ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1305-Ա
ՔՐԻՍՏԻՆԵ ԳԱԲՈՒԶՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՍՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Քրիստինե Գաբուզյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի պետ Հասմիկ Տիգրանյանին 2022 թվականի նոյեմբերի 5-11-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)՝ Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի շրջանակներում անցկացվող աշխատանքային խմբերի հանդիպումներին մասնակցելու նպատակով:
2. Քրիստինե Գաբուզյանի և Հասմիկ Տիգրանյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |