ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2019 թվականի |
թիվ 8 |
քաղ. Չոլպոն-Աթա |
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑ» ՆԱԽԱԳԾԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղությունների իրագործման նպատակներով, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմներին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագիրը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ անհրաժեշտության դեպքում «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագրում կատարել փոփոխություններ՝ բացառությամբ այն փոփոխությունների, որոնք վերաբերում են ֆինանսավորման աղբյուրներին և ծավալներին, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական ծրագրերի իրագործման շրջանակներում կատարվող ֆինանսավորման աղբյուրներին և ծավալներին։
3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի ապրիլի 30-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագիրը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 9-ի թիվ 8 որոշմամբ |
ԱՆՁՆԱԳԻՐ
«Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի
Բաժինը |
Բովանդակությունը | ||||||
1. Նախագծի անվանումը |
արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց (այսուհետ՝ եվրասիական ցանց) | ||||||
2. Նախագծի նպատակները և առանցքային արդյունքները |
նախագծի նպատակներն են՝ այդ թվում՝ արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի, եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների (այսուհետ՝ ազգային բաղադրիչ) տեխնոլոգիաների փոխանցման ծառայությունների ներառման հաշվին և համախմբված այն տեղեկատվության մեծ ծավալին, որոնք անհրաժեշտ են տնտեսական գործունեություն վարելու համար և ապահովում են արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցմանն ուղղված աջակցությունը։ արդյունաբերական արտադրանքի սերտիֆիկացման և օմոլոգացման ծառայությունների, այդ թվում՝ արտադրական օբյեկտների և դրանց գործունեության ստանդարտացման ծառայությունների որոնման և պատվիրման ծառայություն: | ||||||
3. Նախագծի արդյունավետության նպատակային ցուցիչներն ու ցուցանիշները |
Պետք է ապահովվեն բազային սցենարի մասով նախագծի արդյունավետության հետևյալ նպատակային ցուցիչներն ու ցուցանիշները. Արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների միավորների քանակը տեղեկատվական ռեսուրսներում (տեղեկություններ արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց պահանջարկի մասին) (բազային սցենար)՝ | ||||||
Սցենար |
Կոնտրակտների քանակը (հատ) |
||||||
Փուլ I |
Փուլ II |
2024 թվական | |||||
Բազային |
- |
366 |
3 566 | ||||
Լավատեսական |
- |
733 |
7 132 | ||||
Անդամ պետությունների միջև, անդամ պետությունների և եվրասիական ցանցին միանալու հեռանկար ունեցող երրորդ երկրների միջև՝ Գերմանիա, Չինաստան, Սինգապուր, անդրսահմանային առևտրի շրջանակներում գործարքների ծավալը (հաշվի առնելով եվրասիական ցանցին միանալու արդյունքում շրջանառության աճը)՝ | |||||||
Սցենար |
Գործարքների ծավալը (մլն ռուբլի) |
||||||
Փուլ I |
Փուլ II |
2024 թվական | |||||
Բազային |
- |
9 729,1 |
110 844,9 | ||||
Լավատեսական |
- |
19 458,1 |
221 689,7 | ||||
4. Ծրագրի շրջանակները |
ծրագրի շրջանակներում ստեղծվող եվրասիական ցանցը նախատեսված է արդյունաբերական կոոպերացիա, սուբկոնտրակտացիա և տեխնոլոգիաների փոխանցում իրականացնելիս տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցությունն ապահովելու համար: Այդ նպատակով նախատեսված են՝ տնտեսավարող սուբյեկտների ռեեստր, ինչպես նաև արտադրվող արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց պահանջարկի մասին տեղեկություններ պարունակող տեղեկատվական ռեսուրսներ ներառող եվրասիական ցանցի միասնական ռեեստրի ձևավորում. | ||||||
5. Թույլտվություններ, սահմանափակումներ, ռիսկեր |
ռիսկեր՝ եվրասիական ցանցի էկոհամակարգային կապերի անկայունություն. | ||||||
6. Նախագծի իրագործման ժամկետները |
առաջին փուլ՝ 2019 թվականի II-IV եռամսյակներ. | ||||||
7. Նախագծի մասնակիցների դերերի և պատասխանատվության բաշխում |
Եվրասիական ցանցի մասնակիցներ՝ Հանձնաժողով. Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում անդամ պետությունների լիազորված մարմիններ՝ Հայաստանի Հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն. | ||||||
8. Նախագծի վերաբերյալ հաշվետվություններ |
Մշտադիտարկման անցկացման հիմնական գործունեությունն իրականացնում է նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խումբը (այսուհետ՝ համակարգող խումբ)՝ ցանցի օպերատորի հետ փոխգործակցությամբ։ Մշտադիտարկման ընթացքում ձևավորվում են հետևյալ հաշվետվությունները՝ Միության մարմիններին տրամադրվող եռամսյակային հաշվետվություն. | ||||||
9. Սեփականության իրավունքը |
Եվրասիական ցանցի բազային և ինտեգրացիոն բաղադրիչների իրավատերը Հանձնաժողովն է: | ||||||
10. Ֆինանսավորման աղբյուրներն ու ծավալները |
Ծրագրի ֆինանսավորումը նախատեսված է հետևյալ աղբյուրների հաշվին (պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների կիրառմամբ)՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, աշխատանքի և զարգացման ապահովման համար նախատեսված՝ Միության բյուջեի միջոցները (Հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումների մասով) Միության թվային օրակարգի իրագործման ծախսերի շրջանակներում՝ մինչև 150,80 մլն ռուբլու չափով, այդ թվում՝ 2019 թվականին՝ մինչև 64,80 մլն ռուբլի, 2020 թվականին՝ մինչև 86,00 մլն ռուբլի. Անդամ պետությունների բյուջեների միջոցները և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ գործող և ստեղծվող ազգային բաղադրիչների ծառայությունների զարգացման ու եվրասիական ցանցին միանալու համար ներգրավվող ֆինանսավորման այլ աղբյուրների միջոցները (մինչև 65,18 մլն ռուբլի), այդ թվում՝ ըստ անդամ պետությունների (ռուբլու համարժեքով գնահատման համաձայն)՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: