ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 322-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1550-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի կանոնադրությունները հաստատելու մասին» N 1550-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) նախաբանում «9-րդ հոդվածի 3․1-ին մասի» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 2-րդ կետի» բառերով։
2. Որոշմամբ հաստատված NN 1-10 հավելվածներում (այսուհետ՝ հավելվածներ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․
1) հավելվածների 14-րդ կետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ ենթակետերով՝
«5) իրականացնում է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողությունը.
6) լսում է մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:»:
3. Ուժը կորցրած ճանաչել հավելվածների 15-րդ կետերի 4-րդ և 5-րդ ենթակետերը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |