ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 232 |
քաղ. Մոսկվա |
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԻՊԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության իրականացման արդյունքներով հայտնաբերված խախտումների տիպերի դասակարգիչը (այսուհետ՝ դասակարգիչ)։
2. Դասակարգիչը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։
3. Սահմանել, որ՝
դասակարգիչը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
դասակարգչի մասով օպերատորի գործառույթները կատարում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը.
դասակարգչի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում «Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանին տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության տեղեկատվական ապահովում» ընդհանուր գործընթացն իրագործելիս։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 232 որոշմամբ |
ԴԱՍԱԿԱՐԳԻՉ
տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության իրականացման արդյունքներով հայտնաբերված խախտումների տիպերի
I. Մանրամասնեցված տեղեկություններ դասակարգչից
Խախտման տիպի ծածկագիրը |
Խախտման տիպի անվանումը |
10 |
ուղևորության թույլտվության բացակայություն |
20 |
բեռնափոխադրման թույլտվության բացակայություն |
30 |
ուղևորափոխադրման թույլտվության բացակայություն |
41 |
մեծ եզրաչափերով բեռի փոխադրման հատուկ թույլտվության բացակայություն |
42 |
ծանրաքաշ բեռի փոխադրման հատուկ թույլտվության բացակայություն |
43 |
վտանգավոր բեռի փոխադրման հատուկ թույլտվության բացակայություն |
50 |
տրանսպորտային միջոցի շահագործման թույլտվության բացակայություն |
61 |
ճանապարհային վճարները վճարելու մասին փաստաթղթի բացակայություն |
62 |
տուգանքը վճարելու մասին փաստաթղթի բացակայություն |
71 |
տրանսպորտային միջոցի բնութագրերի անհամապատասխանությունն ուղևորության (փոխադրման) թույլտվության պահանջներին |
72 |
սռնու վրա փաստացի բեռնվածքների անհամապատասխանությունը ծանրաքաշ բեռի փոխադրման հատուկ թույլտվության մեջ նշված տեղեկություններին |
73 |
ընդհանուր լրիվ քաշի անհամապատասխանությունը ծանրաքաշ բեռի փոխադրման հատուկ թույլտվության մեջ նշված տեղեկություններին |
74 |
տրանսպորտային միջոցի եզրաչափերի անհամապատասխանությունը մեծ եզրաչափերով բեռի փոխադրման հատուկ թույլտվության մեջ նշված տեղեկություններին |
99 |
այլ |
II. Դասակարգչի անձնագիրը
Համարը ը/կ |
Տարրի նշագիրը |
Նկարագրությունը |
1 |
2 |
3 |
1 |
Ծածկագիրը |
2061 |
2 |
Տիպը |
2՝ դասակարգիչ |
3 |
Անվանումը |
տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության իրականացման արդյունքներով հայտնաբերված խախտումների տիպերի դասակարգիչ |
4 |
Հապավումը |
ՏՀԽՏԴ |
5 |
Նշագիրը |
ՄԴ 062-2019 (խմբ. 1) |
6 |
Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 232 որոշում |
7 |
Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 232 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից |
8 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները |
- |
9 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը |
- |
10 |
Օպերատորը (օպերատորները) |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
11 |
Նշանակությունը |
դասակարգիչը նախատեսված է միջազգային ավտոմոբիլային փոխադրումների իրականացմանը ներկայացվող պահանջների խախտումների տիպերը համակարգելու և ծածկագրելու համար |
12 |
Անոտացիան (կիրառման ոլորտը) |
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության ապահովում |
13 |
Առանցքային բառերը |
խախտում, տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողություն |
14 |
Ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները |
տրանսպորտ ու փոխադրումներ |
15 |
Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործումը |
2՝ դասակարգիչը չունի միջազգային (միջպետական, տարածաշրջանային) անալոգներ |
16 |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը |
2՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում դասակարգիչը չունի անալոգներ |
17 |
Համակարգման (դասակարգման) մեթոդը |
2՝ դասակարգման ստորակարգային մեթոդ, աստիճանների թիվը՝ 1 |
18 |
Վարման մեթոդիկան |
1՝ դասակարգչի վարման կենտրոնացված մեթոդիկա: Դասակարգչի արժեքների ավելացումը, փոփոխումը կամ հանումը կատարվում են օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտին համապատասխան: Օպերատորն ապահովում է դասակարգչի արդիական տեղեկությունների տեղադրումը Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսներում: Արժեքը հանելու դեպքում դասակարգչի գրառումը նշվում է որպես չգործող այն հանելու օրվանից՝ նշելով դասակարգչի գրառման գործողության ավարտը կանոնակարգող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի մասին տեղեկությունները: Դասակարգչի ծածկագրերը եզակի են, դասակարգչի ծածկագրերի, այդ թվում՝ չգործող ծածկագրերի կրկնակի օգտագործումը չի թույլատրվում |
19 |
Կառուցվածքը |
դասակարգչի կառուցվածքի նկարագրությունը (դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) ներկայացված է սույն դասակարգչի III բաժնում |
20 |
Տվյալների գաղտնիության աստիճանը |
դասակարգչի տեղեկությունները համարվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն |
21 |
Վերանայման սահմանված պարբերականությունը |
սահմանված չէ |
22 |
Փոփոխությունները |
- |
23 |
Հղումը տեղեկագրքի (դասակարգչի) մանրամասնեցված տեղեկություններին |
դասակարգչի մանրամասնեցված տեղեկությունները ներկայացված են սույն դասակարգչի I բաժնում |
24 |
Տեղեկագրքի (դասակարգչի) տեղեկությունները ներկայացնելու եղանակը |
Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակելը |
III. Դասակարգչի կառուցվածքի նկարագրությունը
1. Սույն բաժնով սահմանվում են դասակարգչի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։
2. Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը բերված են աղյուսակում, որտեղ ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝
«վավերապայմանի արժեքի տիրույթ»՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստ.
«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոններ»՝ տարրի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ տարրի հնարավոր արժեքների բառային նկարագրություն.
«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակություն (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):
3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝
1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).
1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).
n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > 1).
0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):
Աղյուսակ
Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը
Վավերապայմանի անվանումը |
Վավերապայմանի արժեքի տիրույթը |
Վավերապայմանի ձևավորման կանոնները |
Բազմ. |
1. Տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության արդյունքներով հայտնաբերված խախտումների տիպերը |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* |
1.1. Խախտման տիպի ծածկագիրը |
պայմանանշանների տող՝ հետևյալ ձևանմուշին համապատասխան՝ |
պարունակում է տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության արդյունքներով հայտնաբերված խախտումների տիպերի ծածկագրային նշագիրը, ձևավորվում է ծածկագրման սերիական-հաջորդական մեթոդի օգտագործմամբ |
1 |
1.2. Խախտման տիպի անվանումը |
պայմանանշանների տող։ |
ձևավորվում է ռուսերեն տեքստի տեսքով |
1 |
1.3. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 |
1.3.1 Գործողության սկզբի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին |
1 |
1.3.2. Գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 |
1.3.2.1. Ակտի տեսակը |
պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշը՝ \d{5} |
ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան |
1 |
1.3.2.2. Ակտի համարը |
պայմանանշանների տող։ |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 |
1.3.2.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 |
1.3.3. Գործողության ավարտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին |
0..1 |
1.3.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0..1 |
1.3.4.1. Ակտի տեսակը |
պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշը՝ \d{5} |
ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան |
1 |
1.3.4.2. Ակտի համարը |
պայմանանշանների տող։ |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 |
1.3.4.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: