ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 566-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1468-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1468-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Կարեն Թռչունյան» բառերը փոխարինել «Արաքսիա Սվաջյան» բառերով,
բ. «Աննա Մազմանյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Նարեկ Մանուկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ» բառերով.
2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Նարեկ Հովհաննիսյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի | |
Մարիամ Եղիազարյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի | |
Մարիամ Խանոյան | - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դեղագործական քիմիայի ֆակուլտետի ուսանող | |
Սուսաննա Մարուքյան | - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և սպորտային մարզումների ֆակուլտետի ուսանող | |
Զարուհի Չատինյան | - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանող»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
26.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |