ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2020 թվականի |
թիվ 129 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածի 8-րդ և 17-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ.՝ |
Վ. Նազարենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 129 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 10-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման համար նախատեսված ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության գրանցման կարգի մասին» թիվ 52 որոշման 1-ին կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«թ) նախնական տեղեկատվությունը կրկնակի ներկայացնելու դեպքում դրան շնորհվում է նոր գրանցման համար: Նախկինում շնորհված գրանցման համարը համարվում է անվավեր և հանվում է սույն կետի «զ» ենթակետին համապատասխան հրապարակված տեղեկություններից:»:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 214 որոշմամբ հաստատված՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված նախնական տեղեկատվության օգտագործման կարգի 13-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«բ) ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվություն ներկայացնելու կարգի 7-րդ կետի «բ» ենթակետով.
«գ) երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 17-ի թիվ 57 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվություն ներկայացնելու կարգի 6-րդ կետի «ա» ենթակետով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: