ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2022 թվականի |
թիվ 128 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) 2․10 բաժնի 1-ին աղյուսակի ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման թույլատրման կարգը (նշված որոշման թիվ 2 հավելված), լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8. Էլեկտրատեխնիկական և էլեկտրոնային արտադրատեսակների թափոններ և ջարդոն, որոնք հիմնականում օգտագործվում են թանկարժեք մետաղներ ստանալու համար |
8549 21 000 0 8549 29 000 0». |
բ) «Թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթում (նշված որոշման թիվ 14 հավելված)՝
3-րդ կետի տասներեքերորդ պարբերությունը «թանկարժեք մետաղների թափոններ և ջարդոն,» բառերից հետո լրացնել «ապրանքների թափոններ և ջարդոն, որոնք հիմնականում օգտագործվում են թանկարժեք մետաղներ ստանալու համար,» բառերով․
Թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների պետական հսկողության իրականացման կանոնների 13-րդ կետի «ե» ենթակետը (նշված հիմնադրույթի թիվ 2 հավելված) «թանկարժեք մետաղների թափոնների և ջարդոնի,» բառերից հետո լրացնել «ապրանքների թափոնների և ջարդոնի, որոնք հիմնականում օգտագործվում են թանկարժեք մետաղներ ստանալու համար,» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: