ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2018 թվականի |
թիվ 25 |
քաղ. Մոսկվա |
ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 93-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից հաստատվելու կարգը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված կարգը կիրառվում է 2019 թվականի փետրվարի 1-ից:
(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 28.08.18 թիվ 144)
3. 2019 թվականի փետրվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել՝
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանումը մեկնման վայրում տեղակայված մաքսային մարմնի կողմից հաստատվելու կարգի մասին» թիվ 330 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանումը մեկնման վայրում տեղակայված մաքսային մարմնի կողմից հաստատվելու կարգի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 282 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի «Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 38 որոշման 7-րդ կետը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հոկտեմբերի 6-ի «Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 129 որոշման 7-րդ կետը:
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 28.08.18 թիվ 144)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 7-ի թիվ 25 որոշմամբ |
ԿԱՐԳ
Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից հաստատվելու
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը կիրառվում է այն մաքսային մարմնի կողմից «արտահանում» մաքսային ընթացակարգով, «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով, «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով, «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով կամ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքների փաստացի արտահանումը հաստատելիս, որի գործունեության տարածաշրջանում իրականացվում կամ իրականացվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ապրանքների վերջնական մեկնումը (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, մեկնման վայրի մաքսային մարմին), ապրանքների բացթողում իրականացրած մաքսային մարմին (այսուհետ՝ բացթողման մաքսային մարմին):
Սույն կարգը կիրառվում է նաև ապրանքների փաստացի արտահանումը հաստատելիս այն դեպքում, երբ դրանց՝ որպես պաշար մաքսային հայտարարագրումն իրականացվել է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ապրանքների հայտարարագրի օգտագործմամբ՝ մեկնման վայրի մաքսային մարմնի կողմից բացթողման մաքսային մարմին՝ պայմանով, որ նշված մաքսային մարմինները գտնվում են մեկ պետության տարածքում:
(1-ին կետը փոփ., լրաց. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)
2. Սույն կարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
ապրանքների վերջնական մեկնում՝ Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնում՝ մշտական կամ ժամանակավոր գտնվելու և դրա սահմաններից դուրս օգտագործելու նպատակներով, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքների վերջնական մեկնման համար դրանք փոխադրվում (տրանսպորտով փոխադրվում) են Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս.
էլեկտրոնային չեղարկում՝ էլեկտրոնային հաղորդագրություն, որը պարունակում է տեղեկություններ էլեկտրոնային հաստատումը չեղարկելու մասին.
էլեկտրոնային փոփոխություն՝ էլեկտրոնային հաղորդագրություն, որը պարունակում է տեղեկություններ էլեկտրոնային հաստատումը ճշգրտելու մասին.
էլեկտրոնային հաստատում՝ Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանումը հաստատող էլեկտրոնային հաղորդագրություն.
էլեկտրոնային ընթացուղի՝ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրման (տրանսպորտով փոխադրման) առնչությամբ իրականացվող «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքների ժամանակավոր մեկնումը հաստատող էլեկտրոնային հաղորդագրություն.
էլեկտրոնային հարցում՝ էլեկտրոնային հաղորդագրություն, որը պարունակում է ապրանքների այն հայտարարագրից տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ հարցում, որին համապատասխան ապրանքները ձևակերպվել են մաքսային ընթացակարգով կամ բաց են թողնվել որպես պաշար,
էլեկտրոնային պատասխան՝ էլեկտրոնային հաղորդագրություն, որը պարունակում է էլեկտրոնային հարցման պատասխանը ապրանքների այն հայտարարագրից տեղեկությունների նշմամբ, որին համապատասխան ապրանքները ձևակերպվել են մաքսային ընթացակարգով կամ բաց են թողնվել որպես պաշար:
Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված իմաստներով:
(2-րդ կետը փոփ., լրաց. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)
3. Սույն կարգի կիրառման նպատակներով՝ կենտրոնական մաքսային մարմիններ ասելով հասկանում ենք՝
Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե.
Բելառուսի Հանրապետության համար՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտե.
Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտե.
Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայություն.
Ռուսաստանի Դաշնության համար՝ Դաշնային մաքսային ծառայություն։
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)
4. Էլեկտրոնային հաղորդագրությունների ձևավորումը և ուղարկումն իրականացվում են Միության անդամ պետությունների (այսուհետ` անդամ պետություններ) մաքսային մարմինների կողմից՝ անդամ պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի միջոցով:
5. Անդամ պետությունների մաքսային մարմինների միջև էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանակումն իրականացվում է անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի մակարդակով՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ:
6. Մեկ անդամ պետության մաքսային մարմինների միջև էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանակումն իրականացվում է այդ անդամ պետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ:
7. Այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը, որի մաքսային մարմինն իրականացրել է ապրանքների բացթողումը սույն կարգի 1-ին կետում նշված մաքսային ընթացակարգերին համապատասխան կամ որպես պաշար, իրականացնում է Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանման մասին տեղեկությունների հավաքագրում և մշակում, այդ թվում՝ էլեկտրոնային հաղորդագրությունների հիման վրա, ինչպես նաև Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս այդ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) առնչությամբ իրականացվող «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքների ընթացուղով անցնելու մասին տեղեկությունների հավաքագրում և մշակում:
(7-րդ կետը փոփ., լրաց. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)
II. Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանումը հաստատելու կարգը
8. Մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձը՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման ձևով մաքսային հսկողություն իրականացնելու ժամանակ էլեկտրոնային հարցում է ձևավորում, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝
ա) ապրանքների այն հայտարարագրի գրանցման համարը, որին համապատասխան ապրանքները ձևակերպվել են սույն կարգի 1-ին կետում նշված մաքսային ընթացակարգերից որևէ մեկով կամ բաց են թողնվել որպես պաշար,
բ) էլեկտրոնային հարցումը ձևավորած՝ մեկնման վայրի մաքսային մարմնի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան,
գ) էլեկտրոնային հարցումը ձևավորելու ամսաթիվը.
դ) էլեկտրոնային հարցումը ձևավորելու ժամը.
ե) էլեկտրոնային հարցումը ձևավորած պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի համարը (բացի Հայաստանի Հանրապետությունից).
զ) էլեկտրոնային հարցումը ձևավորած պաշտոնատար անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) (Հայաստանի Հանրապետության համար).
է) էլեկտրոնային հարցումը ձևավորած պաշտոնատար անձի պաշտոնը (Հայաստանի Հանրապետության համար):
(8-րդ կետը փոփ., լրաց. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)
9. Սույն կարգի 8-րդ կետի «բ» - «է» ենթակետերում նշված էլեկտրոնային հարցման վավերապայմանները ձևավորվում են մեկնման վայրի մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով ինքնաբերաբար և այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ճշգրտման ենթակա չեն:
10. Ձևավորված էլեկտրոնային հարցումը մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ուղարկվում է այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ, որի մաքսային մարմինն իրականացրել է ապրանքների բացթողումը:
11. Այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը, որի մաքսային մարմինն իրականացրել է ապրանքների բացթողումը, իրականացնում է հարցվող տեղեկատվության որոնում և (դրա առկայության դեպքում) ձևավորում է էլեկտրոնային պատասխան, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝
ա) ապրանքների այն հայտարարագրի գրանցման համարը, որի առնչությամբ ուղարկվել է էլեկտրոնային հարցումը.
բ) բացթողման մաքսային մարմնի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան,
գ) ապրանքն ուղարկողը՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան.
դ) նշանակման երկրի կրճատ անվանումը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.
ե) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան.
զ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համարը.
է) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի ամսաթիվը.
ը) այն տրանսպորտային միջոցի տեսակի ծածկագիրը, որում Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայր ժամանելիս (այսուհետ՝ սահմանին գտնվող տրանսպորտային միջոց) պետք է գտնվեն ապրանքները` տրանսպորտի և ապրանքների տրանսպորտային փոխադրման տեսակների դասակարգչին համապատասխան.
թ) մեկնման վայրի մաքսային մարմնի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան,
ժ) սահմանին գտնվող տրանսպորտային միջոցի գրանցման համարը.
ժա) մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքի հերթական համարը.
ժբ) մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքի տասնանիշ ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ).
ժգ) մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքի նկարագրությունը.
ժդ) մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքի համաքաշը (կգ) (առանց բեռնարկղերը և այլ տրանսպորտային սարքավորումներ հաշվի առնելու).
ժե) ապրանքի համաքաշի (կգ) մնացորդը:
Եթե մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքն ավելի վաղ չի արտահանվել Միության մաքսային տարածքից, ապա նշվում է համաքաշի արժեքը:
Եթե մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքը Միության մաքսային տարածքից արտահանվում է մի քանի խմբաքանակով, ապա նշվում է ապրանքների հայտարարագրում նշված՝ համաքաշի արժեքի և այդպիսի ապրանքների հայտարարագրի վերաբերյալ ստացված էլեկտրոնային հաստատումներում նշված՝ համաքաշի արժեքների հանրագումարների, ինչպես նաև այն ապրանքների համաքաշի արժեքների հանրագումարների տարբերությանը հավասար արժեքը, որոնց մասով գրանցվել է ժամանակավոր մեկնումը:
Եթե մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքը Միության մաքսային տարածքից ամբողջությամբ է արտահանվել, ապա նշվում է «0» արժեքը.
ժզ) մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքի զտաքաշը (կգ).
ժէ) լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան, եթե ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան այդ ապրանքի նկատմամբ կիրառվել է լրացուցիչ չափման միավոր.
ժը) ապրանքի քանակը՝ լրացուցիչ չափման միավորներով, եթե ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան, այդ ապրանքի նկատմամբ կիրառվել է լրացուցիչ չափման միավոր.
ժթ) ապրանքի մնացորդը՝ մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված կամ որպես պաշար բաց թողնված լրացուցիչ չափման միավորներով:
Եթե մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքը Միության մաքսային տարածքից ավելի վաղ չի արտահանվել, ապա նշվում է ապրանքի քանակը՝ լրացուցիչ չափման միավորներով:
Եթե մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքը Միության մաքսային տարածքից արտահանվում է մի քանի խմբաքանակով, ապա նշվում է ապրանքների հայտարարագրում նշված՝ լրացուցիչ չափման միավորներով ապրանքի քանակի արժեքի և այդպիսի ապրանքների հայտարարագրի վերաբերյալ ստացված էլեկտրոնային հաստատումներում նշված՝ լրացուցիչ չափման միավորներով ապրանքի քանակի արժեքի հանրագումարների տարբերությանը հավասար արժեքը:
Եթե մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքը Միության մաքսային տարածքից արտահանվել է ամբողջությամբ, ապա նշվում է «0» արժեքը.
ի) բացթողման մաքսային մարմնի այն ապրանքի վերաբերյալ որոշումը, որի մասին տեղեկությունները հայտագրված են ապրանքների հայտարարագրում՝ մաքսային մարմինների կողմից ընդունվող որոշումների դասակարգչին համապատասխան.
իա) հայտագրված մաքսային ընթացակարգի երկնիշ թվային ծածկագիրը՝ մաքսային ընթացակարգերի տեսակների դասակարգչին համապատասխան կամ «00» ծածկագիրը, եթե ապրանքները բաց են թողնվել որպես պաշար.
իբ) ծանոթագրության մեջ նշվում է՝
«0»՝ եթե մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքն արտահանվել է ամբողջությամբ.
«1»՝ եթե մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքն արտահանվել է ոչ ամբողջությամբ:
(11-րդ կետը փոփ., լրաց. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)
12. Այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը, որի մաքսային մարմինն իրականացրել է ապրանքների բացթողում, ապրանքների հայտարարագրից տեղեկություններ է տրամադրում միայն այն ապրանքների առնչությամբ, որոնց վերաբերյալ բացթողման մաքսային մարմնի կողմից կայացվել է հետևյալ որոշումը՝ «Բացթողումը թույլատրված է»: Բացթողման մաքսային մարմնի կողմից մեկ այլ որոշում կայացնելու դեպքում այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը, որի մաքսային մարմինն այդպիսի որոշում է կայացրել, ձևավորում է էլեկտրոնային պատասխան, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝
ա) ապրանքների այն հայտարարագրի գրանցման համարը, որի առնչությամբ ուղարկվել է էլեկտրոնային հարցումը.
բ) բացթողման մաքսային մարմնի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան,
գ) մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքի հերթական համարը.
դ) մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքի տասնանիշ ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.
ե) մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքի նկարագրությունը.
զ) բացթողման մաքսային մարմնի այն ապրանքի վերաբերյալ որոշումը, որի մասին տեղեկությունները հայտագրված են ապրանքների հայտարարագրում՝ մաքսային մարմինների կողմից ընդունվող որոշումների դասակարգչին համապատասխան:
(12-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)
13. Ձևավորված էլեկտրոնային պատասխանն ինքնաբերաբար ուղարկվում է մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձին էլեկտրոնային հարցումն ստանալուց հետո 5 րոպեից ոչ ուշ այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի կողմից, որի մաքսային մարմինն իրականացրել է ապրանքների բացթողումը:
14. Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանումը հաստատելու համար մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձը ձևավորում է էլեկտրոնային հաստատում, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝
ա) ապրանքների հայտարարագրի գրանցման համարը (էլեկտրոնային պատասխանի մեջ տեղեկատվության առկայության դեպքում համարը ձևավորվում է ինքնաբերաբար և այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ճշգրտման ենթակա չէ).
բ) մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքի հերթական համարը.
գ) ապրանքի տասնանիշ ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան (նշվում է առանց բացատների) (էլեկտրոնային պատասխանի մեջ տեղեկատվության առկայության դեպքում ծածկագիրը ձևավորվում է ինքնաբերաբար և այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ճշգրտման ենթակա չէ).
դ) ապրանքի նկարագրությունը (էլեկտրոնային պատասխանի մեջ տեղեկատվության առկայության դեպքում տեղեկությունները ձևավորվում են ինքնաբերաբար և այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ճշգրտման ենթակա չեն).
ե) ապրանքի համաքաշը (կգ) (առանց բեռնարկղերը և այլ տրանսպորտային սարքավորումներ հաշվի առնելու):
Եթե տվյալ վավերապայմանի արժեքը գերազանցում է էլեկտրոնային պատասխանի մեջ նշված՝ համաքաշի մնացորդի արժեքը, ապա մեկնման վայրի մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձին տեղեկացնում է այդպիսի գերազանցման և սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերով նախատեսված մաքսային գործառնություններ իրականացնելու անհրաժեշտության մասին.
զ) լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը (առկայության դեպքում)՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան.
է) ապրանքի քանակը՝ լրացուցիչ չափման միավորներով (առկայության դեպքում):
Եթե տվյալ վավերապայմանի արժեքը գերազանցում է էլեկտրոնային պատասխանի մեջ նշված արժեքը, ապա մեկնման վայրի մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձին տեղեկացնում է այդպիսի գերազանցման և սույն կարգի 19-րդ ու 20-րդ կետերով նախատեսված մաքսային գործառնություններ իրականացնելու անհրաժեշտության մասին.
ը) մեկնման ժամանակ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան.
թ) մեկնման ժամանակ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համարը: Եթե տրանսպորտային (փոխադրման) փաստաթուղթը չունի համար, ապա կատարվում է «ա/հ» նշումը.
ժ) մեկնման ժամանակ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի ամսաթիվը: Եթե տրանսպորտային (փոխադրման) փաստաթուղթը չունի ամսաթիվ, ապա տեղեկությունները չեն նշվում.
ժա) սահմանին գտնվող տրանսպորտային միջոցի տեսակի ծածկագիրը՝ տրանսպորտի և ապրանքների տրանսպորտային փոխադրման տեսակների դասակարգչին համապատասխան.
ժբ) սահմանին գտնվող տրանսպորտային միջոցի գրանցման համարը.
ժգ) ապրանքի մեկնման ամսաթիվը (Միության մաքսային տարածքից մեկնման համար թույլտվություն ձևակերպելու մասին որոշում կայացնելու ամսաթիվը) (ձևավորվում է ինքնաբերաբար և այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ճշգրտման ենթակա չէ).
ժդ) ապրանքի մեկնման ժամը (Միության մաքսային տարածքից մեկնման համար թույլտվություն ձևակերպելու մասին որոշում կայացնելու ժամը) (ձևավորվում է ինքնաբերաբար և այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ճշգրտման ենթակա չէ).
ժե) Միության մաքսային տարածքից ապրանքի մեկնման համար թույլտվության գրանցման համարն, որը ձևավորվել է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
ժզ) մեկնման վայրի մաքսային մարմնի ծածկագիրը՝ համապատասխան անդամ պետությունում կիրառվող մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան (ձևավորվում է ինքնաբերաբար և այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ճշգրտման ենթակա չէ).
ժէ) ծանոթագրության մեջ նշվում է՝
«0»՝ եթե մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքն արտահանվել է ամբողջությամբ.
«1»՝ եթե մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքն արտահանվել է ոչ ամբողջությամբ:
(14-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)
141 . Այն դեպքում, երբ որպես ապրանքների հայտարարագիր օգտագործվել են տրանսպորտային փոխադրման (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված բազմաշրջանառու տարայի (ցիստեռններ, բեռնարկղեր, վանդակներ, տակդիրներ, կանիստրներ և այլն) առնչությամբ մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձն առանց էլեկտրոնային հարցում ուղարկելու, կազմում է էլեկտրոնային հաստատում, որը պարունակում է հետևյալ տվյալները՝
ա) ապրանքների հայտարարագրի գրանցման համարը.
բ) ծանոթագրության մեջ նշվում է՝
«0/х»՝ եթե մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքն արտահանվել է ամբողջությամբ: «х»-ի փոխարեն նշվում է տարանցման հայտարարագրի գրանցման համարը.
«1»՝ եթե մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքն արտահանվել է ոչ ամբողջությամբ.
գ) ապրանքի (օրինակ՝ ցիստեռններ, բեռնարկղեր, վանդակներ, տակդիրներ, կանիստրներ և այլն) նկարագիրը (լրացվում է այն դեպքում, երբ ծանոթագրության մեջ նշված է «1» արժեքը).
դ) մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքի հերթական համարը (լրացվում է այն դեպքում, երբ ծանոթագրության մեջ նշված է «1» արժեքը).
ե) ապրանքի տասանիշ ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան (նշվում է առանց բացատների) (լրացվում է այն դեպքում, երբ ծանոթագրության մեջ նշված է «1» արժեքը).
զ) ապրանքի համաքաշը (կգ) (լրացվում է այն դեպքում, երբ ծանոթագրության մեջ նշված է «1» արժեքը).
է) լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը (առկայության դեպքում)՝ չափման միավորների դասակարգիչներին համապատասխան (լրացվում է այն դեպքում, երբ ծանոթագրության մեջ նշված է «1» արժեքը).
ը) ապրանքների քանակը՝ լրացուցիչ չափման միավորներով (առկայության դեպքում) (լրացվում է այն դեպքում, երբ ծանոթագրության մեջ նշված է «1» արժեքը).
թ) մեկնման ժամանակ տրանսպորտային փոխադրման (փոխադրման) փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան (լրացվում է այն դեպքում, երբ ծանոթագրության մեջ նշված է «1» արժեքը).
ժ) մեկնման ժամանակ տրանսպորտային փոխադրման (փոխադրման) փաստաթղթի համարը։ Եթե տրանսպորտային փոխադրման (փոխադրման) փաստաթուղթը համար չունի, ապա կատարվում է «ա/հ» նշումը (լրացվում է այն դեպքում, երբ ծանոթագրության մեջ նշված է «1» արժեքը).
ժա) մեկնման ժամանակ տրանսպորտային փոխադրման (փոխադրման) փաստաթղթի ամսաթիվը (լրացվում է այն դեպքում, երբ ծանոթագրության մեջ նշված է «1» արժեքը): Եթե տրանսպորտային փոխադրման (փոխադրման) փաստաթուղթը չունի ամսաթիվ, ապա տեղեկություններ չեն նշվում.
ժբ) ապրանքի մեկնման ամսաթիվը (Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար թույլտվություն ձևակերպելու մասին որոշումն ընդունելու ամսաթիվը) (ձևավորվում է ինքնաբերաբար և այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ճշգրտման ենթակա չէ).
ժգ) ապրանքի մեկնման ժամը (Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար թույլտվություն ձևակերպելու մասին որոշումն ընդունելու ժամը) (ձևավորվում է ինքնաբերաբար և այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ճշգրտման ենթակա չէ).
ժդ) Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար թույլտվության գրանցման համարը, որը ձևավորվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
(141 -ին կետը լրաց. ԵՏՀԿ 14,10,19 թիվ 181)
15. Ձևավորված էլեկտրոնային հաստատումը մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ուղարկվում է այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ, որի մաքսային մարմինն իրականացրել է ապրանքների բացթողումը:
16. Մեկնման վայրի մաքսային մարմնի կողմից հարցվող՝ ապրանքների հայտարարագրի գրանցման համարի մասին տեղեկությունների բացակայության դեպքում այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը, որի մաքսային մարմինն իրականացրել է ապրանքների բացթողումը, տեղեկացնում է մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձին այդպիսի տեղեկությունների բացակայության մասին:
17. Եթե այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի կողմից, որի մաքսային մարմինն իրականացրել է ապրանքների բացթողումը, ստացվել է ապրանքների հայտարարագրից տեղեկությունների բացակայության մասին էլեկտրոնային պատասխան, այդ թվում՝ Միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան՝ ապրանքների հայտարարագրի էլեկտրոնային տեսակի բացակայության պատճառով, ինչպես նաև եթե էլեկտրոնային հարցում ուղարկելու պահից 5 րոպեի ընթացքում էլեկտրոնային պատասխան չի ստացվել, ապա մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձն Օրենսգրքի 49-րդ գլխով սահմանված կարգով ուղարկում է փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների պատճենների տրամադրման մասին հարցում, որի պատասխանը բացթողման մաքսային մարմնի կողմից պետք է տրամադրվի հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն նշված հարցումն ստանալու պահից 3 ժամից ոչ ուշ:
18. Չնախատեսված հանգամանքներ ի հայտ գալու, այդ թվում՝ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի խափանումների դեպքում, մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձն էլեկտրոնային փոստի կամ ֆաքսիմիլային կապի միջոցով բացթողման մաքսային մարմին է ուղարկում էլեկտրոնային հարցումից տեղեկություններ պարունակող հարցում:
Բացթողման մաքսային մարմնի պաշտոնատար անձը ստուգում է տեղեկատվությունը և էլեկտրոնային փոստի կամ ֆաքսիմիլային կապի միջոցով մեկնման վայրի մաքսային մարմին է ուղարկում էլեկտրոնային պատասխանից տեղեկություններ պարունակող պատասխան, ինչպես նաև կցում է բացթողման մաքսային մարմնի նշումներով ապրանքների հայտարարագրի տեսաներածված (սկանավորված) պատճենները, եթե մաքսային հայտարարագրումն իրականացվել է գրավոր:
Բացթողման մաքսային մարմնի պատասխանն ուղարկվում է մեկնման վայրի մաքսային մարմնից հարցումն ստանալու պահից ոչ ուշ, քան 6 ժամվա ընթացքում, իսկ մինչև բացթողման մաքսային մարմնի աշխատանքային ժամը լրանալն առնվազն 3 ժամ առաջ հարցումն ստանալու դեպքում՝ այդ մաքսային մարմնի աշխատանքային ժամի մեկնարկից ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում:
19. Սույն կարգի 17-րդ և 18-րդ կետերին համապատասխան սահմանված ժամկետներում մաքսային մարմնից պատասխան չստանալու, ինչպես նաև էլեկտրոնային պատասխանի մեջ ապրանքների մասին տեղեկությունների՝ ապրանքների մեկնման ժամանակ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հետ հակասության դեպքում, մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է մաքսային հսկողություն՝ Օրենսգրքին, Միության իրավունքի մաս կազմող ակտերին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, այդ թվում՝ ապրանքների հայտարարագրում նշված՝ ապրանքների մասին տեղեկությունների և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ստուգում:
20. Իրականացրած մաքսային հսկողության արդյունքներով մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից կայացվում է որոշում՝ Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար թույլտվության ձևակերպման և ապրանքների հայտարարագրում ու տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված տեղեկությունների հիման վրա էլեկտրոնային հաստատումը ձևավորելու մասին, կամ մեկ այլ որոշում՝ Օրենսգրքին, Միության իրավունքի մաս կազմող ակտերին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
III. Էլեկտրոնային հաստատման ճշգրտումը և էլեկտրոնային հաստատման չեղարկումը
21. Այն դեպքում, երբ ապրանքների մեկնման համար թույլտվությունը ձևակերպելուց հետո էլեկտրոնային հաստատման մեջ և այն փաստաթղթերում, որոնք ներկայացվել են Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման նպատակով թույլտվություն ստանալու համար, հայտնաբերվել են տեղեկությունների հակասություններ, այն անդամ պետության լիազորված մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որի տարածքում է ապրանքների մեկնման վայրը (այսուհետ՝ լիազորված մաքսային մարմին), էլեկտրոնային հաստատումը ճշգրտելու մասին որոշում է կայացնում՝ նշելով այդպիսի ճշգրտման պատճառը:
22. Լիազորված մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային հաստատման ճշգրտման մասին որոշում կայացնելիս ձևավորվում է էլեկտրոնային փոփոխություն: Էլեկտրոնային փոփոխությունը ձևավորելիս թույլատրվում է էլեկտրոնային հաստատման մեջ պարունակող տեղեկությունների ճշգրտում՝ բացառությամբ հետևյալ տեղեկությունների՝
ա) ապրանքների հայտարարագրի գրանցման համարը.
բ) ապրանքի մեկնման ամսաթիվը (Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար թույլտվություն ձևակերպելու վերաբերյալ որոշում կայացնելու ամսաթիվը).
գ) ապրանքի մեկնման ժամը (Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար թույլտվություն ձևակերպելու վերաբերյալ որոշում կայացնելու ժամը).
դ) Միության մաքսային տարածքից ապրանքի մեկնման համար թույլտվության գրանցման համարն որը ձևավորվել է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
ե) մեկնման վայրի մաքսային մարմնի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան:
(22-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)
23. Ձևավորված էլեկտրոնային փոփոխությունը լիազորված մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ուղարկվում է այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ, որի մաքսային մարմինն իրականացրել է ապրանքների բացթողումը:
24. Էլեկտրոնային հաստատման ճշգրտումը կարող է իրականացվել Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում:
25. Էլեկտրոնային չեղարկումը ձևակերպվում է՝
ա) մեկնման վայրի մաքսային մարմնի կողմից՝ այն դեպքում, երբ Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար թույլտվությունը ձևակերպելուց հետո Միության մաքսային տարածքի մեկնման վայրը չլքած ապրանքները ենթակա են վերադարձման Միության մաքսային տարածք կամ հանձնելու ժամանակավոր պահպանման.
բ) լիազորված մաքսային մարմնի կողմից՝ ապրանքների հայտարարագրի գրանցման համարը սխալ նշելու փաստը հաստատվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի կողմից հաստատվել է, որ փաստացի արտահանման հաստատումն իրականացվել է այն ապրանքների նկատմամբ, որոնք չեն լքել Միության մաքսային տարածքը:
(25-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)
26. Մեկնման վայրից մինչև Միության մաքսային սահմանի փաստացի հատման վայր տրանսպորտային միջոցի ընթացուղում չնախատեսված հանգամանքներ ի հայտ գալու մասին՝ փաստաթղթերով հաստատված, ինչպես նաև սույն կարգի 27-րդ կետի «թ» ենթակետում նշված տեղեկությունները մեկնման վայրի մաքսային մարմնին տրամադրելու դեպքում մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձը ձևավորում է էլեկտրոնային չեղարկում:
27. Էլեկտրոնային չեղարկումը ներառում է հետևյալ տեղեկությունները՝
ա) ապրանքների այն հայտարարագրի գրանցման համարը, որի առնչությամբ կայացվել է չեղարկելու մասին որոշումը.
բ) Միության մաքսային տարածքից ապրանքի մեկնման համար թույլտվության գրանցման համարն որը ձևավորվել է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
գ) էլեկտրոնային չեղարկումը ձևավորած մաքսային մարմնի ծածկագիրը՝ համապատասխան անդամ պետությունում կիրառվող մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան (ձևավորվում է ինքնաբերաբար և այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ճշգրտման ենթակա չէ).
դ) Միության մաքսային տարածքից մեկնման համար թույլտվությունը չեղարկելու մասին որոշում կայացնելու ամսաթիվը (ձևավորվում է ինքնաբերաբար և այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ճշգրտման ենթակա չէ).
ե) Միության մաքսային տարածքից մեկնման համար թույլտվությունը չեղարկելու մասին որոշում կայացնելու ժամը (ձևավորվում է ինքնաբերաբար և այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ճշգրտման ենթակա չէ).
զ) էլեկտրոնային չեղարկումը ձևավորած պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի համարը (բացի Հայաստանի Հանրապետությունից) (ձևավորվում է ինքնաբերաբար և այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ճշգրտման ենթակա չէ).
է) էլեկտրոնային չեղարկումը ձևավորած պաշտոնատար անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) (Հայաստանի Հանրապետության համար) (ձևավորվում է ինքնաբերաբար և այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ճշգրտման ենթակա չէ).
ը) էլեկտրոնային չեղարկումը ձևավորած պաշտոնատար անձի պաշտոնը (Հայաստանի Հանրապետության համար) (ձևավորվում է ինքնաբերաբար և այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ճշգրտման ենթակա չէ).
թ) ծանոթագրության մեջ նշվում է էլեկտրոնային չեղարկման հետևյալ պատճառներից մեկը՝
ապրանքների հայտարարագրի գրանցման համարի սխալ նշում.
Միության ապրանքների վերաբերյալ ապրանքների հայտարարագրի հետկանչ.
Միության մաքսային տարածք ապրանքի վերադարձ.
օտարերկրյա ապրանքի՝ ժամանակավոր պահպանման հանձնում.
տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքություն.
ապրանքի (ապրանքի մի մասի) կորուստ.
վթար.
անհաղթահարելի ուժի գործողություն (նշելով կոնկրետ հանգամանքը, օրինակ՝ փոթորիկը).
ապրանքները չեն լքել Միության մաքսային տարածքը:
(27-րդ կետը փոփ., լրաց. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)
28. Մեկնման վայրի մաքսային մարմնի կամ լիազորված մաքսային մարմնի կողմից ձևավորված էլեկտրոնային չեղարկումն անհապաղ ուղարկվում է այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ, որի մաքսային մարմինն իրականացրել է ապրանքների բացթողումը:
Այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմինը, որի մեկնման վայրի մաքսային մարմնի կամ լիազորված մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով ձևակերպվել է չեղարկում, Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման թույլտվությունը չեղարկելու մասին որոշում կայացնելու օրվանից 10 աշխատանքային օրից ոչ ուշ, չեղարկման վերաբերյալ գրավոր տեղեկություններ է ուղարկում այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմին, որի մաքսային մարմինն իրականացրել է ապրանքների բացթողումը:
(28-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)
IV. Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով փոխադրվող ապրանքների՝ Միության մաքսային տարածքից փաստացի արտահանումը հաստատելու առանձնահատկությունները
29. Եթե «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքի մեկնումն իրականացվում է այդ ապրանքի՝ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրման (տրանսպորտային փոխադրման) առնչությամբ, ապա Միության մաքսային տարածքի մեկ մասում տեղակայված մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձը, բացթողման մաքսային մարմնի հետ միասին, առաջնորդվում է էլեկտրոնային պատասխանի մեջ պարունակվող՝ մեկնման վայրի մաքսային մարմնի վերաբերյալ տեղեկատվությամբ:
30. Եթե էլեկտրոնային պատասխանի մեջ նշված է բացթողման մաքսային մարմնի հետ միասին Միության մաքսային տարածքի մեկ մասում տեղակայված մեկնման վայրի մաքսային մարմնի վերաբերյալ տեղեկատվությունը կամ, եթե էլեկտրոնային պատասխանի մեջ մեկնման վայրի մաքսային մարմնի վերաբերյալ
տեղեկատվությունը բացակայում է, սակայն միևնույն ժամանակ տրանսպորտային (փոխադրման) և (կամ) առևտրային փաստաթղթերին համապատասխան՝ մեկնման վայրը տեղակայված է բացթողման մաքսային մարմնի հետ միասին Միության մաքսային տարածքի մեկ մասում, կամ, եթե մեկնման վայրի մաքսային մարմնի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է, այդ թվում՝ անհրաժեշտ տեղեկատվությունը մեկնման մաքսային մարմին ներկայացված տրանսպորտային (փոխադրման) և (կամ) առևտրային փաստաթղթերում նշված չէ, ապա բացթողման մաքսային մարմնի հետ միասին Միության մաքսային տարածքի մեկ մասում տեղակայված մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է սույն կարգի 8-14-րդ և 15-20-րդ կետերում նշված գործառնությունները:
(30-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)
31. Եթե էլեկտրոնային պատասխանի մեջ նշված է բացթողման մաքսային մարմնի նկատմամբ Միության մաքսային տարածքի մյուս մասում տեղակայված մեկնման վայրի մաքսային մարմնի վերաբերյալ տեղեկատվությունը կամ, եթե Միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան՝ այդպիսի տեղեկատվությունը բացակայում է, սակայն միևնույն ժամանակ Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման վայրը՝ ապրանքաուղեկից և (կամ) առևտրային փաստաթղթերի համաձայն՝ բացթողման մաքսային մարմնի նկատմամբ Միության մաքսային տարածքի մյուս մասում է տեղակայված, ապա բացթողման մաքսային մարմնի հետ միասին Միության մաքսային տարածքի մեկ մասում տեղակայված մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձը կատարում է գործողություններ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 134 որոշմամբ հաստատված՝ «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված Եվրասիական տնտեսական միության ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից մեկնման և Եվրասիական տնտեսական միության տարածք ժամանման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգին համապատասխան:
Ընդ որում, սույն կարգի 8-14-րդ և 15-20-րդ կետերում նշված՝ վերջնական մեկնող ապրանքների նկատմամբ գործառնությունները կատարվում են բացթողման մաքսային մարմնի նկատմամբ Միության մաքսային տարածքի մյուս մասում տեղակայված մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից:
(31-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)
V. Հայտարարատուին կամ նրա կողմից լիազորված անձին Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանման հաստատումը
32. Այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում, որի մաքսային մարմինն իրականացրել է ապրանքների բացթողումը, ապրանքների արտահանման մասին տեղեկատվության բացակայության դեպքում հայտարարատուն կամ նրա կողմից լիազորված անձը՝ Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանումը հաստատելու նպատակներով՝ էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացրած՝ ազատ ձևով հիմնավորված դիմումով դիմում է բացթողման մաքսային մարմին:
(32-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)
33. Պատճառաբանված դիմումի մեջ նշվում են ապրանքների այն հայտարարագրի գրանցման համարը, որին համապատասխան, սույն կարգի 1-ին կետում նշված մաքսային ընթացակարգերից որևէ մեկով ձևակերպվել են կամ որպես պաշար բաց են թողնվել ապրանքները, մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքի հերթական համարը, մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքի նկարագրությունը, մեկնման վայրի մաքսային մարմնի ծածկագիրը՝ համապատասխան անդամ պետությունում կիրառվող՝ մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան:
(33-րդ կետը փոփ., լրաց. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)
34. Պատճառաբանված դիմումն ստանալիս բացթողման մաքսային մարմնի պաշտոնատար անձը մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի միջոցով՝
այն գրանցում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում.
ստուգում է սույն կարգի 1-ին կետում նշված մաքսային ընթացակարգերից որևէ մեկով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքների մաքսային հայտարարագրման փաստը.
ստուգում է այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում, որի մաքսային մարմինն իրականացրել է ապրանքների բացթողում, ապրանքների հայտարարագրի նկատմամբ էլեկտրոնային հաստատման առկայությունը՝ սույն կարգի 8-րդ կետում նշված տեղեկությունների ծավալով էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով:
(34-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)
35. Էլեկտրոնային հաստատման մասին տեղեկատվության առկայության դեպքում այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը, որի մաքսային մարմինն իրականացրել է ապրանքների բացթողում, բացթողման մաքսային մարմին է ուղարկում էլեկտրոնային հաղորդագրություն՝ սույն կարգի 14-րդ կետում նշված տեղեկությունների ծավալով:
Ստացված տեղեկությունների հիման վրա բացթողման մաքսային մարմինը հայտարարատուին կամ նրա կողմից լիազորված անձին Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանման մասին տեղեկատվություն է ներկայացնում:
36. Էլեկտրոնային հաստատման մասին տեղեկատվության բացակայության դեպքում այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը, որի մաքսային մարմինն իրականացրել է ապրանքների բացթողում, այդպիսի տեղեկատվության բացակայության մասին տեղեկացնում է բացթողման մաքսային մարմնի պաշտոնատար անձին:
37. Էլեկտրոնային հաստատման բացակայության մասին տեղեկատվություն ստանալիս բացթողման մաքսային մարմնի պաշտոնատար անձը մեկնման վայրի մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ ուղարկում է էլեկտրոնային հարցում՝ սույն կարգի 8-րդ կետում նշված տեղեկությունների ծավալով:
38. Մեկնման վայրի մաքսային մարմնի տեղեկատվական համակարգն իրականացնում է հարցվող տեղեկատվության որոնում և (դրա առկայության դեպքում) բացթողման վայրի մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ ուղարկում է էլեկտրոնային հաղորդագրություն՝ սույն կարգի 14-րդ կետում նշված տեղեկությունների ծավալով:
Նշված տեղեկությունները նույնպես ուղարկվում են այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ, որի մաքսային մարմինն իրականացրել է ապրանքների բացթողումը:
Ստացված տեղեկությունների հիման վրա բացթողման մաքսային մարմինը հայտարարատուին կամ նրա կողմից լիազորված անձին Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանման մասին տեղեկատվություն է ներկայացնում:
39. Էլեկտրոնային հաստատման մասին տեղեկատվության բացակայության դեպքում մեկնման վայրի մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը բացթողման մաքսային մարմին ուղարկում է էլեկտրոնային հաղորդագրություն, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝
ա) ապրանքների այն հայտարարագրի գրանցման համարը, որի առնչությամբ ուղարկվել է էլեկտրոնային հարցումը.
բ) ծանոթագրության մեջ նշվում է՝ «Հարցվող տեղեկությունները մեկնման վայրի մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում բացակայում են»:
40. Հարցվող տեղեկությունների բացակայության մասին էլեկտրոնային հաղորդագրություն ստանալիս, ինչպես նաև մեկնման վայրի մաքսային մարմնի տեղեկատվական համակարգից պատասխանի բացակայության դեպքում, սույն կարգի 38-րդ կետում նշված էլեկտրոնային հաղորդագրությունն ուղարկելու պահից 3 ժամը լրանալուց հետո բացթողման մաքսային մարմնի պաշտոնատար անձը կատարում է հետևյալ գործողությունները՝
ա) տեղեկատվական համակարգի միջոցով թղթային կրիչի վրա տպում է ապրանքների հայտարարագրի պատճենը և ապրանքների հայտարարագրի պատճենի բոլոր էջերի դիմերեսին, ինչպես նաև դարձերեսին, եթե այնտեղ կան գրառումներ, կատարում է «պատճենը ճիշտ է» նշումը: Տվյալ նշումը վավերացվում է բացթողման մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով.
բ) պատճառաբանված դիմումի գրանցման օրվանից ոչ ավելի, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում մեկնման վայրի մաքսային մարմին է ուղարկում ուղեկցող նամակը և ապրանքների հայտարարագրի վավերացված պատճենը, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի և ֆաքսիմիլային կապի միջոցով:
41. Սույն կարգի 40-րդ կետում նշված փաստաթղթերն ստացած մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձը մեկնման վայրի մաքսային մարմնում ուղեկցող նամակը գրանցելու օրվանից 5 աշխատանքային օրից ոչ ուշ կատարում է հետևյալ գործողությունները՝
ա) Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի մեկնման մասին տեղեկատվության առկայության դեպքում՝
միջոցներ է ձեռնարկում՝ ձևավորված էլեկտրոնային հաստատումն այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ ուղարկելու համար, որի մաքսային մարմինն իրականացրել է ապրանքների բացթողումը.
ապրանքների հայտարարագրի ստացված պատճենի վրա ապրանքների մեկնման թույլտվության համար նախատեսված համապատասխան նշումներ է կատարում և «կրկնակի անգամ հաստատված է» գրառումն է կատարում, որոնք վավերացնում է ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով.
բացթողման մաքսային մարմին է ուղարկում ուղեկցող նամակը և ապրանքների հայտարարագրի վավերացված պատճենը, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի կամ ֆաքսիմիլային կապի միջոցով.
բ) Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի մեկնման մասին տեղեկատվության բացակայության դեպքում տեղեկացնում է բացթողման մաքսային մարմնին այդպիսի տեղեկատվության բացակայության մասին, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի կամ ֆաքսիմիլային կապի միջոցով:
42. Ստացված տեղեկությունների հիման վրա բացթողման մաքսային մարմինը հայտարարատուին կամ նրա կողմից լիազորված անձին գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն է ներկայացնում Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանման մասին կամ այդպիսի տեղեկատվության բացակայության մասին:
(կարգը փոփ., լրաց., խմբ. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: