ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2023 թվականի N 724-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 429-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և հիմք ընդունելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմամթերքի քրեագիտական պահանջները հաստատելու մասին» N 429-Ն որոշման (այսուհետ` որոշում) նախաբանում «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «թ» ենթակետի» բառերը փոխարինել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի» բառերով:
2. Որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին կետը, 2-րդ գլխի վերնագիրը, 6-րդ և 7-րդ կետերը «ազդանշանային» բառից հետո լրացնել «սարքի» բառով, 3-րդ, 4-րդ և 8-րդ կետերը «ազդանշանային» բառից հետո լրացնել «սարք» բառով, 5-րդ կետում «զենքը» բառը փոխարինել «սարքը» բառով, իսկ «զենքի» բառը փոխարինել «սարքի» բառով, 1-ին, 24-րդ կետերում, 6-րդ գլխի վերնագրում «գազային և ազդանշանային զենքի» բառերը փոխարինել «գազային զենքի և ազդանշանային սարքի» բառերով.
2) 23-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին կետով.
«19.1. Կառուցվածքով զենքին նմանվող արտադրանքը չպետք է պատրաստված լինի մարտական ակոսափող հրազենից՝ այն ձևափոխելու և կրակելու համար ոչ պիտանի վիճակի բերելու եղանակով:».
4) 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) հավելվածի ամբողջ տեքստում «Զենքի մասին» բառերը փոխարինել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» բառերով.
6) հավելվածի ամբողջ տեքստում «սերտիֆիկացման» բառը փոխարինել «համապատասխանության գնահատման» բառերով.
7) հավելվածի 32-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
12.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մայիսի 2023 թվական: