ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2022 թվականի N 1036-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայն հավելվածի ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս և Տեղ համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերի (այսուհետ՝ անշարժ գույք)՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությունը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, համայնք Գորիս, գյուղ Խնձորեսկ, 37-րդ փողոց 124 հասցեում գտնվող` 6010,518 հազ. դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 0.3201 հեկտար մակերեսով հողամասը (գույքի գրանցման վկայական՝ N1805202209-0008) ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը, անշարժ գույքի հանձնում-ընդունումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:
| Հայաստանի Հանրապետության | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ | 
| 
 Երևան | 
| 07.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| ՀավելվածՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1036-Ա որոշման | 
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ԵՎ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
| NN ը/կ | Անվանումը | Հասցեն | Մակերեսը (հա) | Գրանցման վկայականը | Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը (հազ. դրամ) | 
| 1. | Հողամաս | համայնք Գորիս, գյուղ Խնձորեսկ, 37-րդ փողոց 126 | 0.15297 | 18052022-09-0014 | 2872,318 | 
| 2. | Հողամաս | համայնք Տեղ, գյուղ Կոռնիձոր, 11-րդ փողոց 1 | 0.6 | 10052022-09-0012 | 3088,800 | 
| 0.75297 | 5961,118 | 
| Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար | Ա. Հարությունյան | 
| 07.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
 
                