ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2022 թվականի N 1675-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Լճաշենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Լճաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 116-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման նախաբանից հանել «, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ» բառերը.
2) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի`
ա. «149.72» թիվը փոխարինել «148.26» թվով.
3) N 4 հավելվածում՝
ա. «Գյուղատնտեսական» տողում «65.25» թիվը փոխարինել «63.79» թվով,
բ. «Ընդամենը» տողում «149.72» թիվը փոխարինել «148.26» թվով.
4) N 5 հավելվածում 14-րդ էջի՝
ա. «Այլ հողատեսքեր» «557-001» ծածկագրով «0.67» հա տողի դիմացից հանել «չմ» բառը.
5) N 5 հավելվածում 15-րդ էջի՝
ա. «Այլ հողատեսքեր» «780-001» ծածկագրով «0.20» հա տողի դիմացից հանել «չմ» բառը,
բ. «Այլ հողատեսքեր» «781-001» ծածկագրով «0.24» հա տողի դիմացից հանել «չմ» բառը.
6) N 5 հավելվածում 16-րդ էջի՝
ա. «Այլ հողատեսքեր» «815-001» ծածկագրով «0.35» հա տողի դիմացից հանել «չմ» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2022 թվական: