ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2022 թվականի |
թիվ 79 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 160 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի «Մաքսային արժեքի հայտարարագրի լրացման դեպքերի, մաքսային արժեքի հայտարարագրի ձևերը և մաքսային արժեքի հայտարարագրի լրացման կարգը հաստատելու մասին» թիվ 160 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի մայիսի 17-ի թիվ 79 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 160 որոշման մեջ կատարվող
1. 1-ին կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«եթե ապրանքների մասով վճարվում են մաքսատուրքեր, հարկեր և առկա են այնպիսի պայմանագրային հարաբերություններ (լիցենզիոն (ենթալիցենզիոն) համաձայնագրեր), որոնցով նախատեսվում է իրավատիրոջ կողմից մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման իրավունքների տրամադրում.»։
2. Սույն որոշմամբ հաստատված՝ մաքսային արժեքի հայտարարագրի ՄԱՀ-1 ձևում 9-րդ վանդակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« |
|
» |
3. Սույն որոշմամբ հաստատված՝ մաքսային արժեքի հայտարարագիր լրացնելու կարգում.
ա) 16-րդ կետի 2-րդ պարբերության մեջ «9-րդ վանդակի «ա» և (կամ) «բ» բաժիններում» բառերը փոխարինել «9-րդ վանդակի «ա» և (կամ) «գ» բաժիններում» բառերով.
բ) 19-րդ կետում՝
երկրորդ պարբերության մեջ ««ա» և «բ» բաժիններում» բառերը փոխարինել ««ա»-«գ» բաժիններում» բառերով.
երրորդ պարբերության մեջ ««ա» և (կամ) «բ» բաժիններում» բառերը փոխարինել ««ա» և (կամ) «գ» բաժիններում» բառերով.
գ) 27-րդ կետում՝
Երկրորդ պարբերության երկրորդ նախադասության մեջ «Լրացուցիչ տեղեկություններ» բառերը փոխարինել «Լրացուցիչ տվյալներ» բառերով.
Երրորդ պարբերության երկրորդ նախադասության մեջ «Լրացուցիչ տեղեկություններ» բառերը փոխարինել «Լրացուցիչ տվյալներ» բառերով.
դ) 39-րդ կետի առաջին պարբերության մեջ «տեղեկություններ» բառը փոխարինել «տվյալներ» բառով.
ե) 54-րդ կետի առաջին պարբերության մեջ «տեղեկություններ» բառը փոխարինել «տվյալներ» բառով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: