Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2023 թվականի N 578-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի մարտի 18-ից մինչև 2027 թվականի մարտի 17-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4 տարի։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
21.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 578-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահանման երկիրը |
Արժեքը |
Այլ տեղեկու-թյուններ |
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1. |
2401208501 |
Թութուն "Virginia" |
Ծխախոտի հումք՝ տերևներ, վիրջինիա տեսակի, ջերմային չորացման, մասամբ ջրազրկված |
կգ |
22 500 000 |
Զիմբաբվե, Հնդկաստան, Հարավ. Աֆրիկա, Արգենտինա |
Զիմբաբվե, Հնդկաստան, Հարավ. Աֆրիկա, Արգենտինա |
73 000 000 000 |
|
2. |
2401203500 |
Թութուն "Burley" |
Ծխախոտի հումք՝ տերևներ, բերլեյ տեսակի, բաց գույնի, ստվերային չորացման, մասամբ ջրազրկված |
կգ |
2 500 000 |
Բանգլադեշ, Մալավի |
Բանգլադեշ, Մալավի |
7 000 000 000 |
|
3. |
2401300000 |
Ծխբույսի մնացուկներ /երակաթել/ |
Ծխախոտի հումք՝ ջլեր, վիրջինիա/բերլեյ տեսակի, երկար, ծխախոտի տերևների մշակումից առաջացած |
կգ |
2 000 000 |
Բրազիլիա |
Բրազիլիա |
1 200 000 000 |
|
4. |
4813200000 |
Սիգարետի թուղթ |
Սիգարետի թուղթ՝ 18,5/21/26,5/28մմ լայնությամբ, գլանափաթեթներով |
կգ |
2 250 000 |
ԵՄ |
ԵՄ |
4 500 000 000 |
|
5. |
4813901000 |
Եզրակային թուղթ |
Սիգարետի ֆիլտրի թուղթ՝ 62/70մմ լայնությամբ, գլանափաթեթներով |
կգ |
1 800 000 |
ԵՄ, Չինաստան |
ԵՄ, Չինաստան |
8 640 000 000 |
|
6. |
7607201000 |
Նրբաթիթեղ/ ֆոլգա |
Ալյումինե նրբաթիթեղ՝ թղթյա հիմքով, 0,0065/0,007մմ հաստությամբ՝ չհաշված հիմքը |
կգ |
2 800 000 |
ԵՄ |
ԵՄ |
7 000 000 000 |
|
7. |
3920202109 |
Պոլիպրոպիլեն բլոկի |
Պոլիպրոպիլենային թաղանթ՝ երկառանցքային կողմնորոշման, չտպագրված, միաշերտ, 285/324մմ լայնությամբ, 25/30մկմ հաստությամբ, գլանափաթեթներով |
կգ |
700 000 |
Ինդոնեզիա |
Ինդոնեզիա |
1 050 000 000 |
|
8. |
3920202109 |
Պոլիպրոպիլեն տուփի |
Պոլիպրոպիլենային թաղանթ՝ երկառանցքային կողմնորոշման, չտպագրված, միաշերտ, 104/119/125մմ լայնությամբ, 20մկմ հաստությամբ, գլանափաթեթներով |
կգ |
1 000 000 |
ԵՄ |
ԵՄ |
1 900 000 000 |
|
9. |
3919108000 |
Խզիչ ժապավեն |
Պոլիմերային խզիչ ժապավեն՝ ինքնակպչուն, չտպագրված, 1,6մմ լայնությամբ, գլանափաթեթներով |
կգ |
50 000 |
ԵՄ |
ԵՄ |
550 000 000 |
|
10. |
3506910000 |
Էմուլսիա սիգարետի/ տուփի/բլոկի |
Սոսինձ՝ պոլիվինիլացետատի համապոլիմերների հիմքով պատրաստված |
կգ |
900 000 |
ԵՄ, Շվեյցարիա |
ԵՄ, Շվեյցարիա |
1 350 000 000 |
|
11. |
3302909000 |
Բուրմունք |
Ծխախոտի հոտավետ խառնուրդներ, արոմատիզատորներ |
կգ |
20 000 |
ԵՄ |
ԵՄ |
300 000 000 |
|
12. |
3302909000 |
Սոուս |
Ծխախոտի հոտավետ խառնուրդներ, արոմատիզատորներ |
կգ |
150 000 |
ԵՄ |
ԵՄ |
2 850 000 000 |
|
13. |
2905450009 |
Գլիցերին |
Գլիցերին 99,5% |
կգ |
250 000 |
ԵՄ |
ԵՄ |
500 000 000 |
|
14. |
5502100000 |
Ացետատային մանրաթել |
Լարան՝ ցելյուլոզայի ացետատի մանրաթելերից՝ սիգարետի ֆիլտրի արտադրության համար |
կգ |
8 000 000 |
ԵՄ |
ԵՄ |
28 800 000 000 |
|
15. |
5403330000 |
Ացետատային մանրաթել |
Ացետատային մանրաթելերի լարան՝ ացետիլցելյուլոզից՝ սիգարետի ֆիլտրի արտադրության համար |
կգ |
7 000 000 |
ԱՄՆ |
ԱՄՆ |
25 200 000 000 |
|
16. |
4813200000 |
Ֆիցելլա |
Սիգարետի ֆիլտրի թուղթ՝ 18,5-27մմ լայնությամբ, գլանափաթեթներով |
կգ |
2 500 000 |
ԵՄ |
ԵՄ |
3 250 000 000 |
|
17. |
3506910000 |
Էմուլսիա ֆիլտրի |
Սոսինձ՝ պոլիվինիլացետատի համապոլիմերների հիմքով պատրաստված |
կգ |
40 000 |
ԵՄ, Շվեյցարիա |
ԵՄ, Շվեյցարիա |
80 000 000 |
|
18. |
3302909000 |
Պատիճ հոտավետ |
Հոտավետ խառնուրդներ, արոմատիզատորներ պատիճներում՝ սիգարետի ֆիլտրի համար |
կգ |
75 000 |
Ճապոնիա |
Ճապոնիա |
4 900 000 000 |
|
19. |
3506910000 |
Ջերմասոսինձ ֆիլտրի |
Սոսինձ թղթի, հատիկավոր, չոր վիճակում, վինիլացետատի հիմքով |
կգ |
130 000 |
ԵՄ, Շվեյցարիա |
ԵՄ, Շվեյցարիա |
390 000 000 |
|
20. |
2915390000 |
Տրիացետին |
Տրիացետին, սիգարետի ֆիլտրի արտադրության համար, ոչ դեղագործական նպատակներով |
կգ |
1 750 000 |
ԵՄ, Մեծ Բրիտանիա |
ԵՄ, Մեծ Բրիտանիա |
3 150 000 000 |
|
21. |
3802100000 |
Ակտիվացված ածուխ |
Ակտիվացված ածուխ, սիգարետի ֆիլտրի արտադրության համար |
կգ |
125 000 |
Վիետնամ, Շրի Լանկա |
Վիետնամ, Շրի Լանկա |
175 000 000 |
|
Ընդամենը |
175 785 000 000 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
21.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |