ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2019 թվականի |
թիվ 157 |
քաղ. Մոսկվա |
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածին և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ կենդանիների նույնականացման միջոցների դասակարգիչը (այսուհետ՝ դասակարգիչ):
2. Դասակարգիչը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։
3. Սահմանել, որ՝
դասակարգիչը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
դասակարգչի մասով օպերատորի գործառույթները կատարում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը.
դասակարգչի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման ոլորտում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներ իրագործելիս:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 157 որոշմամբ |
ԴԱՍԱԿԱՐԳԻՉ
կենդանիների նույնականացման միջոցների
I. Մանրամասնեցված տեղեկություններ դասակարգչից
Կենդանիների նույնականացման միջոցի տեսակի ծածկագիրը |
Կենդանիների նույնականացման միջոցի ծածկագիրը |
Անվանումը |
01 |
տեսողական միջոցներ | |
0101 |
ականջապիտակ | |
0102 |
օղակ | |
0103 |
վզնոց | |
0104 |
խարանադրոշմ | |
0105 |
դաջվածք | |
0199 |
այլ | |
02 |
էլեկտրոնային միջոցներ | |
0201 |
միկրոչիպով ականջապիտակ (տարբերանիշ) | |
0202 |
բոլյուս | |
0203 |
ներարկային միկրոչիպ | |
0299 |
այլ | |
03 |
խառը միջոցներ | |
0301 |
ականջապիտակ՝ միկրոչիպով և մարդու կողմից ընթերցվող նույնականացուցիչով | |
0302 |
ականջապիտակ՝ միկրոչիպով և մեքենայով ընթերցվող նույնականացուցիչով | |
0303 |
ականջապիտակ՝ միկրոչիպով և մեքենայով ընթերցվող ու մարդու կողմից ընթերցվող նույնականացուցիչով | |
0399 |
այլ | |
04 |
այլ միջոցներ | |
0499 |
այլ միջոց (բացառությամբ տեսողական, էլեկտրոնային, խառը միջոցների) |
II. Դասակարգչի անձնագիրը
Համարը՝ ը/կ |
Տարրի նշագիրը |
Նկարագրությունը |
1 |
2 |
3 |
1 |
Ծածկագիրը |
056 |
2 |
Տիպը |
2՝ դասակարգիչ |
3 |
Անվանումը |
կենդանիների նույնականացման միջոցների դասակարգիչ |
4 |
Հապավումը |
ԿՆՄԴ |
5 |
Նշագիրը |
ՄԴ 056-2019 (խմբ. 1) |
6 |
Տեղեկատուի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 157 որոշում |
7 |
Տեղեկատուն (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը |
2019 թվականի հոկտեմբերի 19 |
8 |
Տեղեկատուի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները |
|
9 |
Տեղեկատուի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը |
- |
10 |
Օպերատորը (օպերատորները) |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
11 |
Նշանակությունը |
նախատեսված է կենդանիների նույնականացման միջոցների մասին տեղեկությունների համակարգման և ծածկագրման համար |
12 |
Անոտացիան (կիրառման ոլորտը) |
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության ապահովում |
13 |
Առանցքային բառերը |
կենդանիների նույնականացում, նույնականացման միջոցներ |
14 |
Ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները |
անասնաբուժասանիտարական միջոցներ |
15 |
Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործումը |
2՝ դասակարգիչը չունի միջազգային (միջպետական, տարածաշրջանային) անալոգներ |
16 |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկատուների (դասակարգիչների) առկայությունը |
2՝ դասակարգիչը չունի անալոգներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում |
17 |
Համակարգման (դասակարգման) մեթոդը |
2՝ համակարգման (դասակարգման) ստորակարգային մեթոդ, աստիճանների (մակարդակների) թիվ՝ 1 |
18 |
Վարման մեթոդիկան |
1՝ դասակարգչի վարման կենտրոնացված մեթոդիկա: |
19 |
Կառուցվածքը |
դասակարգչի կառուցվածքի մասին տեղեկատվությունը (դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) ներկայացված է սույն փաստաթղթի III բաժնում |
20 |
Տվյալների գաղտնիության աստիճանը |
դասակարգչից տեղեկությունները դասվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն շարքին |
21 |
Վերանայման սահմանված պարբերականությունը |
սահմանված չէ |
22 |
Փոփոխությունները |
- |
23 |
Հղումը տեղեկատուից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին |
դասակարգչից մանրամասնեցված տեղեկությունները բերված են սույն փաստաթղթի I բաժնում |
24 |
Տեղեկատուից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը |
հրապարակում Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում |
III. Դասակարգչի կառուցվածքի նկարագրությունը
1. Սույն բաժնով սահմանվում են դասակարգչի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։
2. Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը բերված են աղյուսակում, որտեղ ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները).
վավերապայմանի արժեքի տիրույթ՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստ.
վավերապայմանի արժեքի ձևավորման կանոններ՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրություն.
բազմ.՝ վավերապայմանի բազմաքանակությունը (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և վավերապայմանի հնարավոր կրկնությունների քանակը):
3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը.
1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).
1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).
n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).
0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):
Աղյուսակ
Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը
Վավերապայմանի անվանումը |
Վավերապայմանի արժեքի տիրույթը |
Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները |
Բազմ. |
1. Կենդանիների նույնականացման միջոցի տեսակի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* |
1.1. Կենդանիների նույնականացման միջոցի տեսակի ծածկագիրը |
պայմանանշանների տող՝ հետևյալ ձևանմուշին համապատասխան՝ |
ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ |
1 |
1.2. Անվանումը |
պայմանանշանների նորմալացված տող։ Նվազագույն երկարությունը՝ 1. |
նույնականացման միջոցի տեսակի անվանումը ձևավորվում է ռուսերեն բառակապակցության տեսքով |
1 |
1.3. Կենդանիների նույնականացման միջոցի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* |
1.3.1. Կենդանիների նույնականացման միջոցի ծածկագիրը |
պայմանանշանների տող՝ հետևյալ ձևանմուշին համապատասխան՝ |
ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ |
1 |
1.3.2. Անվանումը |
պայմանանշանների նորմալացված տող։ Նվազագույն երկարությունը՝ 1. |
նույնականցման միջոցի անվանումը ձևավորվում է ռուսերեն բառակապակցության տեսքով |
1 |
1.3.3. Դասակարգչի գրառման մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 |
*. 1. Գործողության մեկնարկի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին |
1 |
*.2. Գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 |
*.2.1. Ակտի տեսակը |
պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշը՝ \d{5} |
ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան |
1 |
*.2.2. Ակտի համարը |
պայմանանշանների տող։ Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 |
*.2.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 |
*.3. Գործողության ավարտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին |
0..1 |
*.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0..1 |
*.4.1. Ակտի տեսակը |
պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշը՝ \d{5} |
ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան |
1 |
*.4.2. Ակտի համարը |
պայմանանշանների տող։ Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 |
*.4.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: