ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2023 թվականի N 66-Ն
ԽՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ՝ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԽՏԱՆՅՈՒԹՈՒՄ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել խտանյութում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ եզրակացություն տրամադրող լաբորատորիաների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի N 66-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԽՏԱՆՅՈՒԹՈՒՄ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ
Անվանումը |
1. «էՅԷԼԷՍ» Լիմիթեդ ընկերության լաբորատորիաներ («ALS» Limited) |
2. «Ալֆրեդ Էյջ Նայթ Ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լաբորատորիաներ («Alfred H Knight International» Ltd) |
3. «Ալեքս Ստյուարտ Ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լաբորատորիաներ («Alex Stewart International» Ltd) |
4. «Բյուրո Վերիտաս» Ս.Ա. ընկերության լաբորատորիաներ («Bureau Veritas» S.A.) |
5. «ԷՍՋԻԷՍ» Ս.Ա. ընկերության լաբորատորիաներ (SGS» S.A.) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
19.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2023 թվական: