վաղիկ Նահապետյանին ճանաչել Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի թիվ 11 հասցեի Ժենյա Գալստյանին պատկանող 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ` 1/10-րդ բաժնեմասով: 2.3. Որպես հետևանք՝ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից Գագիկ Բաբկենի Նահապետյանին 04.02.2013 թվականին տրված՝ Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի թիվ 11 հասցեի Ժենյա Գալստյանի (մահացած՝ 01.06.2006թ.-ին) 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունելու մասին թիվ 378 գրանցամատյանում գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ Գագիկ Նահապետյանին Ժենյա Գալստյանից փոխանցված 1/2-րդ բաժնեմասի 3/10-րդ բաժնի մասով ճանաչել անվավեր: 2.4. Որպես հետևանք՝ 04.02.2013 թվականին տրված թիվ 378 գրանցամատյանում գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող անշարժ գույքի ամբողջ մասի նկատմամբ Գագիկ Բաբկենի Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը 3/10-րդ մասով ճանաչել անվավեր (…)»:
Դատարանը սույն գործով հաստատված է համարել, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տունը հանդիսանում է ժառանգատուների համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք, Արմեն, Վաղիկ և Գոհար Նահապետյաններին ճանաչել է իրենց մոր՝ Ժենյա Գալստյանի ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունած ժառանգներ։ Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ Արմեն Նահապետյանը փաստացի տիրապետման եղանակով ընդունել է նաև հոր՝ Բաբկեն Նահապետյանի ժառանգությունը և որպես հետևանք մասնակիորեն անվավեր են ճանաչվել Գագիկ Նահապետյանին տրված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.08.2020 թվականի որոշմամբ Գոհար, Արմեն, Վաղիկ Նահապետյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի, Ադելաիդա, Հասմիկ, Հայկ Նահապետյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի։ Վերաքննիչ դատարանը որոշել է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/1302/02/16 քաղաքացիական գործով 29.01.2020 թվականի վճիռը բեկանել ամբողջությամբ և՝ 1.1. Մի մասով փոփոխել հետևյալ կերպ. «Բավարարել Արմեն, Գոհար, Վաղիկ Նահապետյանների հայցը՝ Գագիկ Նահապետյանի անվամբ 04.02.2013 թվականին տրված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության երեք վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին և Գագիկ Նահապետյանի անվամբ 04.02.2013 թվականին Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում գտնվող գույքի 1/2 մասի վերաբերյալ /սեղանամատյանի համարը՝ 378/, նույն հասցեի գույքի 1/2 մասի վերաբերյալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը /սեղանամատյանի համարը՝ 380/, ք. Երևան, Մանուշյան 71/1 հասցեի անշարժ գույքի վերաբերյալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը /սեղանամատյանի համարը՝ 379/, ճանաչել անվավեր։ Որպես անվավերության հետևանք՝ համապատասխան մասերով անվավեր ճանաչել Ադելաիդա Նահապետյանին 11.10.2016 թվականին ՀՀ Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, և վերոնշյալ անշարժ գույքերի նկատմամբ նշված վկայագրերի հիմքով կատարված սեփականության իրավունքի գրանցումները»: 1.2. Մյուս հայցապահանջներով գործն ուղարկել նոր քննության (…)»:
Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ Դատարանը ժառանգության իրավունքի երեք վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջն ընդունել է որպես ածանցյալ, նաև գործի քննության ընթացքում ընդունել է ժառանգական գործում գոյություն չունեցող նոր ապացույցներ (բացի ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությունները, նաև 2007 թվականի լիազորագրի և նոտարական գրանցամատյանի պատճենը), գնահատել է դրանք և հանգել այն եզրակացության, որ նոտարի կողմից ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը` Գագիկ Նահապետյանի մասով, օրինական են։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Գագիկ Նահապետյանի անվամբ տրված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերն ամբողջությամբ ենթակա են անվավեր ճանաչման, որից հետո պետք է քննության առարկա դառնա, թե ժառանգներից ով է փաստացի տիրապետմամբ ընդունել ժառանգությունը և որքան բաժնեմասով, իհարկե, որոշելով ժառանգական գույքի շրջանակը։
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ադելաիդա, Հասմիկ և Հայկ Նահապետյանները (ներկայացուցիչ՝ Ավետիս Քալաշյան)։
Վճռաբեկ դատարանը որոշել է՝ վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի, բեկանել Վերաքննիչ դատարանի 21.08.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է․ «(...) սույն գործով Արմեն, Գոհար և Վաղիկ Նահապետյանների հայցի առարկան ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող և Երևան քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 71/1 հասցեում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ Գագիկ Նահապետյանին տրված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելն է, իսկ հայցի փաստական հիմքն իրենց՝ ժառանգատու Բաբկեն Նահապետյանի ժառանգությունն ընդունած ժառանգ լինելու, ժառանգության զանգվածի կազմը և ժառանգների շրջանակը պատշաճորեն չպարզելու հանգամանքներն են։
(․․․) Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ սույն գործով պահանջի հիմքը ոչ թե նոտարի գործողությունների վիճարկումն է, այլ անմիջականորեն ժառանգման իրավահարաբերություններից բխող, ժառանգությունն ընդունելու, ժառանգության բացման վայրի և ժառանգության զանգվածի կապակցությամբ ժառանգների միջև ծագած վեճը, հետևաբար, (․․․) սույն վեճը վերաբերում է ոչ թե հանրային իրավահարաբերություններին, այլ ժառանգական իրավահարաբերություններին, որպիսի պարագայում Վերաքննիչ դատարանն իրավասու չէր առանց հայցվորների իրավունքները ժառանգական զանգվածի նկատմամբ պարզելու, անվավեր ճանաչել ժառանգության իրավունքի վկայագրերը։
(․․․) սույն գործով հայցվորների կողմից չեն վիճարկվել նոտարի գործողությունների իրավաչափությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելը, ավելին, սույն գործով հայցը ներկայացված չէ նոտարի դեմ։ Գործով պատասխանող է ներգրավված եղել Հասմիկ Նահապետյանը, ով հետագայում փոխարինվել է Ադելաիդա Նահապետյանով, իսկ նոտար Ն. Սարգսյանը սույն գործի քննության ընթացքում ներգրավվել է որպես երրորդ անձ։
(․․․) Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն այն մասին, որ Դատարանը ժառանգության իրավունքի երեք վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջը սխալ է գնահատել որպես ածանցյալ, անհիմն է։
Մասնավորապես, հաշվի առնելով, որ տվյալ դեպքում հայցվորները վիճարկել են այն հանգամանքը, որ չնայած իրենց հոր մահից հետո նոտարական կարգով վավերացված հայտարարություններով հրաժարվել են հոր ժառանգությունից, սակայն փաստացի տիրապետել են հոր և մոր ժառանգական գույքը տարբեր եղանակներով և համարվում են փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգներ։
Իսկ ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի եզրահանգմանն այն մասին, որ ժառանգական գործում բացակայում է 2007 թվականին Գագիկ Նահապետյանի կողմից Հասմիկ Նահապետյանին տրված լիազորագիրն իր փոխարեն ժառանգությունն ընդունելու համար, ապա նոտար Ն. Սարգսյանը գործի քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Հասմիկ Նահապետյանը հիմք ընդունելով նշված լիազորագիրը, դեռևս 2007 թվականի հունիսի 8-ին դիմում է ներկայացրել հոր՝ Գագիկ Նահապետյանի անունից՝ ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգությունն ընդունելու վերաբերյալ, որպիսի հանգամանքը հաստատվել է Դատարան ներկայացված մատյանի գրառման պատճենով, ըստ որի՝ նշված դիմումները գրանցվել են 08.06.2007 թվականին թիվ 2433 համարի տակ, որպիսի հանգամանքը Վերաքննիչ դատարանի կողմից գնահատման չի արժանացել։
Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը հիմնավոր համարելով վերաքննիչ բողոքի այն հիմքը և դրա վերաբերյալ հիմնավորումները, ըստ որի՝ սույն գործով Գագիկ Նահապետյանին տրված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը տրվել են օրենքի խախտմամբ, որևէ կերպ քննարկման առարկա չի դարձրել հայցվորների՝ նշված վկայագրերը վիճարկելու հայցով շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանքը, այն դեպքում, երբ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայմանն է։ Մինչդեռ հայցվորները որևէ հավակնություն խնդրո առարկա ժառանգության նկատմամբ չեն կարող ունենալ, ժառանգության իրավունքի վկայագրերը վիճարկելը և դրանք անվավեր ճանաչվելը, վերջիններիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ու վերականգնմանն ուղղված չէ, քանի որ նրանք ժառանգության բացման պահից վեց ամսվա ընթացքում նոտարական կարգով վավերացված հայտարարություններով հրաժարվել են իրենց հոր՝ Բաբկեն Նահապետյանի ժառանգությունից հօգուտ իրենց եղբոր՝ Գագիկ Նահապետյանի, իսկ ժառանգությունից հրաժարվելը չի կարող վերացվել կամ հետ կանչվել։
Ավելին՝ Վերաքննիչ դատարանը ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու մասով հայցը բավարարել է առանց սույն գործի քննության շրջանակներում հայցվորներին փաստացի տիրապետող ժառանգներ ճանաչելու, այդ մասով գործն ուղարկելով նոր քննության, մինչդեռ առանց հայցվորներին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու փաստը հաստատված համարելու, վիճարկվող ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասով Արմեն, Գոհար և Վաղիկ Նահապետյանների շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանքը դարձյալ առկա չէ։
(․․․) Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի հիմնավորել, թե ինչումն է կայանում հայցվորների շահագրգռվածությունը՝ ժառանգության իրավունքի վկայագրերը վիճարկելիս և դրանք անվավեր ճանաչվելիս նրանց որ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ու վերականգնմանն է ուղղված ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելը։
Սույն գործով ստորադաս դատարանները հայցվորներին հանգուցյալ Ժենյա Գալստյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու մասով հայցը բավարարելիս չեն պարզել գործի քննության համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, թե արդյոք ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի բնակելի տունը հանդիսացել է Ժենյա Գալստյանի ժառանգության զանգվածի մաս, արդյոք Արմեն, Գոհար և Վաղիկ Նահապետյանների մոտ որպես ժառանգների ծագել է իրենց ժառանգման իրավունքն իրացնելու հնարավորություն և արդյոք այդ հնարավորությունն իրացվել է, որպիսի պայմաններում միայն ստորադաս դատարանները կարող էին հաստատված համարել հայցվորների կողմից իրենց մոր ժառանգական զանգված հանդիսացող գույքը փաստացի տիրապետելու փաստի առկայությունը կամ բացակայությունը։
(․․․) ստորադաս դատարաններն անտեսել են, որ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղական համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի կողմից 21.03.2018 թվականին տրված թիվ 88 տեղեկանքի համաձայն՝ Օսաննա Թադևոսի Խաչատրյանին պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող տունը տնամերձ հողամասը որդու՝ Բաբկեն Նահապետյանի անվամբ մորից ստացած ըստ կտակի ժառանգության իրավունքով գրանցվել է Փարպի նախկին խորհտնտեսությունից Փարպի համայնքապետարանին հանձնված փաստաթղթերի համաձայն, հիմք՝ Փարպիի խորհտնտեսության տնօրենի 1987 թվականի փետրվարի 16-ի Նո.33/Մ հրամանով հաստատված Փարպիի խորհտնտեսության տնամերձ հողօգտագործողների հողային նոր կադաստրային ժամանակավոր մատյան։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նախևառաջ ենթակա էր պարզման այն հարցը, թե արդյոք վիճելի բնակելի տունը հանդիսացել է Բաբկեն Նահապետյանի և Ժենյա Գալստյանի համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք, թե ոչ՝ այն վերջինիս ժառանգական զանգվածում ներառելու հարցը պարզելու համար։
(․․․) Գոհար Նահապետյանի փաստարկն այն մասին, որ մոր մահվան օրը հայրը մոր ձեռքից և ականջից հանել է նրա ոսկյա մատանին և ականջօղը, այն հանձնել իրեն որպես հիշատակ, և այդ իրերը մինչ օրս կրում է, ըստ այդմ՝ փաստացի տիրապետել է տվյալ ժառանգական գույքերը, հանդիսանալով մոր ժառանգությունն ընդունած ժառանգը, ևս անհիմն է, քանի որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերը նշված մատանին և ականջօղը չեն կարող Գոհար Նահապետյանի կողմից մոր ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու փաստը հիմնավորող հանգամանք համարվել նկատի ունենալով, որ տվյալ դեպքում խոսքը նվիրատվության մասին է, հաշվի առնելով, որ Ժենյա Գալստյանի մահվան օրը հենց վերջինիս ամուսինը՝ Բաբկեն Նահապետյանն է տնօրինել ժառանգատուի գույքը՝ այն նվիրելով իր աղջկան։ Հետևաբար մոր զարդերն իր մոտ գտնելու փաստը դեռևս բավարար չէ ժառանգի կողմից ժառանգական զանգվածից իրեն հասանելիք ժառանգությունն ընդունած լինելու փաստը հիմնավոր դիտելու համար: Ուստի միայն վերը նշված հանգամանքները պատշաճ գնահատման արժանացնելուց հետո ստորադաս դատարանները կարող են հաստատված համարել հայցվորների կողմից իրենց մոր ժառանգական զանգված հանդիսացող գույքը փաստացի տիրապետելու փաստի առկայությունը կամ բացակայությունը»։
Համակարծիք չենք Վճռաբեկ դատարանի այն դիրքորոշման հետ, որ սույն գործով պահանջի հիմքը նոտարի գործողությունների վիճարկումը չէ և հայցվորների կողմից չի վիճարկվել նոտարի գործողությունների իրավաչափությունը։ Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ ժառանգության իրավունքի վկայագրի վիճարկումը բոլոր դեպքերում առնչվում է ժառանգման իրավահարաբերություններից բխող, ժառանգությունն ընդունելու, ժառանգության բացման վայրի և ժառանգության զանգվածի կապակցությամբ ժառանգների միջև ծագած վեճին, ուստի այդ պատճառաբանությունն ինքնին չի կարող վեճի բնույթը քաղաքացիաիրավական որակելու և ըստ այդմ նաև այն քաղաքացիական դատարանի քննությանն ընդդատյա դիտարկելու հիմք հանդիսանալ։
Տվյալ դեպքում Արմեն, Գոհար Նահապետյանները, ինչպես նաև Վաղիկի Նահապետյանը Գագիկ Բաբկենի Նահապետյանին 04.02.2013 թվականին տրված թիվ 378, թիվ 379, թիվ 380 գրանցամատյաններում գրանցված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում, որպես այդ վկայագրերի ոչ իրավաչափ լինելու հիմնավորում ներկայացրել են փաստարկներ, որոնք, ըստ էության, հանգում են հետևյալին․
Արմեն Նահապետյանը 16․03․2004 թվականից 03․04․2007 թվականը եղել է երկրորդ խմբի հաշմանդամ, իսկ 03․04․2007 թվականից առաջին խմբի հաշմանդամ է, ինչը նշանակում է, որ Բաբկեն Նահապետյանին պատկանող գույքերի նկատմամբ, անկախ վերջինիս կողմից կազմված կտակի բովանդակությունից Արմեն Նահապետյանն ունեցել է պարտադիր բաժնի իրավունք, հետևաբար մինչև ըստ կտակի ժառագության իրավունքի վկայագիր տալը նոտարը պարտավոր էր պարզել ժառանգությունում պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչը չի արվել։ ՀՀ Երևան Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից Արմեն Նահապետյանին հասցեագրված 19․01․2016 թվականի թիվ 5-08 գրությունը, որով վերջինիս հայտնվել է այն մասին, թե իբր վերջինս Մոսկվա քաղաքի նոտար Իգոր Գեննադիի Ժլոբոյի կողմից հաստատված դիմումով հրաժարվել է իր ծնողների ժառանգությունից, չի բխում օրենքի պահանջներից, ըստ որի՝ ժառանգը կարող է ժառանգությունից հրաժարվել վեց ամսվա ընթացքում ժառանգության բացման վայրի նոտարին ժառանգությունից հրաժարվելու մասին դիմում տալու միջոցով։ Մոսկվա քաղաքի նոտարները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով չեն համարվում ժառանգության բացման վայրի նոտարներ, ուստի ծնողների ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ Մոսկվա քաղաքի նոտարների մոտ տրված հայտարարությունները իրավական հետևանքներ չառաջացնող կամ իրենցից ոչինչ չներկայացնող փաստաթղթեր են, որոնցով չի ապացուցվում Արմեն Նահապետյանի կողմից ծնողների ժառանգությունից հրաժարվելու հանգամանքը։
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի 19․01․2016 թվականի թիվ 5-08 գրությամբ հաստատվում է, որ նոտար Նունե Սարգսյանը հիմք է ընդունել իրավաբանական ուժ չունեցող փաստաթուղթը՝ Մոսկվա քաղաքի նոտարի կողմից վավերացված հայտարարությունը և առանց օրինական հիմքի հանգել է սխալ հետևության, այն է՝ Արմեն Նահապետյանին համարել է ծնողների ժառանգությունից հրաժարված ժառանգ։ Նոտարը թիվ 5-08 գրությամբ միամտաբար կամ գիտակցաբար խեղաթյուրել է իրականությունը, քանի որ հայցվոր Արմեն Նահապետյանը երբևիցե նշված հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ նոտարի չի ներկայացրել։
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը, խախտելով ՀՀ Սահմանադրության 27-րդ, 27․1-րդ հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջները, չի պատասխանել Արմեն Նահապետյանի կողմից ներկայացված տեղեկատվություն ստանալու հարցմանը, որով Արմեն Նահապետյանը մի շարք տեղեկություններից բացի, ցանկացել է նաև տեղեկանալ Բաբկեն Նահապետյանի ժառանգության զանգվածի մեջ մտնող անշարժ գույքերի ժառանգությունն ընդունելու համար Գագիկ Բաբկենի Նահապետյանի կողմից ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակ ներկայացրած դիմումի տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, որի պատճառով փաստորեն համահայցվորները զրկվել են համապատասխան ապացույցները դատարան ներկայացնելու հնարավորությունից, ուստի հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայտարարությունը Մոսկվա քաղաքի նոտար Իգոր Գեննադիի Ժլոբոյի կողմից վավերացվել է 23․11․2012 թվականին, ապա նշված հայտարարությունը վավերացնելու տարեթվի (2012թ․) առկայությունն արդեն իսկ բավարար հիմք է վստահաբար հայտնելու, որ Գագիկ Բաբկենի Նահապետյանն իր ծնողներին պատկանող ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգությունն ընդունելու դիմումը ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանին ներկայացրել է 2012 թվականից հետո, ինչը նշանակում է, որ Գագիկ Նահապետյանը 23․11․2012 թվականի դրությամբ դեռևս նոտարական կարգով ընդունած չի եղել ծնողներին պատկանող գույքերի ժառանգությունը։ Փաստորեն Գագիկ Նահապետյանը ժառանգությունն ընդունել է օրենքով սահմանված վեց ամսյա ժամկետը լրանալուց հետո՝ առանց ժառանգության բաց թողնված ժամկետը դատական կարգով հարգելի ճանաչելու (տե՛ս, հայցադիմումը, հատոր 1-ին, գ․թ․ 4-15)։
Բացի վերոգրյալից, հայցվորները ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում դրել են նաև այն հանգամանքը, որ Հասմիկ Նահապետյանը Գագիկ Նահապետյանի անունից ժառանգություն ընդունելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին չի ունեցել նման դիմում ներկայացնելու լիազորություն, քանի որ Գագիկ Նահապետյանը Հասմիկ Նահապետյանին լիազորագիր է տվել ավելի ուշ՝ 23.11.2012 թվականին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ժառանգության իրավունքի վկայագիրը վարչական դատարանում վիճարկելու իրավական հնարավորության հիմնախնդրին և նշել է, որ ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջը չի կարող դիտարկվել որպես նոտարական գործողությունը վիճարկելու պահանջ, եթե ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում դրված չէ նոտարական գործողությունների վիճարկումը(տե՛ս, Սերժիկ Պողոսյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձ Ստյոպիկ Պողոսյանի թիվ ՎԴ/4901/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի, Հուսիկ Թադևոսյանն ընդդեմ Արմեն Արիստակեսյանի, ՀՀ Արմավիրի նոտարական տարածքի նոտար Անժելա Ցականյանի թիվ ԱՐԴ1/0019/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումները):
Վերահաստատելով և զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ անդրադարձել է այն հարցադրմանը, թե արդյոք ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերի քննությունը կարող է իրականացվել քաղաքացիական դատավարության կարգով այն պարագայում, երբ ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու հիմքում դրված է նոտարի գործողությունների իրավաչափության վիճարկումը և արձանագրել, որ ժառանգության իրավունքի վկայագրի վիճարկման հայցապահանջի ենթակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե այդ պահանջի հիմքում արդյոք ընկած է նոտարական գործողությունների վիճարկման փաստարկը, թե ոչ: Այլ կերպ ասած, այն դեպքում, երբ ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում դրված է նոտարական գործողությունների վիճարկումը, ապա այն ենթակա է քննության վարչական դատարանի կողմից` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով:
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ օրենսդիրը, կարևորելով գործերի առարկայական ընդդատությունը, դատավարական օրենսգրքերով սահմանել է այդ կանոնը խախտելու իրավական հետևանքը, որը դատական ակտի անվերապահ բեկանումն է: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ առարկայական ընդդատության կանոնների խախտման իրավական հետևանքը դատավարության ցանկացած փուլում գործի վարույթը կարճելն է: Ընդ որում, առարկայական ընդդատության կանոնների խախտումն օրենսդիրը որակել է այնպիսի դատավարական խախտում, որը հանգեցնում է դատական ակտի անվերապահ բեկանմանը՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից:
Այսինքն՝ առարկայական ընդդատության խախտումն օրենսդիրը համարել է այնպիսի դատավարական խախտում, որի առկայությունը վերադաս ատյաններում հաստատվելու պարագայում դատական ակտի անվերապահ բեկանման հիմք է հանդիսանում նույնիսկ այն դեպքում, երբ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքը նշված դատավարական խախտման հիմք չի պարունակում (տե՛ս, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունն ընդդեմ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների, երրորդ անձ Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի թիվ ԵԿԴ/1274/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):
Վերոգրյալից հետևում է, որ եթե ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում դրված է նոտարական գործողությունների վիճարկումը, ապա այն ենթակա է քննության վարչական դատարանի կողմից` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով:
Հաշվի առնելով ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերի ենթակայության առանձնահատկությունների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ հարկ ենք համարում արձանագրել հետևյալը․
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից բխում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում:
Երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը՝ օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նաև դատավարական նորմերով սահմանված այն դատարանի և այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որոնց ընդդատությանը այն վերապահված է օրենքով: Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի կառուցակարգի միջոցով, ինչպիսին է ընդդատությունը:
Վերոգրյալ իրավական նորմերի և իրավական դիրքորոշումների հիման վրա գտնում ենք, որ գործի ճիշտ ընդդատության որոշումն ունի գործնական կարևոր նշանակություն, քանի որ դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, եթե գործի քննությունն իրականացվում է իրավասու դատարանի կողմից՝ տվյալ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ և հակառակը, եթե գործը քննում է այն դատարանը, որը տվյալ գործը քննելու իրավասություն չունի, ապա դա հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրորեն ամրագրված իրավունքի խախտմանը:
Հարկ ենք համարում ընդգծել, որ սույն քաղաքացիական գործն առաջին ատյանի դատարանում քննվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) նորմերով:
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ սույն գործի քննության ժամանակ գործող ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի:
Նախկին օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։
Սույն գործի հարուցման պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (ուժը կորցրել է 07.01.2014 թվականին), ի թիվս 8-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված գործերի, 161-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վարչական դատարանին ընդդատյա է համարել նաև նոտարի անգործությունը, ինչպես նաև նոտարական գործողությունները, բացառությամբ գործարքի վավերացման գործողության, բողոքարկելու վերաբերյալ գործերը:
09.04.2018 թվականից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ՝ վարչական դատարան) կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ`
1) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.
2) վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.
3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, ներառյալ` արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը։
Փաստորեն օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանել է վարչական դատարանին գործերի առարկայական ընդդատության ընդհանուր շրջանակը, իսկ նույն օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական դատարանին ընդդատյա գործերի շրջանակից բացառել է այն գործերը, որոնք ընդդատյա են այլ դատարանների:
Վերոնշվածից բխում է, որ օրենսդիրը հստակ տարանջատել է այն գործերի ցանկը, որոնք ենթակա են կոնկրետ դատարանների քննությանը: Ընդ որում, այդօրինակ տարանջատումն ուղղակիորեն բխում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վարչական դատարանի կողմից գործերի քննության դատավարական առանձնահատկություններից: Մասնավորապես, եթե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված է մրցակցության սկզբունքը, համաձայն որի՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, ապա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքը, համաձայն որի՝ վարչական դատարանը կաշկանդված չլինելով վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով, իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։
Միևնույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Հատուկ վարույթներ» վերտառությամբ բաժնում օրենսդիրը նախատեսել է նաև վարչական դատարանին ընդդատյա այլ գործեր: Մասնավորապես, նշված բաժնում (գլուխ 31, հոդվածներ 220-222) ներառվել է նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը:
Այսպես․ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը, նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերը:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը, որի շահերը շոշափում է նոտարի գործողությունը կամ անձը, որին մերժվել է նոտարական գործողություն կատարելը, կարող է կատարված նոտարական գործողությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելը բողոքարկել դատարան:
ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության միջոցի արդյունավետության հարցին, արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ինչպես ՀՀ քաղաքացիական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերը, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում են գործերի առարկայական ընդդատության իրենց կանոնները (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշումը):
Այսպիսով, պետք է արձանագրել, որ այն դեպքում, երբ ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում դրված է նոտարական գործողությունների վիճարկումը, ապա այն ենթակա է քննության վարչական դատարանի կողմից` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով:
Օրենսդիրը, կարևորելով գործերի առարկայական ընդդատությունը, դատավարական օրենսգրքերով սահմանել է այդ կանոնը խախտելու իրավական հետևանքը, որը դատական ակտի անվերապահ բեկանումն է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի (...) 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Ընդ որում, Նախկին օրենսգրքով ևս սահմանված է եղել առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված հայցադիմումի հիման վրա հարուցված գործի վարույթը կարճելու պարտադիր պահանջ: Այսպես. Նախկին օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի՝ առարկայական ընդդատության [ենթակայության] կանոնների խախտմամբ վարույթ ընդունված լինելը տվյալ գործի քննության ընթացքում պարզվելու դեպքում ընդհանուր իրավասության դատարանը, ի տարբերություն վարչական դատարանի, իրավասու չէ այն հանձնել այլ դատարանի քննությանը: Տվյալ պարագայում ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր է կարճել գործի վարույթն այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության։ Այսինքն՝ այն դեպքում, երբ որևէ գործի քննության ընթացքում պարզվում է, որ այն վարույթ է ընդունվել առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ, ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր է վճիռ կայացնել գործի վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության (տե՛ս, Գոռիշխան Իշիկյանն ընդդեմ ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ի թիվ ԵՄԴ/1029/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի կիրառմամբ իրականացվել է սույն գործով վերաքննության վարույթը, ինչպես նաև իրականացվում է վճռաբեկության վարույթը, ենթակայության կանոնի խախտումն ամրագրել է որպես ստորադաս ատյանի դատական ակտն անվերապահորեն բեկանելու հիմք: Մասնավորապես, այսպիսի խախտման ի հայտ գալու պայմաններում վերադաս դատական ատյանը, անկախ քննության ենթակա բողոքի հիմքերից և հիմնավորումներից, պարտավոր է բեկանել ստորադաս դատական ատյանի դատական ակտը: Դատական ակտի անվերապահ բեկանման հանգեցնող խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ու հեղինակավոր և պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք (տե՛ս, Տաթևիկ Գալստյանն ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/1118/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Նախկին օրենսգրքի 109-րդ հոդվածի կարգավորմանը համանման կարգավորում է նախատեսվել նաև 09․04․2018 թվականից ուժի մեջ մտած և սույն գործով վերաքննիչ ու վճռաբեկ բողոքների քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:
Այսպիսով, գտնում ենք, որ առարկայական ընդդատության կանոնների խախտման իրավական հետևանքը դատավարության ցանկացած փուլում գործի վարույթը կարճելն է: Ընդ որում, առարկայական ընդդատության կանոնների խախտումն օրենսդիրը որակել է այնպիսի դատավարական խախտում, որը հանգեցնում է դատական ակտի անվերապահ բեկանմանը՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից:
Այսինքն՝ առարկայական ընդդատության խախտումն օրենսդիրը համարել է այնպիսի դատավարական խախտում, որի առկայությունը վերադաս ատյաններում հաստատվելու պարագայում դատական ակտի անվերապահ բեկանման հիմք է հանդիսանում նույնիսկ այն դեպքում, երբ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքը նշված դատավարական խախտման հիմք չի պարունակում։
Սույն գործով դիմելով դատարան՝ համահայցվորները պահանջել են անվավեր ճանաչել Գագիկ Բաբկենի Նահապետյանին 04.02.2013 թվականին տրված թիվ 378, թիվ 379, թիվ 380 գրանցամատյաններում գրանցված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը, որպես այդ վկայագրերի ոչ իրավաչափ լինելու հիմնավորում ներկայացնելով փաստարկներ այն մասին, որ Հասմիկ Նահապետյանը Գագիկ Նահապետյանի անունից ժառանգություն ընդունելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին չի ունեցել նման դիմում ներկայացնելու լիազորություն, քանի որ Գագիկ Նահապետյանը Հասմիկ Նահապետյանին լիազորագիր է տվել ավելի ուշ՝ 23.11.2012 թվականին, ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը չի կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունը և չի պարզել պարտադիր բաժին ունեցող ժառանգի առկայության կամ բացակայության հարցը, հիմք է ընդունել ժառանգությունից հրաժարվելու մասին հայտարարությունը, որը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումներին, քանի որ պահպանված չեն եղել ժառանգությունից հրաժարվելու հայտարարությունը ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելու կանոնները, խոչընդոտել է ժառանգությունն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ տալու փաստը հաստատող ապացույցներ ձեռք բերելուն և վկայագրերը տվել է օրենքով սահմանված վեց ամսյա ժամկետի խախտմամբ՝ չունենալով այդ ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ դատական ակտ:
Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի վիճարկման հիմքում հայցվորները դրել են նոտարի գործողության ոչ իրավաչափ լինելը: Մասնավորապես, հայցվորները վիճարկում են նոտար Նունե Սարգսյանի գործողությունները կապված առանց պատշաճ լիազորագրի առկայության Հասմիկ Նահապետյանի դիմումն ընդունելու, ժառանգություն ընդունելու վերաբերյալ պատշաճ դիմումի բացակայության պայմաններում նոտար Նունե Սարգսյանի կողմից Գագիկ Նահապետյանին ժառանգության իրավունքի վկայագիր տալու, ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ Մոսկվայի նոտարի մոտ տրված, սակայն ՀՀ օրենսդրության իմաստով իրավաբանական ուժ չունեցող հայտարարությունները հիմք ընդունելու, ժառանգության իրավունքի վկայագրերը ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված վեց ամսյա ժամկետի խախտման տալու, պարտադիր բաժին ունեցող ժառանգի առկայությունը կամ բացակայությունը չպարզելու հետ:
Ընդ որում, վերոգրյալ հարցերի առնչությամբ նոտարի գործողություններին իրավական գնահատական տալու անհրաժեշտությունն առաջացել է նաև սույն գործի քաղաքացիադատավարական կարգով քննության ժամանակ, որն էլ պատճառ է հանդիսացել նոտար Նունե Սարգսյանին որպես վկա հարցաքննելու համար:
Ըստ այդմ, սույն գործում առկա՝ ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակին ուղղված 08.06.2007 թվականի թվագրությամբ երեք դիմումների, որոնց համաձայն՝ Հասմիկ Նահապետյանը, հանդես գալով Գագիկ Նահապետյանի կողմից 23.11.2012 թվականին տրված, Մոսկվա քաղաքի նոտար Իգոր Ժլոբոյի կողմից հաստատված լիազորագրով, խնդրել է ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր տրամադրել Բաբկեն Նահապետյանի և Ժենյա Գալստյանի մահից հետո մնացած ժառանգական գույքի վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 124, 126, 128), ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Հասմիկ Նահապետյանի ստորագրությունը առկա է այնպիսի փաստաթղթերի վրա, որոնք թեև թվագրված են 08.06.2007 թվականով, այդուհանդերձ հղում են պարունակում 23.11.2012 թվականին տրված փաստաթղթին: Ընդ որում, Գագիկ Նահապետյանի կողմից 23.11.2012 թվականին տրված, Մոսկվա քաղաքի նոտար Իգոր Ժլոբոյի կողմից հաստատված լիազորագիրն իրականում գոյություն ունեցող փաստաթուղթ է, ուստի 08.06.2007 թվականի դիմումներում լիազորագրի ամսաթիվը չի կարող վրիպակ լինել: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե արդյոք նոտարի ցուցմունքով կարող է հաստատվել այն փաստը, որ Հասմիկ Նահապետյանը 08.06.2007 թվականին ժառանգություն ընդունելու վերաբերյալ դիմումներ ներկայացնելիս հանդես է եկել մեկ այլ լիազորագրով՝ 06.06.2007 թվականին տրված, որը նույնպես ներկայացվել է սույն գործով (հատոր 7-րդ, գ.թ. 44), սակայն բացակայում է ժառանգական գործում, ապա հարկ ենք համարում ընդգծել, որ ժառանգություն ընդունելու վերաբերյալ դիմումը պետք է ներկայացվի բացառապես գրավոր ձևով, իսկ նոտարի ցուցմունքի առնչությամբ հարկ ենք համարում ևս մեկ անգամ փաստել, որ գործը վարչադատավարական կանոններով քննելու պարագայում դատարանի կողմից գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի լույսի ներքո գնահատման առարկա էր դառնալու բացառապես նոտարի գործողությունների իրավաչափությունը:
Վերոգրյալի հաշվառմամբ գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող հետևություն անել այն մասին, որ սույն գործով ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջը չի բխել հանրային իրավահարաբերություններից և, որ սույն գործով պահանջի հիմքը նոտարի գործողությունների վիճարկումը չէ և հայցվորների կողմից չի վիճարկվել նոտարի գործողությունների իրավաչափությունը։
Գտնում ենք, որ հայցվորների կողմից ներկայացված փաստարկների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը պետք է հանգեր այն իրավաչափ հետևության, որ գործը ենթակա է եղել ՀՀ վարչական դատարանի քննությանը, քանի որ ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի վիճարկման հիմքում դրված է նոտարի գործողության ոչ իրավաչափ լինելը, ինչի մասին հանգամանալի շարադրվել է սույն հատուկ կարծիքում:
Միևնույն ժամանակ սույն հատուկ կարծիքում արտահայտված իրավական դիրքորոշումս հիմնավորելու նպատակով հարկ ենք համարում վկայակոչել նաև թիվ ԼԴ/2540/02/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը, ըստ որի՝ Վճռաբեկ դատարանը, քննելով սույն գործով ներկայացված պահանջներին համանման պահանջներով գործ, որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, մասնակիորեն բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.10.2015 թվականի որոշումը և քաղաքացիական գործի վարույթը՝ սեփականության իրավունքի պետական գրանցումները, Թումանյանի նոտարական տարածքի նոտար Ա. Մաղաքյանի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, սեփականության իրավունքի վկայականներով կատարված իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, կարճել1:
Ամբողջ վերոգրյալի արդյունքում եզրահանգում ենք, որ տվյալ դեպքում ստորադաս դատարանում առկա է եղել սույն գործի վարույթը կարճելու հիմք, որպիսի պայմաններում Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից գործի ըստ էության քննությունն իրավաչափ համարվել չի կարող, քանի որ գործն ի սկզբանե ենթակա չէր քննության քաղաքացիական դատավարության կարգով, այլ կերպ ասած՝ գործի հարուցումը և ըստ էության քննությունն իրականացվել են օրինականության սկզբունքի խախտմամբ՝ խախտելով նաև իրավասու դատարանի կողմից անձի՝ իր գործի քննության իրավունքը:
Այսպիսով, գտնում ենք, որ նման պայմաններում Գագիկ Նահապետյանին տրված՝ սույն գործով վիճարկվող ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջով գործի քննությունն ընդդատյա (ենթակա) է եղել ՀՀ վարչական դատարանի քննությանը, այսինքն՝ առկա է եղել գործի վարույթը կարճելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք, այն է՝ գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով, ուստի անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից Դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է եղել անվերապահ բեկանման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Գտնում ենք, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, իսկ սույն գործի վարույթը՝ կարճման, ինչն անտեսվել է Վճռաբեկ դատարանի կողմից։
Այսպիսով, եզրահանգում ենք, որ սույն գործը քննվել է առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ, այսինքն՝ ոչ իրավասու դատարանի կողմից, ուստի տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը, համաձայն որի՝ վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ (...) բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին (...):
______________________
1 տե՛ս, http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=30962247438206485 հղումով
Դատավոր |
Դատավոր |
Ռ. Հակոբյան |
Հ. Բեդևյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական: